Փնտրում ենք վիրահատարանի բուժքույր
10 Июль 2023

«Ուիգմոր հիվանդանոց երեխաների համար» բժշկական կենտրոնը փնտրում է պարտաճանաչ և բանիմաց բուժքույր՝ վիրահատական բլոկում աշխատելու համար:



ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• Վիրահատությունների ընթացքում բժշկին աջակցություն
• Գործիքների նախամանրէազերծումային մշակում, ախտահանում և մանրէազերծում
• Մանրէազերծիչ սարքավորումների աշխատանքի հսկողության իրականացում
• Վիրահատական գործիքների, նյութերի ծախսի կառավարում և համապատասխան գրառումների վարում
• Վիրահատական բլոկի սանիտարական ռեժիմի ապահովում:
• Ընկերության կանոնակարգերի պահպանում։

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• Բուժքրոջ որակավորում
• Վիրահատական սրահում աշխատանքի առնվազն 3 տարվա փորձ
• Քիմիական ախտահանիչ նյութերի հետ աշխատանքի հմտություն
• Կազմակերպության էթիկայի կանոնակարգի պահպանման կարողություն
• Պարտաճանաչություն, ճշտապահություն, բծախնդրություն և աչալրջություն
• Նոր գիտելիքներ սովորելու պատրաստակամություն
• Համակարգչային օֆիսային ծրագրերի իմացություն (Ms Office)
• Հայերենի՝ գերազանց իմացություն, օտար լեզուների իմացությունը ցանկալի է։

Աշխատավայրը՝ ք. Երևան, Ներսիսյան 10/7:
Աշխատանքային գրաֆիկը՝ հերթափոխային:
Համապատասխան մասնագետները կարող են ուղարկել իրենց CV-ն careers@wigmore.am էլ. հասցեին՝ վերնագիր դաշտում գրելով «Վիրահատարանի բուժքույր»: CV չունենալու դեպքում կարող եք մոտենալ հիվանդանոցի ընդունարան և տեղում լրացնել աշխատանքի ընդունման դիմում-հայտը։

Դիմելու վերջնաժամկետը՝ 31 հուլիսի 2023թ․
Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջներին համապատասխանող դիմորդները։