Wigmore Women’s & Children’s Hospital
«Ուրոգինեկոլոգիայի և փոքր կոնքի վերակառուցողական վիրաբուժության 3-րդ գիտաժողով». Հայաստանում նոր մասնագիտական համայնք է ձևավորվում
«Ուրոգինեկոլոգիայի և փոքր կոնքի վերակառուցողական վիրաբուժության 3-րդ գիտաժողով». Հայաստանում նոր մասնագիտական համայնք է ձևավորվում
01 August
ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում օգոստոսի 2-ին «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը «Հայաստանի Ուրոգինեկոլոգների ասոցիացիայի» հետ համագործակցությամբ կազմակերպում է «Ուրոգինեկոլոգիայի և փոքր կոնքի վերակառուցողական վիրաբուժության 3-րդ գիտաժողովը», որին մասնակից են նաև ԱՄՆ-ից, ԱՄԷ-ից և Ռուսաստանից Ուիգմոր ժամանած ուրոգինեկոլոգների պատվիրակության մասնագետները։ 

Գիտաժողովի նպատակն է Հայաստանի մասնագետներին ներկայացնել կանանց կոնքի օրգանների խնդիրների ախտորոշման, կոնսերվատիվ բուժման ժամանակակից միջազգային մոտեցումները, ինչպես նաև կատարվող նվազագույն ինվազիվ վիրաբուժական միջամտությունները։

Գիտաժողովին ելույթներով հանդես կգան միջազգային ճանաչում ունեցող ուրոգինեկոլոգներ արտերկրից (ԱՄՆ, ԱՄԷ և Ռուսաստան)։ Կներկայացվեն անմիզապահության և փոքր կոնքի օրգանների իջեցման բազային և առաջադեմ եղանակները։ Համաժողովը նախատեսված է մանկաբարձ-գինեկոլոգների, ուրոլոգների, մանկաբարձուհիների, բուժքույրերի, ֆիզիոթերապևտների, առողջապահական ոլորտի աշխատակիցների համար:                                               

Համաժողովին կարելի է գրանցվել հետևյալ հղմամբ:

«Ուիգմորի գործունեության կարևոր ռազմավարական ուղղություններից է միջազգային կրթական համագործակցությունը, և այս գիտաժողովը բացառություն չի: Մեր նպատակն է միջազգային լավագույն փորձը տեղայնացնել և մեր երկրում ներդնել բուժօգնության և խնամքի բարձր չափանիշներ», - նշել է «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի» զարգացման գծով փոխտնօրեն Տաթևիկ Քոլոյանը։  



Ըստ նրա խոսքերի գիտաժողովի խոսնակների միջազգային կազմը ուրոգինեկոլոգների լավագույն մասնագետներից կազմված պատվիրակություն է, որի անդամները Ուիգմորի ուրոգինեկոլոգիայի թիմի հետ կանոնավոր մենթորական գործակցություն են իրականացնում և պարբերաբար այցելում Հայաստանը։ Նպատակը Հայաստանում ուրոգինեկոլոգների մասնագիտական համայնքի ձևավորումն է և շարունակական կրթությունը։

Միջազգային պատվիրակության կազմում են`

Սամվել Բադալյան- Նյու-Յորքի «Bassett Medical Center»-ի մանկաբարձության և գինեկոլոգիայի ծառայության ղեկավար, ուրոգինեկոլոգ,

Վաչե Մինասյան- «Brigham and Women’s Hospital»-ի ուրոգինեկոլոգիական ծառայության ղեկավար, Հարվարդի բժշկական համալսարանի պրոֆեսոր,

Գեորգի Կասյան- «First Moscow State Medical University»-ի ուրոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, ֆունկցիոնալ ուրոլոգիայի ծառայության ղեկավար,

Ռայիսա Պլատտե- «Spectrum Health Medical Group»-ի ուրոգինեկոլոգ, կոնքի ռեկոնստրուկտիվ վիրաբուժության մասնագետ,

Հարություն Մարգոսյան- «Latifa Women & Children Hospital»-ի ուրոգինեկոլոգ, կոնքի ռեկոնստրուկտիվ վիրաբուժության մասնագետ,

Ջոն Ալ-Ջամալ- «Tufts University School of Medicine»-ի ուրոգինեկոլոգ, կոնքի ռեկոնստրուկտիվ վիրաբուժության մասնագետ,

Արմեն Կիրակոսյան- «University at Buffalo»-ի ուրոգինեկոլոգ, կոնքի ռեկոնստրուկտիվ վիրաբուժության մասնագետ։

Ուրոգինեկոլոգիան բժշկության նոր ուղղություն է, որը զբաղվում է կանանց գինեկոլոգիական և ուրոլոգիական խնդիրների լուծմամբ մեկ մասնագետի (ուրոգինեկոլոգի) կողմից։

«Կոնքի օրգանների իջեցումները և անմիզապահությունը տարբեր տարիքային խմբերի կանանց շրջանում հաճախ հանդիպող խնդիրներից են, որոնց լուծման վերաբերյալ միջազգայնորեն ընդունված մոտեցումները վերջին տարիներին փոխվել են», - պատմել է Ուիգմորի ուրոգինեկոլոգիական ծառայության պատասխանատու, գինեկոլոգ/ուրոգինեկոլոգ Զարուհի Գրիգորյանը։ 



Հայաստանում ուրոգինեկոլոգիան որպես ենթամասնագիտություն սկսել է զարգանալ 2020թ․-ից: Պատմությունը հետաքրքիր և ուսուցանող է․ ըստ Զ․Գրիգորյանի խոսքերի՝ 2019թ․-ին Նյու-Յորքի «Bassett Medical Center»-ի  մանկաբարձության և գինեկոլոգիայի ծառայության ղեկավար, ուրոգինեկոլոգ պրոֆեսոր Սամվել Բադալյանը հետազոտություն էր անցկացնում Հայաստանի մարզերում փոքր կոնքի օրգանների իջեցումներ ունեցող կանանց շրջանում։ 

«Հետազոտության արդյունքում պարզվել էր, որ այն բուժառուները, ովքեր չեն դիմել վիրահատության ավելի լավ վիճակում են գտնվում, քան այն կանայք, ովքեր անցել են որոշակի վիրահատական միջամտություններ», - ներկայացնում է Զ․Գրիգորյանը։ «Հայաստանում այս մասնագիտացումը տարածված չէր և պրոֆեսոր Բադալյանի հետազոտությունը ցույց տվեց, որ դրա կարիքը շատ կա։ Այսօր Ուիգմորն այն առաջատամարտիկներից է, որն ունի ուրոգինեկոլոգիայի բաժանմունք, և մասնագետների թիմ, ովքեր զբաղվում են հենց ուրոգինեկոլոգիական խնդիրների լուծմամբ», - նշել է մասնագետը։

Ըստ նրա խոսքերի, ուրոգինեկոլոգիայի միջազգային մոտեցման հիմնական ու ամենամեծ առավելությունն է՝ կոնսերվատիվ, ոչ վիրահատական բուժմանը տրվող նախապատվությունը։ Իսկ վիրահատությունը դիտարկվում է որպես ծայրահեղ միջամտություն՝ ամենածանր դեպքերի լուծում։ 

Սկզբնաղբյուրը՝ https://armenpress.am/hy/article/1196899 
Last news
 Ուշադրություն. ավետում է Ուիգմորը…
20 September
Ուշադրություն. ավետում է Ուիգմորը…
Մանկական վիրաբուժության օր «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում
11 September
Մանկական վիրաբուժության օր «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում
10 փաստ, որոնք անհրաժեշտ է իմանալ Արևմտյան Նեղոսի Տենդի մասին
22 August
10 փաստ, որոնք անհրաժեշտ է իմանալ Արևմտյան Նեղոսի Տենդի մասին
 «Մասնագիտություն»․ Հայաստանում նոր կազմավորվող մասնագիտություն՝ ուրոգինեկոլոգիա
20 August
«Մասնագիտություն»․ Հայաստանում նոր կազմավորվող մասնագիտություն՝ ուրոգինեկոլոգիա
«Ուիգմոր»-ն ամփոփում է «Valley Children’s Healthcare»-ի անդրանիկ այցը Հայաստան
31 July
«Ուիգմոր»-ն ամփոփում է «Valley Children’s Healthcare»-ի անդրանիկ այցը Հայաստան
Podcast-Հարց բժշկին. ուրոգինեկոլոգիան լուծում է և՛ գինեկոլոգիական, և՛ ուրոլոգիական հարցերը միաժամանակ
15 July
Podcast-Հարց բժշկին. ուրոգինեկոլոգիան լուծում է և՛ գինեկոլոգիական, և՛ ուրոլոգիական հարցերը միաժամանակ
Համագործակցություն՝ ուղղված մանկական առողջապահության զարգացմանը. «Ուիգմոր»-ում մեկնարկել է «Valley Children’s healthcare» (ԱՄՆ) մանկական հիվանդանոցի մասնագիտական այցը
09 July
Համագործակցություն՝ ուղղված մանկական առողջապահության զարգացմանը. «Ուիգմոր»-ում մեկնարկել է «Valley Children’s healthcare» (ԱՄՆ) մանկական հիվանդանոցի մասնագիտական այցը
«Ուշադրություն․ավետում է «Ուիգմոր»-ը․ այստեղ ծնվում է երջանկությունը
29 June
«Ուշադրություն․ավետում է «Ուիգմոր»-ը․ այստեղ ծնվում է երջանկությունը
«Ուիգմոր Գրուփ»-ը հայտնում է «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ի առաջին պոլիկլինիկայի բացման մասին
28 June
«Ուիգմոր Գրուփ»-ը հայտնում է «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ի առաջին պոլիկլինիկայի բացման մասին
Առաջին անգամ Հայաստանում լապարասկոպիկ եղանակով հիդրոնեֆրոզի երկու վիրահատություն է իրականացվել
09 June
Առաջին անգամ Հայաստանում լապարասկոպիկ եղանակով հիդրոնեֆրոզի երկու վիրահատություն է իրականացվել