Փնտրում ենք ստոմատոլոգիական բաժանմունքումի բուժքույր
04 Август 2023

 

«Ուիգմոր հիվանդանոց երեխաների համար» բժշկական կենտրոնը փնտրում է պարտաճանաչ և բանիմաց բուժքույր՝ ստոմատոլոգիական բաժանմունքում աշխատելու համար:

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

·      Բժշկական նշանակության իրերի և ստոմատոլոգիական գործիքների ախտահանման և մանրէազերծման աշխատանքների իրականացում

·      Քիմիական ախտահանիչ նյութերի և շոգեգոլորշային մանրէազերծիչ սարքի հետ աշխատանքների իրականացում

·      Հիվանդների հետ հետադարձ կապի ապահովում

·      Բժիշկներին աջակցում միջամտությունների իրականացման ընթացքում

 

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

·      Բուժքրոջ որակավորում

·      ստոմատոլոգիանական ոլորտում աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն

·      Քիմիական ախտահանիչ նյութերի հետ աշխատանքի հմտություն

·      Այցելուներին բարեհամբյուր սպասարկման հմտություն

·      Նոր գիտելիքներ սովորելու պատրաստակամություն

·      Համակարգչային օֆիսային ծրագրերի իմացություն (Ms Office)

·      Հայերենի՝ գերազանց, ռուսերենի լավ իմացություն, անգլերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն

·      Կարգապահություն և բծախնդրություն:

Աշխատավայրը՝ ք․ Երևան, Ներսիսյան 10/7։

Աշխատանքային գրաֆիկը՝ վեցօրյա։

Համապատասխան մասնագետները կարող են ուղարկել իրենց CV-ն careers@wigmore.am էլ․ հասցեին՝ վերնագիր դաշտում գրելով «ստոմատոլոգի բուժքույր»։ CV չունենալու դեպքում կարող եք մոտենալ հիվանդանոցի ընդունարան և տեղում լրացնել աշխատանքի ընդունման դիմում- հայտը։

Դիմելու վերջնաժամկետը՝ 25 սեպտեմբերի 2023թ․

Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջին համապատասխանող դիմորդները։