Փնտրում ենք ամբուլատոր բուժքույր
15 Сентябрь 2023

«Ուիգմոր հիվանդանոց երեխաների համար» բժշկական կենտրոնը փնտրում է պարտաճանաչ և բանիմաց բուժքույր՝ ամբուլատոր բաժանմունքում աշխատելու համար:

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  •   Հիվանդների էլեկտրոնային ամբուլատոր քարտերի վարում
  •   Հիվանդների ամբուլատոր զննման գորխընթացին աջակցություն
  •   Բժշկական նշանակության իրերի ընթացիկ ախտահանման իրականացում
  •   Հիվանդների հետ հետադարձ կապի ապահովում
  •   Բժիշկներին աջակցում այլ աշխատանքներում:

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  •   Բուժքրոջ որակավորում
  •   Ամբուլատոր ոլորտում աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն
  •   Քիմիական ախտահանիչ նյութերի հետ աշխատանքի հմտություն
  •   Այցելուներին բարեհամբյուր սպասարկման հմտություն
  •   Նոր գիտելիքներ սովորելու պատրաստակամություն
  •   Համակարգչային օֆիսային ծրագրերի իմացություն (Ms Office)
  •   Հայերենի՝ գերազանց, ռուսերենի լավ իմացություն, անգլերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
  •   Կազմակերպության էթկայի կանոնակարգի պահպանման կարողություն
  •   Կարգապահություն և բծախնդրություն:

      Աշխատավայրը՝ ք. Երևան, Ներսիսյան 10/7:

      Աշխատանքային գրաֆիկը՝  վեցօրյա:

Համապատասխան մասնագետները կարող են ուղարկել իրենց CV-ն careers@wigmore.am էլ. հասցեին՝ վերնագիր դաշտում գրելով «ստոմատոլոգի բուժքույր»: CV չունենալու դեպքում կարող եք մոտենալ հիվանդանոցի ընդունարան և տեղում լրացնել աշխատանքի ընդունման դիմում-հայտը։

Դիմելու վերջնաժամկետը՝ 05 հոկտեմբերի 2023թ․

Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջներին համապատասխանող դիմորդները։