Wigmore clinic
Սպիրոմետրիա
Սպիրոմետրիա
09 Июль 2019

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ուիգմոր Քլինիքը» համալրվել է սպիրոմետրիայի ժամանակակից սարքավորումներով։

Սպիրոմետրիան անցավ և արագ հետազոտության մեթոդ է։ Իրականացվում է սպիրոմետր կոչվող սարքով, ինչի միջոցով չափվում է թոքերի տարողությունը, ինչպես նաև ներշնչման և արտաշնչման արագությունները։

Հիմնականում հետազոտվում են 5 տարեկանից մեծ երեխաները (այդ տարիքից սկսած են երեխաները կարողանում հրահանգները կատարել)։

Սպիրոմետրիայի միջոցով բժիշկը ստուգում է, թե ինչպես են աշխատում թոքերը: Այն կիրառվում է ախտորոշելու այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են բրոնխիալ ասթման և ցիստիկ ֆիբրոզը։

Սպիրոմետրիայի միջոցով կարելի է՝

  • պարզել դժվարաշնչության, հազի և խզզոցների պատճառը,
  • ստուգել շնչական հիվանդությունների բուժման արդյունավետությունը,
  • ստուգել վիրահատությունից առաջ թոքերի ֆունկցիան։

Չի թույլատրվում սպիրոմետրիա իրականացնել այն երեխաներին, ովքեր ունեն կրծքավանդակի ցավ, վերջերս որովայնի կամ աչքի վիրահատություն են ունեցել, ունեն սրտային հիվանդություն: