Փնտրում ենք հերթապահ բուժքույր
10 Июль 2023

«Ուիգմոր հիվանդանոց երեխաների համար» բժշկական կենտրոնը փնտրում է բանիմաց և հոգատար բուժքույր՝ ստացիոնար բաժանմունքում հերթափոխով աշխատելու համար

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• Երակային կաթետրների տեղադրում
• Մասնակցություն հիվանդների վիրահատության նախապատրաստմանը
• Վիրահատական վերքի մշակման աշխատանքների կազմակերպում
• Հիվանդի նշանակումների (ներարկումային միջամտությունների) իրականացում
• Հիվանդի առողջության հիմնական ցուցանիշների գնահատում և մշտադիտարկում
• Հիվանդների մոտ հետվիրահատական բարդությունների վաղ նշանների մշտադիտարկում
• Բժշկական նշանակության իրերի ախտահանման աշխատանքների իրականացում
• Հիվանդասենյակների նախապատրաստման աշխատանքների վերահսկողություն
• Բաժանմունքում հիվանդանոցային հիգիենայի կանոնների պահպանման վերահսկողություն
• Դեղորայքների, պարագաների ծախսման վերաբերյալ գրառումների վարում
• Հիվանդների դուրս գրմանը նախապատրաստում
• Հիվանդների խնամքին առնչվող այլ աշխատանքների իրականացում:
• Ընկերության կանոնակարգերի պահպանում։

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• Բուժքրոջ որակավորում
• Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ստացիոնար բաժանմունքում
• Համակարգչային օֆիսային ծրագրերի իմացություն (Ms Office)
• Հայերենի՝ գերազանց, օտար լեզուների իմացությունը ցանկալի է
• Քիմիական ախտահանիչ նյութերի հետ աշխատանքի հմտություն
• Հիվանդներին բարեհամբույր սպասարկման հմտություն
• Նոր գիտելիքներ սովորելու պատրաստակամություն
• Կազմակերպության էթիկայի կանոնակարգի պահպանման կարողություն
• Պարտաճանաչություն, ճշտապահություն, բծախնդրություն և աչալրջություն:

Աշխատավայրը՝ ք. Երևան, Ներսիսյան 10/7:
Յուրաքանչյուր ամիս ակնկալվում է միջինում 8 հերթապահություն:
Համապատասխան մասնագետները կարող են ուղարկել իրենց CV-ն careers@wigmore.am էլ. հասցեին՝ վերնագիր դաշտում գրելով «Հերթապահ բուժքույր»: CV չունենալու դեպքում կարող եք մոտենալ հիվանդանոցի ընդունարան և տեղում լրացնել աշխատանքի ընդունման դիմում-հայտը։

Դիմելու վերջնաժամկետը՝ 31 հուլիսի 2023թ․
Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջներին համապատասխանող դիմորդները։