Փնտրում ենք անհետաձգելի բուժօգնության բուժքույր
08 Сентябрь 2023

ԱԲԲ ԲՈՒԺՔՈՒՅՐ
«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը փնտրում է պարտաճանաչ և բանիմաց բուժքույր՝ անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում աշխատելու համար:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

·         մասնակցություն հիվանդների հետազոտման ընթացքին, մասնավորապես երեխաների անթրոպոմետրիկ չափումների իրականացում,

·         աջակցություն պացիենտի սպասարկման գործընթացին, էլեկտրոնային քարտերի  լրացում,

·         ծայրամասային երակային կաթետրների տեղադրում,

·         աշխատավայրում սանիտարա-հիգիենիկ պայմանների ապահովում:

·         Ընկերության կանոնակարգերի պահպանում։

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

·         Բուժքրոջ որակավորում

·         Համապատասխան ոլորտում առնվազն 3 տարվա փորձը ցանկալի է

·         Կազմակերպության էթիկայի կանոնակարգի պահպանման կարողություն

·         Պարտաճանաչություն, ճշտապահություն, բծախնդրություն և աչալրջություն

·         Նոր գիտելիքներ սովորելու պատրաստակամություն

·         Համակարգչային օֆիսային ծրագրերի իմացություն (Ms Office)

·         Հայերենի՝ գերազանց իմացություն, օտար լեզուների իմացությունը ցանկալի է։

 

Աշխատավայրը՝ ք. Երևան, Ներսիսյան 10/7:

Աշխատանքային գրաֆիկը՝  ա) հերթափոխային, բ) ցերեկային:

Համապատասխան մասնագետները կարող են ուղարկել իրենց CV-ն careers@wigmore.am էլ. հասցեին՝ վերնագիր դաշտում գրելով «ԱԲԲ բուժքույր»:

Դիմելու վերջնաժամկետը՝ 05 հոկտեմբերի 2023թ․

Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջներին համապատասխանող դիմորդները։