Փնտրում ենք վարակի հսկողության բուժքույր
28 Июль 2023

ՎԱՐԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԲՈՒԺՔՈՒՅՐ

«Ուիգմոր հիվանդանոց երեխաների համար» բժշկական կենտրոնը փնտրում է վարակի հսկողության բուժքույր։

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

·         Հիվանդանոցում վարակի հսկողության ընթացակարգերի ներդրման մշտադիտարկում

·         Մասնակցություն վարակի հսկողության տարբեր բաղադրիչների ներքին աուդիտներին

·         Վարակի հսկողությանն առնչվող հիվանդանոցային ցուցանիշների հավաքագրում

·         Բժշկական նշանակության իրերի ախտահանման և մանրէազերծման աշխատանքների վերահսկողություն

·         Հիվանդանոցային հիգիենայի կանոնների պահպանման վերահսկողություն

·         Բուժանձնակազմի պարբերական բուժզննման աշխատանքների կազմակերպում և համապատասխան գրառումների  վարում

·         Վարակի հսկողությանն առնչվող գրառումների իրականացում

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

·         Բուժքրոջ որակավորում

·         Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ ստացիոնար բաժանմունքում

·         Համակարգչային օֆիսային ծրագրերի իմացություն (Ms Office)

·         Հայերենի՝ գերազանց, օտար լեզուների իմացությունը ցանկալի է

·         Քիմիական ախտահանիչ նյութերի հետ աշխատանքի հմտություն

·         Վարակի հսկողությանն առնչվող նորմատիվ իրավական ակտերի իմացություն

·         Կազմակերպության էթկայի կանոնակարգի պահպանման կարողություն

·         Պարտաճանաչություն, բծախնդրություն և անաչառություն:

Աշխատավայրը՝ ք. Երևան, Ներսիսյան 10/7:

Համապատասխան մասնագետները կարող են ուղարկել իրենց CV-ն careers@wigmore.am էլ. հասցեին՝ վերնագիր դաշտում գրելով «Վարակի հսկողության բուժքույր»:

Դիմելու վերջնաժամկետը՝ 15 օգոստոսի 2023թ․

Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջներին համապատասխանող դիմորդները։