Wigmore Women’s & Children’s Hospital
Вакансии
Փնտրում ենք մուտքագրող օպերատոր
2023-10-26
«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը աշխատանքի է հրավիրում մուտքագրող օպերատորի՝ լրիվ դրույքով աշխատանքի:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• պետական պատվերի շրջանակներում դիմած բուժառուների հայտերի մուտքագրում Արմեդ էլ․ առողջապահական համակարգ և սահմանված կարգով հերթագրում,
• աշխատանքային պարտավորությունների պատշաճ կատարման համար անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրում և փաստաթղթավորում,
• ապահովագրական ընկերության շահառուների հայտադիմումների լրացում և սահմանված կարգով ներկայացում,
• ապահովագրական ընկերությունների, ինչպես նաև ուղեգրող կազմակերպությունների հետ մշտական կապի ապահովում,
• ամսական հաշվետվությունների ներկայացում,
• աշխատանքային պարտավորությունների շրջանակներում գործող հրամանների, որոշումների և գործելակարգերի տիրապետում,
• բաժնի հեռախոսազանգերի ընդունում և էլ․ նամակագրության վարում:
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն
• բժշկական կազմակերպությունում աշխատանքային փորձը ցանկալի է,
• Microsoft office-ի տիրապետում,
• բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություններ,
• պարտաճանաչություն և պատասխանատվության բարձր զգացում:
• կազմակերպչական հմտություններ և պատասխանատվության բարձր զգացում,
Աշխատավայրը՝ ք. Երևան, Ներսիսյան 10/7:
Աշխատանքային գրաֆիկը՝ հնգօրյա:
Համապատասխան մասնագետները կարող են ուղարկել իրենց CV-ն careers@wigmore.am էլ. հասցեին՝ վերնագիր դաշտում գրելով «Մուտքագրող օպերատոր»:
Դիմելու վերջնաժամկետը՝ 05 նոյեմբերի 2023թ․
Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջներին համապատասխանող դիմորդները։
Փնտրում ենք ադմինիստրատիվ օգնական
2023-10-17
«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը աշխատանքի է հրավիրում ադմինիստրատիվ օգնականի՝ լրիվ դրույքով աշխատանքի:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• գործնական հանդիպումների, ժողովների և դասընթացների կազմակերպում, հանդիպումների արձանագրում, ըստ անհրաժեշտության
• պաշտոնական նամակագրության վարում և վերահսկում հաղորդակցության վարում կազմակերպության տարբեր բաժինների և արտաքին գործընկերների հետ
• տնօրենի աշխատանքային հանդիպումների և միջոցառումների օրացույցի վարում,
• աջակցություն միջոցառումներ կազմակերպելուն
• փաստաթղթաշրջանառության վարում,
• գրասենյակային ապրանքների ընթացիկ գնումների կազմակերպում,
• համագործակցություն գնումների մասնագետի հետ, տպագրատների հետ աշխատանքի կազմակերպում, պահեստի ապրանքների շարժի վերահսկում
• մուտքի/ելքի քարտային համագարգի վերահսկում, Արմեդ համակարգի մոնիթորինգ
• անհրաժեշտ հաշվետվությունների, պրեզենտացիաների պատրաստում և ներկայացում,
• ադմինիստրատիվ գրասենյակի աշխատանքների կազմակերպում
• մասնակցություն կազմակերպության տեղեկատվական և հաղորդակցման պլատֆորմների համակարգմանը՝ ըստ անհրաժեշտության
• այլ վարչական պարտականություններ՝ ըստ տնօրինական կազմի հանձնարարության:
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• նվազագույնը 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ ադմինիստրատիվ ոլորտում,
• հայերենի գրավոր և բանավոր գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն,
• MS Office-ի (Excel, Word), Power Point-ի լավ իմացություն,
• ժամանակի կառավարման հմտություն,
• գործնական նամակագրություն վարելու հմտություն
• բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություններ,
• գաղտնի տեղեկատվության հետ աշխատելիս բարձր պատասխանատվության դրսևորում,
• կազմակերպչական հմտություններ և պատասխանատվության բարձր զգացում,
• արագ կողմնորոշվելու և արագ ըմբռնելու կարողություն,
• թիմում աշխատելու պատրաստակամություն,
Աշխատավայրը՝ ք. Երևան, Ներսիսյան 10/7:
Աշխատանքային գրաֆիկը՝ վեցօրյա:
Համապատասխան մասնագետները կարող են ուղարկել իրենց CV-ն careers@wigmore.am էլ. հասցեին՝ վերնագիր դաշտում գրելով «Ադմինիստրատիվ օգնական»:
Դիմելու վերջնաժամկետը՝ 31 հոկտեմբերի 2023թ․
Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջներին համապատասխանող դիմորդները։
Փնտրում ենք մանկաբարձուհի
2023-09-20
«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը փնտրում է պարտաճանաչ և բանիմաց Մանկաբարձուհի
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• կնոջ նկատմամբ մանկաբարձական և գինեկոլոգիական խնամքի իրականացում
• ծննդաբերության և պտղի մոնիտորինգ բժշկական սարքավորումների օգտագործմամբ,
• բնական ծնունդների ընդունում, ներառյալ, անհրաժեշտության դեպքում, պերինայի կտրվածք, իսկ արտակարգ դեպքերում՝ նաև կոնքի դիրքից,
• անհրաժեշտ շտապ միջոցների ձեռնարկում մինչև բժշկի ժամանումը, ներառյալ պլասենցայի ձեռքով հեռացումը և անհրաժեշտության դեպքում արգանդի ձեռքով հետազոտությունը.
• մոր և նորածնի խնամք և հետծննդյան շրջանի ընթացքի վերահսկում,
• աշխատավայրում սանիտարա-հիգիենիկ պայմանների ապահովում:
• Ընկերության կանոնակարգերի պահպանում։
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• Մանկաբարձուհու որակավորում
• Համապատասխան ոլորտում առնվազն 3 տարվա փորձ
• Քիմիական ախտահանիչ նյութերի հետ աշխատանքի հմտություն
• Այցելուներին բարեհամբյուր սպասարկման հմտություն
• Կազմակերպության էթիկայի կանոնակարգի պահպանման կարողություն
• Կարգապահություն և բծախնդրություն
• Նոր գիտելիքներ սովորելու պատրաստակամություն
• Համակարգչային օֆիսային ծրագրերի իմացություն (Ms Office)
• Հայերենի՝ գերազանց իմացություն, օտար լեզուների իմացությունը ցանկալի է։
Աշխատավայրը՝ ք. Երևան, Ներսիսյան 10/7:
Աշխատանքային գրաֆիկը՝ ա) հերթափոխային, բ) ցերեկային:
Համապատասխան մասնագետները կարող են ուղարկել իրենց CV-ն careers@wigmore.am էլ. հասցեին՝ վերնագիր դաշտում գրելով « Մանկաբարձուհի »:
Դիմելու վերջնաժամկետը՝ 5 հոկտեմբերի 2023թ․
Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջներին համապատասխանող դիմորդները։
Փնտրում ենք ամբուլատոր բուժքույր
2023-09-15
«Ուիգմոր հիվանդանոց երեխաների համար» բժշկական կենտրոնը փնտրում է պարտաճանաչ և բանիմաց բուժքույր՝ ամբուլատոր բաժանմունքում աշխատելու համար:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հիվանդների էլեկտրոնային ամբուլատոր քարտերի վարում
Հիվանդների ամբուլատոր զննման գորխընթացին աջակցություն
Բժշկական նշանակության իրերի ընթացիկ ախտահանման իրականացում
Հիվանդների հետ հետադարձ կապի ապահովում
Բժիշկներին աջակցում այլ աշխատանքներում:
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բուժքրոջ որակավորում
Ամբուլատոր ոլորտում աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն
Քիմիական ախտահանիչ նյութերի հետ աշխատանքի հմտություն
Այցելուներին բարեհամբյուր սպասարկման հմտություն
Նոր գիտելիքներ սովորելու պատրաստակամություն
Համակարգչային օֆիսային ծրագրերի իմացություն (Ms Office)
Հայերենի՝ գերազանց, ռուսերենի լավ իմացություն, անգլերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
Կազմակերպության էթկայի կանոնակարգի պահպանման կարողություն
Կարգապահություն և բծախնդրություն:
Աշխատավայրը՝ ք. Երևան, Ներսիսյան 10/7:
Աշխատանքային գրաֆիկը՝ վեցօրյա:
Համապատասխան մասնագետները կարող են ուղարկել իրենց CV-ն careers@wigmore.am էլ. հասցեին՝ վերնագիր դաշտում գրելով «ստոմատոլոգի բուժքույր»: CV չունենալու դեպքում կարող եք մոտենալ հիվանդանոցի ընդունարան և տեղում լրացնել աշխատանքի ընդունման դիմում-հայտը։
Դիմելու վերջնաժամկետը՝ 05 հոկտեմբերի 2023թ․
Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջներին համապատասխանող դիմորդները։
Փնտրում ենք անհետաձգելի բուժօգնության բուժքույր
2023-09-08
ԱԲԲ ԲՈՒԺՔՈՒՅՐ
«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը փնտրում է պարտաճանաչ և բանիմաց բուժքույր՝ անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում աշխատելու համար:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
· մասնակցություն հիվանդների հետազոտման ընթացքին, մասնավորապես երեխաների անթրոպոմետրիկ չափումների իրականացում,
· աջակցություն պացիենտի սպասարկման գործընթացին, էլեկտրոնային քարտերի լրացում,
· ծայրամասային երակային կաթետրների տեղադրում,
· աշխատավայրում սանիտարա-հիգիենիկ պայմանների ապահովում:
· Ընկերության կանոնակարգերի պահպանում։
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
· Բուժքրոջ որակավորում
· Համապատասխան ոլորտում առնվազն 3 տարվա փորձը ցանկալի է
· Կազմակերպության էթիկայի կանոնակարգի պահպանման կարողություն
· Պարտաճանաչություն, ճշտապահություն, բծախնդրություն և աչալրջություն
· Նոր գիտելիքներ սովորելու պատրաստակամություն
· Համակարգչային օֆիսային ծրագրերի իմացություն (Ms Office)
· Հայերենի՝ գերազանց իմացություն, օտար լեզուների իմացությունը ցանկալի է։
Աշխատավայրը՝ ք. Երևան, Ներսիսյան 10/7:
Աշխատանքային գրաֆիկը՝ ա) հերթափոխային, բ) ցերեկային:
Համապատասխան մասնագետները կարող են ուղարկել իրենց CV-ն careers@wigmore.am էլ. հասցեին՝ վերնագիր դաշտում գրելով «ԱԲԲ բուժքույր»:
Դիմելու վերջնաժամկետը՝ 05 հոկտեմբերի 2023թ․
Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջներին համապատասխանող դիմորդները։