Wigmore Women’s & Children’s Hospital
Գաստրոշիզիս. երբ բացակայում է նորածնի որովայնի պատը (Հանրային հեռուստաընկերության անդրադարձը)
Գաստրոշիզիս. երբ բացակայում է նորածնի որովայնի պատը (Հանրային հեռուստաընկերության անդրադարձը)
04 Декабрь
Գաստրոշիզիսը բնածին արատ է, երբ ներարգանդային շրջանում պտղի որովայնի առաջային պատը ամբողջությամբ չի ձևավորվում, և աղիների մի հատված զարգանում է որովայնի խոռոչից դուրս՝ արտաքին միջավայրում։

Գաստրոշիզիսի դեպքում թե՛ ներարգանդային, թե՛ ծննդաբերական, թե՛ վիրահատական և թե՛ հետվիրահատական փուլերում առկա են լուրջ ռիսկեր, որոնք պահանջում են բազմամասնագիտական թիմի համադրված աշխատանք․

  • գինեկոլոգներ և մանկաբարձներ՝ արատի վաղ հայտնաբերման, հղիության առանձնահատկությունների կառավարման և ծննդաբերության ճիշտ պլանավորման համար,
  • նեոնատոլոգներ՝ նորածնի կայունացման, նախավիրահատական և հետվիրահատական ինտենսիվ խնամքի համար,
  • անեսթեզիոլոգներ՝ անվտանգ և առանց բարդությունների անզգայացման համար
  • նորածնային վիրաբույժներ, որոնք իրականացնում են աղիների վերադարձը նորածնի որովայնային խոռոչ։

Այս դեպքը մեծ ուրախությամբ ու հպարտությամբ ենք կիսում մեր լսարանի հետ՝ ներկայացնելով ծնողների և բալիկի անցած դժվար, բայց հաղթահարած ճանապարհը։