Wigmore Foundation
ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ
- Դասընթացները ներառում են մանկաբուժական և մանկական նեղ մասնագիտական (վարակաբաություն, նյարդաբանություն, ներզատաբանություն, մաշկաբանություն, քիթ- կոկորդ-ականջաբանություն, վիրաբուժական տարբեր ուղղություններ ) առնչվող թեմաներ։
- Դասընթացները կրեդիտավորված են և իրականցվում են ինտերատիվ մեթոդաբանությամբ՝ իրավիճակային խնդիրների քննարկման ձևաչափով։
- Թիրախային հիմնական խումբն առաջնային օղակի մանկաբույժներն են և ընտանեկան բժիշկները։




ՄԱՐԶԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳ
Մարզային այցերն ընդգրկում են մանկաբույժների և ընտանեկան բժիշկների համար նախատեսված ՇՄԶ կրեդիտավորված դասընթացներ և բուժառուների անվճար ընդունելություն։
Մարզերում մանկական նեղ մասնագետների սակավության պայմաններում հիմնադրամի նախաձեռնությամբ նեղ մասնագետների պարբերական այցելությունների կազմակերպումը ոչ միայն
կանխում է երեխաների այցը Երևան, այլև գործնական հմտությունների ձեռքբերման հնարավորություն է մարզային բժիշկների համար։
Մարզերում մանկական նեղ մասնագետների սակավության պայմաններում հիմնադրամի նախաձեռնությամբ նեղ մասնագետների պարբերական այցելությունների կազմակերպումը ոչ միայն
կանխում է երեխաների այցը Երևան, այլև գործնական հմտությունների ձեռքբերման հնարավորություն է մարզային բժիշկների համար։



ԳԻՏԱԺՈՂՈՎՆԵՐ
Գիտաժողովների կազմակերպումը հնարավորություն է Հայաստանի բժիշկների համար ծանոթանալու մանկական տարբեր նեղ մասնագիտական ոլորտների միջազգային փորձին։ Խոսնակները, որպես կանոն, ներկայացնում են տարբեր երկրների բժշկական համալսարաններ և առաջատար բժշկական կենտրոններ։ Գիտաժողովները նաև բացառիկ հնարավորություն են Հայաստանի բժիշկների համար՝ քննարկելու իրենց փորձը նրանց հետ և ներկայացնելու նաև իրենց մասնագիտական ձեռքբերումները։




21 Апрель
«Ուիգմորն ընտանիքի համար» կրթական նախաձեռնության մեկնարկ
Ուրախ ենք տեղեկացնել «Ուիգմոր» կրթական առողջապահական հիմնադրամի՝ «Ուիգմորն ընտանիքի համար» նախաձեռնության մեկնարկի մասին։
Ծրագրի նպատակն է բարձրացնել լայն հասարակության իրազեկվածությունը կանխարգելիչ բժշկության վերաբերյալ, ինչպես նաև խթանել առողջ ապրելակերպի մշակույթը։
«Ուիգմորն ընտանիքի համար» նախաձեռնությունը նպաստում է՝
Բնակչության շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացմանը կանխարգելիչ այցերի, սքրինինգների և իմունիզացիայի մասին,
Սեփական առողջության նկատմամբ հոգատար և պատասխանատու վերաբերմունքի ձևավորմանը,
Առաջնային օղակի վերաբերյալ վստահության աճին։
Հանդիպումները կրում են ինտերակտիվ բնույթ. մասնագետները տրամադրում են վստահելի և ապացուցահեն տեղեկատվություն, ինչպես նաև գործնական խորհուրդներ՝ խթանելով բաց քննարկումը։
Համագործակցությունների և նախագծին մասնակցելու համար կարող եք գրել մեր ֆեյսբուքյան էջին:
Հետևե՛ք մեզ սոցիալական հարթակներում և կայքում՝ նորություններին տեղեկանալու համար։
21 Апрель
«Ուիգմորը կանանց համար» կրթական հանդիպում.INECOBANK-ի անձնակազմի համար։
🌸Առողջ հասարակության հիմքում առողջ կինն է. “Ուիգմորը կանանց համար” նախաձեռնության շրջանակում մեր թիմը կրթական հանդիպում անցկացրեց @inecobank.am անձնակազմի համար:
🩺📋Հանդիպման ընթացքում քննարկվեցին կնոջ առողջության սքրինինգները, դրանց կարևորությունը, ծննդաբերության և հետծննդյան խնամքի հարցերը:
🤝Շնորհակալություն Ինեկոբանկին համագործակցության և անձնակազմի բարեկեցության մասին հոգ տանելու համար: