Փնտրում ենք մուտքագրող օպերատոր
26 Октябрь 2023

«Ուիգմոր կանանց և երեխաների  հիվանդանոց»-ը աշխատանքի է հրավիրում մուտքագրող օպերատորի՝ լրիվ դրույքով աշխատանքի:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• պետական պատվերի շրջանակներում դիմած բուժառուների հայտերի մուտքագրում Արմեդ էլ․ առողջապահական համակարգ և սահմանված կարգով հերթագրում,
• աշխատանքային պարտավորությունների պատշաճ կատարման համար անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրում և փաստաթղթավորում,
• ապահովագրական ընկերության շահառուների հայտադիմումների լրացում և սահմանված կարգով ներկայացում,
• ապահովագրական ընկերությունների, ինչպես նաև ուղեգրող կազմակերպությունների հետ մշտական կապի ապահովում,
• ամսական հաշվետվությունների ներկայացում,
• աշխատանքային պարտավորությունների շրջանակներում գործող հրամանների, որոշումների և գործելակարգերի տիրապետում,
• բաժնի հեռախոսազանգերի ընդունում և էլ․ նամակագրության վարում:


ՊԱՀԱՆՋՎՈՂ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն
• բժշկական կազմակերպությունում աշխատանքային փորձը ցանկալի է,
• Microsoft office-ի տիրապետում,
• բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություններ,
• պարտաճանաչություն և պատասխանատվության բարձր զգացում:
• կազմակերպչական հմտություններ և պատասխանատվության բարձր զգացում,

Աշխատավայրը՝ ք. Երևան, Ներսիսյան 10/7:
Աշխատանքային գրաֆիկը՝  հնգօրյա: 
Համապատասխան մասնագետները կարող են ուղարկել իրենց CV-ն careers@wigmore.am էլ. հասցեին՝ վերնագիր դաշտում գրելով «Մուտքագրող օպերատոր»: 
Դիմելու վերջնաժամկետը՝ 05 նոյեմբերի 2023թ․


Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջներին համապատասխանող դիմորդները։