Wigmore Women’s & Children’s Hospital
Добро пожаловать в Wigmore Women’s & Children’s Hospital
«Уигмор, больница для женщин и детей» предоставляет общие педиатрические и узкопрофильные услуги, а также услуги по женскому здоровью и материнству․ Пропускная способность больницы – 220 коек, больница оснащена 10 операционными блоками, с отделениями детской и неонатальной реанимации и неотложной медицинской помощи. Наша миссия содействовать системному развитию сферы здравоохранения Армении, установить международные стандарты качества и ухода. Согласно постановлению № 3350-А от 6 июля 2023 года Министра здравоохранения РА «Уигмор, больница для женщин и детей» присвоен третий, высший уровень по педиатрической помощи..
Читать дальше
30 Октябрь
Կանանց առողջության ծառայություն
Ժամանակակից կնոջ կյանքը բազում հույզերի, երազանքների, հոգսերի և ամեն ինչ հասցնելու վազքուղի է․..
Այս անվերջ մարաթոնում հեշտ է մոռանալ հոգ տանել ամենակարևորի՝ սեփական առողջության մասին։
«Ուիգմոր»-ում կնոջ առողջությունը մեր առաջնահերթությունն է․ մենք ստեղծել ենք հարմարավետ և ապահով միջավայր՝ կնոջ շուրջ կառուցելով և ողջ ծավալով մատուցելով կանանց առողջության ծառայությունները։
Ուիգմորը հոգ է տանում կնոջ առողջության մասին, մինչ նա հոգ է տանում բոլորի մասին:
18 Октябрь
«Հայ բժշկության պատմություն»․ եզակի փաստավավերագրական ֆիմի ցուցադրություն
Հոկտեմբերի 18-ին «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում տեղի ունեցավ «Հայ բժշկության պատմություն» փաստավավերագրական ֆիլմի առաջին փակ ցուցադրությունը՝ հատուկ ԶԼՄ ներկայացուցիչների համար։ Ֆիլմը յուրահատուկ ճամփորդություն է ժամանակի մեջ. նախնադարից մինչև միջին դարեր, սովետական միության բժշկական դպրոցի ամենավառ դրվագրներից մինչև հայ բժշկության հետքերի բացահայտումներ տարածաշրջանում։Ֆիլմի գաղափարն ու նախաձեռնությունը վավերագրական և գեղարվեստական ֆիլմերի ռեժիսոր Արտակ Ավետյանինն է։ Ֆիլմը նկարահանվել է ամբողջությամբ «Ուիգմոր Գրուփ» ընկերության ֆինանսական աջակցությամբ՝ հայ բժշկության հարուստ պատմությունը, կարևոր դրվագները և ժառանգությունը ներկայացնելու և պահպանելու համար։«Ինչպես բոլոր մտքերը, որ հետագայում մարմին են ստանում՝ այս ֆիլմի գաղափարը ստեղծվեց հանկարծակի․ մի օր բացահայտեցի, որ բժշկական ոլորտի մասին որևէ ամփոփ ֆիլմ չկա։ Այդ պահից այս միտքն ինձ հանգիստ չէր տալիս», - պատմում է ֆիլմի ռեժիսոր Արտակ Ավետյանը։ «Հայ բժշկության պատմություն» վավերագրական ֆիլմը «Ուիգմոր Գրուփ»-ի ներդրումն է՝ ուղղված ոլորտի պատմության ներկայացմանն ու պահպանմանը՝ որպես կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նախաձեռնություն։ Նկարահանումներն իրականացվել են Հայաստանում, Վրաստանում (Թբիլիսի) և Թուրքիայում (Ստամբուլ): Հնագիտական բազում նյութեր են վերլուծվել, Մատենադարանի արխիվներից ներկայացվել են միջին դարերի եզակի աշխատություններ և հայ բժշկագիտական դպրոցների գործունեության ապացույցներ, ինչպես նաև հավաքագրվել են սովետական ժամանակաշրջանի արխիվային կադրեր մեր մեծանուն բժիշկների մասնակցությամբ:«Հայաստանի ժամանակակից պատմության մեջ առաջին անգամ է նման ֆիլմ ստեղծվում՝ ներկայացնելով հայ բժշկագիտության և բժշկական դպրոցի հիմնադիրներին, անդրադառնալով ժամանակի հանճարեղ նվաճումներին, պատմության անկյունաքարային դրվագներին և բեկումնային առաջընթացի պահերին», - իր հերթին հանդիպումն ամփոփեց «Ուիգմոր Գրուփ»-ի զարգացման գծով փոխտնօրեն Տաթևիկ Քոլոյանը:***Արտակ Ավետյանը վավերագրական և գեղարվեստական ֆիլմերի ռեժիսոր է։ Նրա աշխատանքների ցանկում են մի շարք կարևոր ակնարկներ և դիմանկարային ֆիլմեր, ինչպես, օրինակ՝ «Վիկտոր Համբարձումյան. կյանքի դրվագներ», «Յուրի Վարդանյան», «Գրիգոր Զոհրապ», «Գուրգեն Մահարի», «Ալեքսանդր Թամանյան», «Մովսես Խորենացի» և այլն։***Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցը Երևանում տեղակայված, 220 մահճակալ կարողությամբ հագեցած բժշկական կենտրոն է, որի աշխատանքի հիմքում երեխաներին և կանանց համապարփակ, մատչելի և բարձրորակ առողջապահական ծառայություններ մատուցելու մշակույթն է։ ՀՀ առողջապահության նախարարի 2023 թվականի հուլիսի 6-ի թիվ 3350-Ա որոշման համաձայն՝ «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ն արժանացել է մանկական խնամքի երրորդ բարձրագույն մակարդակի: Ընդունելով ընտանիքներ հանրապետության ողջ տարածքից՝ Ուիգմորը տրամադրում է միջազգային չափանիշներին համապատասխան ընդհանուր մանկաբուժական, նեղ մասնագիտական մանկական ծառայություններ, ինչպես նաև կանանց առողջությանն ուղղված և ծննդօգնության ծառայություններ:Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.wigmore.am կայք։
20 Сентябрь
Ուշադրություն. ավետում է Ուիգմորը…
Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույս» ծրագրի տաղավարում էին «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի զարգացման գծով փոխտնօրեն Տաթևիկ Քոլոյանը և մանկաբարձ-գինեկոլոգ Վերժինե Կասարջյանը։
Զրույցի ընթացքում անդրադարձանք․
Ուիգմոր ծննդօգնության ծառայության մեկնարկի հուզիչ պատմությանը,
Բուժառուակենտրոն, այն է՝ կնոջ շուրջ «կառուցվող» ծննդօգնության և LDR – Labor, Delivery, Recovery նոր մոտեցմանը,
Միջազգային համագործակցությունների և լավագույն փորձի ներդրման շնորհիվ Հայաստանում ապացուցահեն բժշկության զարգացմանը,
Երեխային՝ դեռ նախածննդյան փուլից շարունակական բուժսպասարկման մատուցմանը,
Նեոնատալ ծառայությանը, մասնավորապես նորածնային վերակենդանացմանը և նորածնային վիրաբուժությանը,
Ուիգմորի՝ «Ապագա Ծնողների դպրոց» նախաձեռնությանը։
11 Сентябрь
Մանկական վիրաբուժության օր «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում
«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը
հայտնում է սեպտեմբերի 14-ին մանկական վիրաբուժության բաց դռների
օրվա անցկացման մասին։ Նշված օրը մասնագետների խորհրդատվությունները կատարվելու են
անվճար և առանց ուղեգրի։ Բաց դռների օրերի նախնական հերթագրումների գրանցումները իրականացվում
են +374 12 34 56 78 հեռախոսահամարով։
«Բաց դռների օրերը Ուիգմորի հայեցակարգի մի մասն են կազմում՝ հնարավորություն
ստեղծելով բուժառուների համար տեղում ծանոթանալ անձնակազմին, հիվանդանոցի
տեխնիկական հագեցվածությանը և մեզ մոտ ընդունված բուժման առանձնահատկություններին
և մեթոդներին», - նշում է մանկական վիրաբույժ, մանկական վիրաբուժության
ծառայության պատասխանատու Արա Կարապետյանը։
«Այս կոնտեքստում հատուկ կառանձնացնեի անհետաձգելի վիրաբուժությունը.
անհետաձգելի դեպքերի ամենամեծ դժվարությունը պլանավորման բացակայությունն է․
առաջին պլանում է թիմի փորձառությունը, հիվանդանոցի հագեցվածությունը և արագ,
կոմպետենտ գործելու ունակությունը։ Անհետաձգելի վիրաբուժության մեջ ընդամենը մի
քանի րոպեն երեխայի կյանքի համար որոշիչ կարող է լինել», - նշում է Արա
Կարապետյանը։
Բաց դռների օրվան ընդառաջ վիրաբուժական թիմը պատմում է, որ Ուիգմորում լայնորեն
կիրառվում է վիրահատությունների լապարասկոպիկ մեթոդը․ կարևոր ձեռքբերում է
համարվում քիմիաթերապևտիկ բուժում ստացած երեխաների ուռուցքների հեռացումը, դժվար
հասանելի ուռուցքների բիոպսիան՝ մինչև քիմիոթերապիան, որովայնի և կրծքավանդակի
տարբեր տեղակայման էխինոկոկային բշտերի հեռացումը լապարասկոպիկ և թորակոսկոպիկ
եղանակով։
Լապարասկոպիկ վիրահատությունները կիրառվում են նաև ձվարանի փողի ոլորքի,
ձվարանի կիստաների, դեռահաս աղջիկների կոնքի օրգանների տարբեր տեսակի բարորակ և
չարորակ գոյացությունների վարման ժամանակ:
«Նախկինում երեխաները վիրահատվում էին մեծ կտրվածքների միջոցով, սակայն մենք
Ուիգմորում առաջնորդվում ենք աշխարհում ընդունված մինիմալ ինվազիվ
միջամտությունների ստանդարտով», - նշում է Արա Կարապետյանը։
«Լապարասկոպիայի՝ որովայնի խոռոչի բոլոր հատվածները բարձր որակի
վիզուալիզացիայի և սանացիայի հնարավորությունը, կրճատել է հետվիրահատական
բարդությունների առաջացումը․ չկա վիրահատական վերք, չկա պոտենցիալ բորբոքային
ընթացք», - բացատրում է Արա Կարապետյանը։
Լապարասկոպիկ մեթոդով Ուիգմորում լուծվում են նաև լյարդի, լեղուղիների,
լեղապարկի հետ կապված հիվանդությունները։
Մասնագետը նշում է, որ թիմի առանձնահատկություններից է նաև շնչառական համակարգի
վիրաբուժական խնդիրների վարումը։ Ախտորոշիչ, ինչպես նաև բուժական նպատակով
կատարվում է բրոնխոսկոպիա (ֆիբրոբրոնխոսկոպիա և ռիգիդ՝ կոշտ), թորակոսկոպիկ
միջամտություններ, օրինակ՝ բարդացած թոքաբորբերի վարման ժամանակ։ Անհետաձգելի
բուժօգնության բաժանմունք հաճախ դիմում են երեխաներ՝ շնչուղիներում օտար մարմնի
կապակցությամբ․ այս օտար մարմինների հեռացումը նույնպես կատարվում է
բրոնխոսկոպի միջոցով։
Հիվանդանոցում շարունակաբար զարգանում է նաև նորածնային
վիրաբուժությունը․ Ուիգմորում գործում է բարձր տեխնիկական հագեցվածությամբ
նորածնային վերակենդանացման բաժանմունք: Վիրաբուժական թիմը իրականացնում է
նորածնային վիրահատություններ, անհաս երեխաների վիրահատություններ և զարգացման
տարբեր արատների շտկումներ։
Հիվանդանոցում ասում են, որ բաց դռների ձևաչափի ընդունելությունների ձևավորվող
ավանդույթի երկարաժամկետ նպատակը հիվանդանոցի թիմի կողմից որդեգրված առաքելության
իրականացումն է՝ բարձրորակ բուժսպասարկումը իրական և հասանելի դարձնել Հայաստանի
բոլոր երեխաների համար։
Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցը Երևանում տեղակայված, 220 մահճակալ
կարողությամբ հագեցած բժշկական կենտրոն է, որի աշխատանքի հիմքում երեխաներին և
կանանց համապարփակ, մատչելի և բարձրորակ առողջապահական ծառայություններ մատուցելու
մշակույթն է։ ՀՀ առողջապահության նախարարի 2023 թվականի հուլիսի 6-ի թիվ 3350-Ա
որոշման համաձայն՝ «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ն արժանացել
է մանկական խնամքի երրորդ բարձրագույն մակարդակի: Ընդունելով ընտանիքներ
հանրապետության ողջ տարածքից՝ Ուիգմորը տրամադրում է միջազգային չափանիշներին
համապատասխան ընդհանուր մանկաբուժական, նեղ մասնագիտական մանկական
ծառայություններ, ինչպես նաև կանանց առողջությանն ուղղված և ծննդօգնության
ծառայություններ:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.wigmore.am կայք։
Посмотреть все
22 Август
10 փաստ, որոնք անհրաժեշտ է իմանալ Արևմտյան Նեղոսի Տենդի մասին
1 Ի՞նչ է Արևմտյան Նեղոսի վիրուսը (WNV) Արևմտյան Նեղոսի վիրուսը (WNV) վիրուսային վարակ է, որը պատկանում է մոծակների միջոցով փոխանցվող վարակների տեսակին, ինչպիսիք են դենգեն, զիկան և մալարիան: 2 Ի՞նչ եղանակով է փոխանցվում Արևմտյան Նեղոսի վիրուսըԱՆՎ-ն հիմնականում մարդկանց փոխանցվում է վարակված Culex մոծակի խայթոցի միջոցով կամ վարակակիր դոնորից արյան փոխներարկման/օրգանների փոխպատվաստման միջոցով:Ահա թե ինչպես է աշխատում վարակի փոխանցման գործընթացը.Մոծակի խայթոց. մոծակները վարակվում են ԱՆՎ-ով, երբ սնվում են վիրուսը կրող թռչուններով (ցանկացած թռչուն կարող է լինել վարակի աղբյուր)․ վարակվելուց հետո մոծակը խայթոցի միջոցով կարող է վիրուսը փոխանցել մարդկանց կամ այլ կենդանիների:Թռչունները ԱՆՎ-ի հիմնական կրողներն են․ վարակված թռչունների արյան մեջ վիրուսի կուտակման բարձր մակարդակ է առկա։ Երբ մոծակները նրանց խայթում են, դառնում են վարակի փոխանցող և վարակը տարածող։ Մարդիկ և այլ կաթնասուններ վարակվում են ԱՆՎ-ով մոծակի խայթոցից․ մարդիկ և ձիերը համարվում են վարակի «պատահական» և «վերջնական տեր»։ Սակայն պետք է նշել, որ մարդու կամ ձիու արյան մեջ վիրուսի առկա մակարդակը մոծակի համար բավարար չէ, որպեսզի նա վարակը տարածող դառնա: Վարակի տարածման այլ ձևեր․ ԱՆՎ-ն կարող է փոխանցվել արյան փոխներարկման, օրգանների փոխպատվաստման ժամանակ։ !! Բոլոր այն դոնորները, ովքեր եղել են Արևմտյան Նեղոսի Տենդի համար վտանգի գոտում, չեն կարող մասնակցել դոնորության 28 օր կամ քանի դեռ չունեն վիրուսի հայտնաբերման բացասական թեստ:Այլ՝ հազվադեպ դեպքերում վիրուսը կարող է փոխանցվել մորից երեխային հղիության և/կամ ծննդաբերության ժամանակ: Մոծակների խայթոցների համեմատ այս եղանակները հազվադեպ են: 3 Արևմտյան Նեղոսի Տենդի աշխարհագրությունԱմբողջ աշխարհում կան նոր տարածքներ, որտեղ 2024 թվականից գրանցվել են դեպքեր, նաև Հայաստանում:Մեր հարևան երկրներից՝ Իրանում և Թուրքիայում առաջին դեպքերը արձանագրվել են դեռևս 2009-2010թթ, իսկ ավելի թարմ հետազոտությունները ցույց են տալիս մինչև 15% տարածվածություն այս երկրներում: Վրաստանում և Ադրբեջանում որոշ տարածվածություն նույնպես նկարագրված է: 4 Որո՞նք են Արևմտյան Նեղոսի վիրուսի ախտանիշներըԱՆՎ-ի ախտանշանները շատ տարբեր են՝ ախտանիշների բացակայությունից (ասիմպտոմ) մինչև ծանր նյարդաբանական ելքեր: Չնայած հիվանդության ծանր՝ նեյրոինվազիվ (մենինգիտ, էնցեֆալիտ, սուր թորշոմած միելիտ) ձևերը զարգանում են մինչև 1% դեպքերում, ախտորոշված դեպքերը հենց սրանք են լինում: Առանց ախտանիշների ընթացող (ասիմպտոմ) դեպքերը պարզ են դառնում միայն ուղղորդված հետազոտությունների միջոցով:Նեյրոինվազիվ դեպքերի մահացությունը, նույնիսկ զարգացած երկրներում (ԱՄՆ, Եվրոպա) կազմում է մոտ 10%: Սա նշանակում է, որ ախտորոշված 10 դեպքից հավանական է 1 մահվան ելք: Հարկ է նշել, որ ծանր ընթացքով դեպքերոմ ապաքինումը կարող է տևել ամիսներ՝ հաճախ թողնելով մնացորդային նյարդաբանական դեֆիցիտներ: 5 Որո՞նք են վարակման ռիսկային խմբերը Բարձր տարիքը և ուղեկցող հիվանդությունները մեծացնում են վարակի ծանր ընթացքի ռիսկը, սակայն հիվանդությունը կարող է նեյրոինվազիվ ընթացք ունենալ ցանկացած տարիքային խմբի և նույնիսկ առողջ անհատների մոտ: 6 Արդյո՞ք Արևմտյան Նեղոսի վիրուսը կարող է փոխանցվել մարդուց մարդու։Այո, սակայն միայն արյան/օրգանների դոնորության ժամանակ։ Մարդուց մարդու այս վարակը չի փոխանցվում (Տե՛ս 2-րդ կետը)։ 7 Արևմտյան Նեղոսի վիրուսի բուժման ի՞նչ տարբերակներ կան:Այս պահին ամբողջ աշխարհում սպեցիֆիկ բուժում մշակած չէ․ հոսպիտալացված դեպքերում կիրառվում է սիմպտոմատիկ բուժում։ 8 Ըստ վերջին տվյալների Հայաստանում հատկապես ո՞ր մարզերում է առկա վիրուսը:Ըստ առկա վերջին տվյալների դեպքերը գրանցվել են առավելապես Արմավիրի, Արարատի և Արագածոտնի մարզերում: 9 Ինչպե՞ս պաշտպանվել Արևմտյան Նեղոսի վիրուսից: • Մարդկանց համար պատվաստանյութ մշակված չէ, • Մշակել դոնորների (արյան և օրգանների) համար հատուկ կրիտերիաներ: Բոլոր այն դոնորները, ովքեր եղել են Արևմտյան Նեղոսի Տենդի համար վտանգի գոտում չեն կարող մասնակցել դոնորության 28 օր կամ քանի դեռ չունեն վիրուսի հայտնաբերման բացասական թեստ:Ինչպե՞ս կարելի է ապահովել անձնական պաշտպանություն՝ • Կրել փակ հագուստ։ • Օգտագործել ռեպելենտներ • Պատուհանների ցանցապատում։ Անհրաժեշտ է նաև մոծակների քանակի վերահսկում արտաքին միջավայրում՝Մոծակների համար բարենպաստ պայմաններն են՝ շոգ, խոնավ վայրերը, ջրային տարածքները (բույսեր պարունակող լճակներ, ջրափոսեր, ոռոգվող տարածքներ): Ուստի հարկ է զգուշանալ մոծակներից՝ կանխելով բազմաթիվ հիվանդություններ: • Նպաստավոր պայմանների վերացում (կեղտոտ ջրափոսերի, ճահիճների վերացում): 10 Կա՞ արդյոք ԱՆՎ-ի դեմ պատվաստանյութ:Մարդու համար պատվաստանյութ այս պահին մշակված չէ։Որտե՞ղ կարող եմ ավելի շատ տեղեկություններ գտնել Արևմտյան Նեղոսի վիրուսի մասին: Հավելյալ տեղեկատվություն վարակի մասին կարելի է կարդալ հետևյալ հղումներով՝https://www.cdc.gov/west-nile-virus/ https://www.who.int/news-room/fact-sheets/detail/west-nile-virus