Wigmore Women’s & Children’s Hospital
«Մասնագիտություն»․ Հայաստանում նոր կազմավորվող մասնագիտություն՝ ուրոգինեկոլոգիա
«Մասնագիտություն»․ Հայաստանում նոր կազմավորվող մասնագիտություն՝ ուրոգինեկոլոգիա
20 August 2024
Մարդու լիարժեք և երջանիկ կյանքի կարևոր բաղկացուցիչն է առողջությունը: Ու չնայած մեզ շրջապատող աշխարհում առողջության վրա ազդող գործոնները բազմաթիվ են, կյանքի որակի բարելավման և առողջության պահպանման յուրաքանչյուր պահի բժիշկները միշտ մեր կողքին են՝ իրենց մասնագիտական խորհուրդներով, նվիրումով և անմնացորդ ծառայությամբ:
Բժշկության նոր ուղղություն է ուրոգինեկոլոգիան, նեղ մասնագիտական ոլորտ, որը Հայաստանում խորացված ուսումնասիրվում և կիրառվում է վերջին մի քանի տարիների ընթացքում:
Կոնքի օրգանների իջեցումները և անմիզապահությունը տարբեր տարիքային խմբերի կանանց շրջանում հաճախ հանդիպող խնդիրներից են: Ուրոգինեկոլոգիան ամբողջ աշխարհում վաղուց կիրառվող առողջապահական ուղղություն է, որը կենտրոնացած է կանանց կոնքի հատակի խանգարումների ախտորոշման և բուժման վրա՝ միզուղիների անմիզապահություն, կոնքի օրգանների պրոլապս և միզապարկի ու աղիների դիսֆունկցիա: Պրոֆեսիոնալ և փորձառու ուրոգինեկոլոգներն իրականացնում են գինեկոլոգիական և ուրոլոգիական հիվանդությունների վաղ ախտորոշում և ժամանակակից միջազգային մոտեցումներով կոնսերվատիվ բուժում՝ կատարելով նվազագույն ինվազիվ վիրաբուժական միջամտություններ:
Հայաստանում այս մասնագիտության կարիքը շատ է զգացվում: Ուրոգինեկոլոգիան լուծում է մի քանի խնդիրներ միաժամանակ. բուժառուն դիմելով ուրոգինեկոլոգին կստանա և՛ գինեկոլոգիական, և՛ ուրոլոգիական հարցերի բոլոր պատասխանները մեկ մասնագետի կողմից։
Զրույց «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի գինեկոլոգ-ուրոգինեկոլոգ, մամոլոգ, ուլտրաձայնային հետազոտության մասնագետ Անժելա Լեխլյանի հետ:
Սկզբնաղբյուր՝ https://hy.armradio.am/archives/592965
Last news
25 November
Թոքաբորբ․ ախտանշաններ, ռիսկի գործոններ և կանխարգելում
24 November
Գեստացիոն դիաբետ․ ի՞նչ է կարևոր իմանալ ապագա մայրիկներին
18 November
Երեխաներ և կենդանիներ․ համատեղ անվտանգ կեցության կանոնները
18 November
Երեխայի աճը
11 November
Բաց դռների օր «Ուիգմոր»-ում՝ նվիրված շաքարային դիաբետի համաշխարհային օրվան
11 November
Ի՞ՆՉ Է ՇԱՔԱՐԱՅԻՆ ԴԻԱԲԵՏԸ
07 November
ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ․ ԷՆԴՈԿՐԻՆՈԼՈԳԻԱ
01 November
Valley Children’s Healthcare-ի այցը Ուիգմոր, Սեպտեմբեր 2025
23 October
Աճից մինչև սեռահասունացում շվեդ մանկական էնդոկրինոլոգը՝ Հայաստանում
20 October
Կրծքով կերակրման մասնագետ