Wigmore Women’s & Children’s Hospital
Նեֆրոլոգիայի ծառայություն
Նեֆրոլոգիայի ծառայություն
12 Март

Մարտի 12-ը «Երիկամի համաշխարհային օր»-ն է:
Օրվա շրջանակում Ձեզ ենք ներկայացնում «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի նեֆրոլոգիայի ծառայությունը և թիմը:
Ծառայությունը զբաղվում է երիկամների և միզային համակարգի առողջության գնահատման, հիվանդությունների ախտորոշման, բուժման և երկարաժամկետ հսկման վրա՝ երեխաների և դեռահասների համար:
Կատարվում է նաև հղիության ընթացքում պտղի մոտ հայտնաբերված երիկամային խնդիրների հետագա հսկում և վարում։
Մասնագետներին կարող եք դիմել, եթե առկա է՝
  • Միզուղիների ինֆեկցիաներ,
  • Միզարձակման խանգարումներ (գիշերամիզություն, ցերեկային անմիզապահություն),
  • Երիկամների և միզային համակարգի բնածին արատներ;
  • Միզաքարային հիվանդություն,
  • Նեֆրոտիկ սինդրոմ,
  • Գլոմերուլոնեֆրիտներ,
  • Արյուն կամ սպիտակուց մեզում,
  • Արյան բարձր ճնշում երեխաների մոտ,
  • Երիկամների ֆունկցիայի խանգարումներ,
  • Տուբուլոպաթիաներ:
Ծառայությանը և բժիշկներին կարող եք ծանոթանալ կից հղումով՝ https://shorturl.at/Gtt8b

Բժիշկների մոտ այց կարող եք ամրագրել Wigmore.am կայքի միջոցով կամ զանգահարել 012345678: