Wigmore Women’s & Children’s Hospital
Մասնագիտական այց
11 Сентябрь
Սեպտեմբերի 22-26-ը «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը մասնագիտական այցով հյուրընկալելու է Նյու-Յորքի «Bassett Medical Center»-ի մանկաբարձության և գինեկոլոգիայի ծառայության ղեկավար, ուրոգինեկոլոգ, պրոֆեսոր Սամվել Բադալյանին և University at Buffalo-ի ուրոգինեկոլոգ, կոնքի ռեկոնստրուկտիվ վիրաբուժության մասնագետ Արմեն Կիրակոսյանին։



Այցի շրջանակում մասնագետները Ուիգմորի ուրոգինեկոլոգների թիմի հետ համատեղ կիրականացնեն խորհրդատվություններ և անհրաժեշտության դեպքում կկատարվեն վիրահատական միջամտություններ հետևյալ խնդիրներն ունեցող կանանց համար․

▫️կոնքի օրգանների իջեցումներ,
▫️անմիզապահություն,
▫️անկղապահություն,
▫️միզուղիների կրկնվող բորբոքումներ,
▫️չորություն հեշտոցում։

Առաջնային խորհրդատվությունը կիրականացվի «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի ուրոգինեկոլոգների կողմից։

Խորհրդատվության համար կարող են գրանցվել նաև այն բուժառուները, ովքեր նախկինում ունեցել են վիրահատական միջամտություն վերոնշյալ խնդիրների հետ կապված։

Գրանցման համար կարող եք զանգահարել 012 3456789։