Wigmore Women’s & Children’s Hospital
Փնտրում ենք մանկաբույժ
14 Июнь 2023
«Ուիգմոր հիվանդանոց երեխաների համար» բժշկական կենտրոնը փնտրում է փորձառու և բանիմաց մանկաբույժ՝ մանկաբուժական բաժանմունքում հերթափոխով աշխատելու համար։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Բուժառուների կլինիկական զննում և համապատասխան բուժումների նշանակում
- Ստացիոնար գրառումների վարում և համապատասխան նշանակումների հսկողություն
- Անհրաժեշտության դեպքում ամբուլատոր խորհրդատվությունների իրականացում և խորհրդատվական թերթիկների կազմում
- Լաբորատոր և ճառագայթաբանական հետազոտությունների արդյունքների վերլուծություն
- Բուժառուների պատշաճ հսկողության իրականացում։
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Բժշկի որակավորում
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ստացիոնար մանկաբուժության ոլորտում
- Մանկաբուժական հիվանդությունների վարմանն առնչվող բոլոր նորմատիվ իրավական ակտերի իմացություն
- Համակարգչային օֆիսային ծրագրերի իմացություն (Ms Office)
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն
- Շարունակական ինքնակրթության և կատարելագործման ձգտում
- Կազմակերպության էթկայի կանոնակարգի պահպանման կարողություն
- Պարտաճանաչություն, ճշտապահություն, բծախնդրություն և թիմում աշխատելու կարողություն:
Համապատասխանող մասնագետները կարող են ուղարկել իրենց CV-ն careers@wigmore.am էլ. հասցեին՝ վերնագիր դաշտում գրելով «հերթապահ մանկաբույժ»:
Դիմելու վերջնաժամկետ՝ հուլիսի 31, 2023թ․
Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջներին համապատասխանող դիմորդները։