Փնտրում ենք մանկաբարձուհի
20 Сентябрь 2023

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը փնտրում է պարտաճանաչ և բանիմաց Մանկաբարձուհի
 
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• կնոջ նկատմամբ մանկաբարձական և գինեկոլոգիական խնամքի իրականացում
• ծննդաբերության և պտղի մոնիտորինգ բժշկական սարքավորումների օգտագործմամբ,
• բնական ծնունդների ընդունում, ներառյալ, անհրաժեշտության դեպքում, պերինայի կտրվածք, իսկ արտակարգ դեպքերում՝ նաև կոնքի դիրքից,
• անհրաժեշտ շտապ միջոցների ձեռնարկում մինչև բժշկի ժամանումը, ներառյալ պլասենցայի ձեռքով հեռացումը և անհրաժեշտության դեպքում արգանդի ձեռքով հետազոտությունը.
• մոր և նորածնի խնամք և հետծննդյան շրջանի ընթացքի վերահսկում,
• աշխատավայրում սանիտարա-հիգիենիկ պայմանների ապահովում:
• Ընկերության կանոնակարգերի պահպանում։
 
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• Մանկաբարձուհու որակավորում
• Համապատասխան ոլորտում առնվազն 3 տարվա փորձ
• Քիմիական ախտահանիչ նյութերի հետ աշխատանքի հմտություն
• Այցելուներին բարեհամբյուր սպասարկման հմտություն
• Կազմակերպության էթիկայի կանոնակարգի պահպանման կարողություն
• Կարգապահություն և բծախնդրություն
• Նոր գիտելիքներ սովորելու պատրաստակամություն
• Համակարգչային օֆիսային ծրագրերի իմացություն (Ms Office)
• Հայերենի՝ գերազանց իմացություն, օտար լեզուների իմացությունը ցանկալի է։
 
Աշխատավայրը՝ ք. Երևան, Ներսիսյան 10/7:
Աշխատանքային գրաֆիկը՝ ա) հերթափոխային, բ) ցերեկային:

Համապատասխան մասնագետները կարող են ուղարկել իրենց CV-ն careers@wigmore.am էլ. հասցեին՝ վերնագիր դաշտում գրելով « Մանկաբարձուհի »:
Դիմելու վերջնաժամկետը՝ 5 հոկտեմբերի 2023թ․

Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջներին համապատասխանող դիմորդները։