![](/uploads/images/96d8090e340fb980.png)
Հարգելի այցելուներ, ներկայումս աշխարհի առողջապահական համակարգերի ջանքերն ուղված են առավելապես կորոնավիրուսային վարակի դեմ պայքարին:
Այսօր այն խոշորագույն մարտահրավերն է առողջապահության համար, սակայն ներկայիս պայմաններում կարող են տուժել քրոնիկ տարբեր հիվանդություններով տառապող անձինք՝ կորցնելով իրենց հիվանդությունների ժամանակին ախտորոշման և բուժման հնարավորությունը, ինչն անխուսափելիորեն կհանգեցնի հիվանդությունների բարդությունների և առողջության համար անդառնալի կորուսների:
Ուիգմոր Քլինիքում հիվանդների կուտակումների բացառման, ինչպես նաև առկա հիվանդությունների բարդացման կանխարգելման նպատակով մեր բժիշկները պատրաստ են իրականացնելու առցանց խորհրդատվություններ, որոնց ընթացքում հնարավոր կլինի տրամադրել խորհուրդներ, ինչպես նաև ֆիլտրել պլանային և անհետաձգելի դեպքերը:
Տեղեկացնում ենք, որ առցանց խորհրդատվության նախընտրելի եղանակը կարող եք ընտրել հենց դուք:
Այն կարող է լինել ինչպես հեռախոսազանգի, այնպես էլ տեսազանգի կամ էլեկտրոնային նամակի միջոցով:
Առցանց խորհրդատվություններ են տրամադրում մանկաբուժական, անոթային վիրաբուժության, մանկական և մեծահասակների օրթոպեդիայի, սրտաբանական, երիկամաբանական, քիթ-կոկորդ-ականջաբանական և ակնաբուժական ծառայությունները:
Տեղեկացնում ենք նաև, որ առցանց խորհրդատվություններն իրականացվում են բացարձակ անվճար հիմունքներով:
Հերթագրման համար կարող եք գրել անձնական նամակ մեր ֆեյսբուքյան էջին նշելով պացիենտի գանգատները, կոնտակտային տվյալները, հաղորդակցման նախընտրելի եղանակը և ստանալ խորհրդատվության օրն ու ժամը:
Ձեր ապահովությունը և առողջությունը մեր գերագույն նպատակն է:
![Մանկաբուժական բաժանմունքում երեխաների հիվանդանոցային բուժումն իրականացվելու է պետական պատվերի շրջանակներում](/uploads/images/5a000f268a0a0210.jpg)
![Կրծքավանդակի համակարգչային տոմոգրաֆիա](/uploads/images/09810d95d2289003.jpg)
![ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ](/uploads/images/5dbf8fd25722ba09.jpg)
![Կայացան հերթական բարդ վիրահատությունները Ուիգմոր Քլինիքում](/uploads/images/139230220522450e.jpg)
![Ամանորին կազմակերպած բարեգործությունը](/uploads/images/39d103f621ebe182.jpg)
![Զարդարելով տոնածառը՝ կարող եք փոխել մեկ երեխայի կյանք․․․](/uploads/images/64063d1afae8fc97.jpeg)
![Ողնաշարի բարդագույն վիրահատություններ՝ «Ուիգմոր Քլինիքի»-ում](/uploads/images/e21c9ffe93fa5a2a.jpg)
![Արցունքատար ուղու անանցանելիություն](/uploads/images/f30dbf3fcac01ece.jpg)
![Պրոֆեսոր Մաքս Էբին կրկին Ուիգմոր Քլինիքում](/uploads/images/1bbf24978661704b.png)
![Վերապատրաստման դասընթացներ Ուիգմոր Քլինիքում](/uploads/images/2b03aa55867f562d.jpg)