Wigmore Women’s & Children’s Hospital
Вакансии
Փնտրում ենք Գինեկոլոգ
2023-08-01
Уигмор медицинский центр ищет опытных гинекологов для работы в недавно открытом Гинекологическом отделении больницы.
ОСНОВНЫЕ ТРУДОВЫЕ ОБЯЗАННОСТИ
• Диагностика и лечение гинекологических патологий
• Осуществление амбулаторных консультаций и составление консультационных листов
• Анализ результатов лабораторных и рентгенологических исследований
• Осуществление надлежащего наблюдения за пациентами
• Разработка и/или изменение схем лечения на основе доказательной медицины
ТРЕБУЕМЫЕ НАВЫКИ
• Квалификация врача, сертификат
• Опыт работы врачом-гинекологом не менее 3 лет
• Знание норматив связанных с ведением и лечением гинекологических заболеваний
• Умение проведения гинекологических амбулаторных процедур
ДРУГИЕ НАВЫКИ
• Знание компьютерных программ Microsoft Office
• Отличное знание армянского и русского языков. Знание английского обязательно.
• Стремление к постоянному самообразованию и усовершенствованию
• Соблюдение этического кодекса организации
• Желание и умение работать в команде
• Доброжелательное и добросовестное отношение к каждому пациенту
• Готовность обучать новое поколение
Соответствующие специалисты могут отправить резюме по электронному адресу: careers@wigmore.am. адрес, написав в теме письма «Гинеколог».
Крайний срок подачи заявок: 15 августа 2023 г.
Только подходящие кандидаты будут приглашены на собеседование.
Փնտրում ենք վարակի հսկողության բուժքույր
2023-07-28
ՎԱՐԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԲՈՒԺՔՈՒՅՐ
«Ուիգմոր հիվանդանոց երեխաների համար» բժշկական կենտրոնը փնտրում է վարակի հսկողության բուժքույր։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
· Հիվանդանոցում վարակի հսկողության ընթացակարգերի ներդրման մշտադիտարկում
· Մասնակցություն վարակի հսկողության տարբեր բաղադրիչների ներքին աուդիտներին
· Վարակի հսկողությանն առնչվող հիվանդանոցային ցուցանիշների հավաքագրում
· Բժշկական նշանակության իրերի ախտահանման և մանրէազերծման աշխատանքների վերահսկողություն
· Հիվանդանոցային հիգիենայի կանոնների պահպանման վերահսկողություն
· Բուժանձնակազմի պարբերական բուժզննման աշխատանքների կազմակերպում և համապատասխան գրառումների վարում
· Վարակի հսկողությանն առնչվող գրառումների իրականացում
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
· Բուժքրոջ որակավորում
· Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ ստացիոնար բաժանմունքում
· Համակարգչային օֆիսային ծրագրերի իմացություն (Ms Office)
· Հայերենի՝ գերազանց, օտար լեզուների իմացությունը ցանկալի է
· Քիմիական ախտահանիչ նյութերի հետ աշխատանքի հմտություն
· Վարակի հսկողությանն առնչվող նորմատիվ իրավական ակտերի իմացություն
· Կազմակերպության էթկայի կանոնակարգի պահպանման կարողություն
· Պարտաճանաչություն, բծախնդրություն և անաչառություն:
Աշխատավայրը՝ ք. Երևան, Ներսիսյան 10/7:
Համապատասխան մասնագետները կարող են ուղարկել իրենց CV-ն careers@wigmore.am էլ. հասցեին՝ վերնագիր դաշտում գրելով «Վարակի հսկողության բուժքույր»:
Դիմելու վերջնաժամկետը՝ 15 օգոստոսի 2023թ․
Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջներին համապատասխանող դիմորդները։
Փնտրում ենք մանկաբույժ FELLOW
2023-07-10
«Ուիգմոր հիվանդանոց երեխաների համար» մանկաբուժական ծառայությունը փնտրում է երիտասարդ մանկաբույժ՝ ֆելոուշիփի (fellowship) ծրագրին մասնակցելու համար։ Պայմանագրի ժամկետը 1 տարի է, որի ընթացքում երիտասարդ մասնագետը հնարավորություն կստանա աշխատելու փորձառու մանկաբույժների հսկողությամբ՝ ամբուլատոր և ստացիոնար բաժանմունքներում, մասնակցելու շարունակական կրթությանն առնչվող բազմաթիվ դասընթացների և անգամ իրականացնելու գիտական աշխատանքներ։ Լավագույն ֆելոուները ծրագրի ավարտին հնարավորություն կունենան հիվանդանոցի հետ հիմնական աշխատանքային պայմանագիր կնքելու։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ընդունարան դիմած բուժառուների կլինիկական զննում և համապատասխան բուժումների նշանակում
Ամբուլատոր գրառումների վարում
Խորհրդատվական թերթիկների կազմում
Լաբորատոր և ճառագայթաբանական հետազոտությունների արդյունքների վերլուծություն
Աջակցություն ստացիոնարում բուժվող մանուկների բուժման կազմակերպման գործընթացին։
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մանկաբույժի որակավորում
Մանկաբուժական հիվանդությունների վարմանն առնչվող բոլոր նորմատիվ իրավական ակտերի իմացություն
Շարունակական ինքնակրթության և կատարելագործման ձգտում
Համակարգչային օֆիսային ծրագրերի իմացություն (Ms Office)
Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն
Կազմակերպության էթկայի կանոնակարգի պահպանման կարողություն
Պարտաճանաչություն, ճշտապահություն, բծախնդրություն և թիմում աշխատելու կարողություն:
Համապատասխանող մասնագետները կարող են ուղարկել իրենց CV-ն careers@wigmore.am էլ. հասցեին՝ վերնագիր դաշտում գրելով «մանկաբուժական ֆելոու»:
Դիմելու վերջնաժամկետ՝ հուլիսի 31, 2023թ․
Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջներին համապատասխանող դիմորդները։
Փնտրում ենք վիրահատարանի բուժքույր
2023-07-10
«Ուիգմոր հիվանդանոց երեխաների համար» բժշկական կենտրոնը փնտրում է պարտաճանաչ և բանիմաց բուժքույր՝ վիրահատական բլոկում աշխատելու համար:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• Վիրահատությունների ընթացքում բժշկին աջակցություն
• Գործիքների նախամանրէազերծումային մշակում, ախտահանում և մանրէազերծում
• Մանրէազերծիչ սարքավորումների աշխատանքի հսկողության իրականացում
• Վիրահատական գործիքների, նյութերի ծախսի կառավարում և համապատասխան գրառումների վարում
• Վիրահատական բլոկի սանիտարական ռեժիմի ապահովում:
• Ընկերության կանոնակարգերի պահպանում։
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• Բուժքրոջ որակավորում
• Վիրահատական սրահում աշխատանքի առնվազն 3 տարվա փորձ
• Քիմիական ախտահանիչ նյութերի հետ աշխատանքի հմտություն
• Կազմակերպության էթիկայի կանոնակարգի պահպանման կարողություն
• Պարտաճանաչություն, ճշտապահություն, բծախնդրություն և աչալրջություն
• Նոր գիտելիքներ սովորելու պատրաստակամություն
• Համակարգչային օֆիսային ծրագրերի իմացություն (Ms Office)
• Հայերենի՝ գերազանց իմացություն, օտար լեզուների իմացությունը ցանկալի է։
Աշխատավայրը՝ ք. Երևան, Ներսիսյան 10/7:
Աշխատանքային գրաֆիկը՝ հերթափոխային:
Համապատասխան մասնագետները կարող են ուղարկել իրենց CV-ն careers@wigmore.am էլ. հասցեին՝ վերնագիր դաշտում գրելով «Վիրահատարանի բուժքույր»: CV չունենալու դեպքում կարող եք մոտենալ հիվանդանոցի ընդունարան և տեղում լրացնել աշխատանքի ընդունման դիմում-հայտը։
Դիմելու վերջնաժամկետը՝ 31 հուլիսի 2023թ․
Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջներին համապատասխանող դիմորդները։
Փնտրում ենք հերթապահ բուժքույր
2023-07-10
«Ուիգմոր հիվանդանոց երեխաների համար» բժշկական կենտրոնը փնտրում է բանիմաց և հոգատար բուժքույր՝ ստացիոնար բաժանմունքում հերթափոխով աշխատելու համար
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• Երակային կաթետրների տեղադրում
• Մասնակցություն հիվանդների վիրահատության նախապատրաստմանը
• Վիրահատական վերքի մշակման աշխատանքների կազմակերպում
• Հիվանդի նշանակումների (ներարկումային միջամտությունների) իրականացում
• Հիվանդի առողջության հիմնական ցուցանիշների գնահատում և մշտադիտարկում
• Հիվանդների մոտ հետվիրահատական բարդությունների վաղ նշանների մշտադիտարկում
• Բժշկական նշանակության իրերի ախտահանման աշխատանքների իրականացում
• Հիվանդասենյակների նախապատրաստման աշխատանքների վերահսկողություն
• Բաժանմունքում հիվանդանոցային հիգիենայի կանոնների պահպանման վերահսկողություն
• Դեղորայքների, պարագաների ծախսման վերաբերյալ գրառումների վարում
• Հիվանդների դուրս գրմանը նախապատրաստում
• Հիվանդների խնամքին առնչվող այլ աշխատանքների իրականացում:
• Ընկերության կանոնակարգերի պահպանում։
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• Բուժքրոջ որակավորում
• Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ստացիոնար բաժանմունքում
• Համակարգչային օֆիսային ծրագրերի իմացություն (Ms Office)
• Հայերենի՝ գերազանց, օտար լեզուների իմացությունը ցանկալի է
• Քիմիական ախտահանիչ նյութերի հետ աշխատանքի հմտություն
• Հիվանդներին բարեհամբույր սպասարկման հմտություն
• Նոր գիտելիքներ սովորելու պատրաստակամություն
• Կազմակերպության էթիկայի կանոնակարգի պահպանման կարողություն
• Պարտաճանաչություն, ճշտապահություն, բծախնդրություն և աչալրջություն:
Աշխատավայրը՝ ք. Երևան, Ներսիսյան 10/7:
Յուրաքանչյուր ամիս ակնկալվում է միջինում 8 հերթապահություն:
Համապատասխան մասնագետները կարող են ուղարկել իրենց CV-ն careers@wigmore.am էլ. հասցեին՝ վերնագիր դաշտում գրելով «Հերթապահ բուժքույր»: CV չունենալու դեպքում կարող եք մոտենալ հիվանդանոցի ընդունարան և տեղում լրացնել աշխատանքի ընդունման դիմում-հայտը։
Դիմելու վերջնաժամկետը՝ 31 հուլիսի 2023թ․
Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջներին համապատասխանող դիմորդները։