Փնտրում ենք մանկաբույժ
14 Июнь 2023

«Ուիգմոր հիվանդանոց երեխաների համար» բժշկական կենտրոնը փնտրում է փորձառու և բանիմաց մանկաբույժ՝ մանկաբուժական բաժանմունքում հերթափոխով աշխատելու համար։

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Բուժառուների կլինիկական զննում և համապատասխան բուժումների նշանակում
  • Ստացիոնար գրառումների վարում և համապատասխան նշանակումների հսկողություն
  • Անհրաժեշտության դեպքում ամբուլատոր խորհրդատվությունների իրականացում  և խորհրդատվական թերթիկների կազմում
  • Լաբորատոր և ճառագայթաբանական հետազոտությունների արդյունքների վերլուծություն
  • Բուժառուների պատշաճ հսկողության իրականացում։

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Բժշկի որակավորում
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ստացիոնար մանկաբուժության ոլորտում
  • Մանկաբուժական հիվանդությունների վարմանն առնչվող բոլոր նորմատիվ իրավական ակտերի իմացություն
  • Համակարգչային օֆիսային ծրագրերի իմացություն (Ms Office)
  • Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն
  • Շարունակական ինքնակրթության և կատարելագործման ձգտում
  • Կազմակերպության էթկայի կանոնակարգի պահպանման կարողություն
  • Պարտաճանաչություն, ճշտապահություն, բծախնդրություն և թիմում աշխատելու կարողություն:

Համապատասխանող մասնագետները կարող են ուղարկել իրենց CV-ն careers@wigmore.am  էլ. հասցեին՝ վերնագիր դաշտում գրելով «հերթապահ մանկաբույժ»:

Դիմելու վերջնաժամկետ՝ հուլիսի 31, 2023թ․

Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջներին համապատասխանող դիմորդները։