Wigmore Women’s & Children’s Hospital
Ջերմային (ֆեբրիլ) ցնցումներ
08 Декабрь 2025

Բարձր ջերմության ժամանակ առաջացող (ֆեբրիլ) ցնցումներն ավելի հաճախ հանդիպում են 6 ամսականից 5 տարեկան երեխաների շրջանում։ Ցնցումները սովորաբար դիտվում են ջերմության բարձրացման առաջին ժամերի ընթացքում, ավելի հաճախ՝ 38.9 և ավելի բարձր ջերմության դեպքում, թեև կարող է ցնցում լինել և ավելի ցածր ջերմության պարագայում։
Ջերմային ցնցումները կարող են դիտվել բարձր ջերմությամբ ուղեկցվող ցանկացած հիվանդության ժամանակ՝ վիրուսային վարակներ, ցանով ուղեկցվող հիվանդություններ և այլն։

Ջերմային ցնցումները մեծ մասամբ կարճ են տևում (1-2 րոպե) և երեխայի համար վտանգավոր չեն։ Պարզ ջերմային ցնցումները երեխայի նյարդային համակարգը և/կամ ուղեղը չեն վնասում, ինչպես նաև չեն կարող առաջացնել պարեզներ, չեն ազդում մտավոր զարգացման վրա և երեխայի կյանքի համար վտանգ չեն ներկայացնում։ Ցնցումից մոտ մեկ ժամ անց երեխան սովորաբար վերադառնում է իր սովորական ակտիվությանը:
Մինչև 5 տարեկան տարիքը 5 երեխայից 2-ը ունենում են ջերմային ցնցում, ավելի հաճախ՝ տղաները։

Պարզ ֆեբրիլ ցնցումը բնորոշվում է առողջ երեխայի մոտ ցնցումով, որը տևել է 15 րոպեից քիչ, 1 անգամ 24 ժամվա ընթացքում։ Այս դեպքում նյարդային համակարգի գործիքային հետազոտությունների անհրաժեշտություն և/կամ նյարդաբանի հսկողության անհրաժեշտություն չկա։ Ցնցումների մյուս տեսակների դեպքում ցուցված է նյարդաբանի հսկողություն և, նրա ուղղորդմամբ, անհրաժեշտ հետազտություններ (օրինակ՝ էլեկտրոէնցեֆալոգրամայի (ԷԷԳ), համակարգչային շերտագրում և այլն) ինչպես նաև հակացնցումային դեղամիջոցի նշանակում:

- Պառկեցրե՛ք երեխային
- Գլուխը կողքի թեքեք, որպեսզի թուքը կամ փսխման զանգվածը շնչուղիներ չգնան

- Մի՛ փորձեք որևէ առարկա կամ մատները մտցնել երեխայի բերանի մեջ
- Մի՛ փորձեք բռնել լեզուն․ երեխան «լեզուն կուլ չի տա»
- Փորձեք ֆիքսել ժամանակը․ եթե ցնցումները 5 րոպեից ավել են տևում, շտապ դիմեք մոտակա բուժհաստատություն։

- Շտապ բուժօգնության դիմելու կարիք կա նաև այն դեպքում, երբ ցնցումից հետո երեխան մեկ ժամվա ընթացքում չի վերականգնվում։
- Երեխայի ցնցումը դադարելուց հետո անհրաժեշտ է դիմել մանկաբույժի՝ ջերմության պատճառը հայտնաբերելու նպատակով։

Ջերմային ցնցումների կրկնվելու որոշակի հավանականություն կա, ընդ որում՝ որքան փոքր է եղել երեխան առաջին ցնցման ժամանակ, այնքան մեծ է կրկնման հավանականությունը։ Ի դեպ, ջերմային ցնցումների հանդեպ հակումը կարող է փոխանցվել ծնողներից։ Երեխաների մեծ մասը 5 տարեկանից հետո այլևս ցնցումներ չեն ունենում։ Շատ քիչ դեպքերում (մոտ 2%) կարող է հետագայում էպիլեպսիա զարգանալ։

Последние новости
26 Февраль
Բնածին արատի շտկում վերականգնողական միջամտություն
24 Февраль
Մանկական օրթոպեդիան գործնականում․ մանկական օրթոպեդիայի միջազգային գիտաժողով
19 Февраль
Հարթաթաթությունից մինչև աճուկային ցավեր․ ե՞րբ գործ ունենք առողջական իրական խնդիրների հետ, իսկ երբ նորմայի
14 Февраль
Պլաստիկ ռեկոնստրուկտիվ վիրաբուժության և միկրովիրաբուժության ծառայություն
09 Февраль
Երեխան կուլ է տվել օտար մարմին․ առաջին օգնությունը
02 Февраль
Գեստացիոն դիաբետ․ պարզաբանում է էնդոկրինոլոգը
21 Январь
Արգանդի պարանոցի քաղցկեղ․ լիովին կանխարգելելի հիվանդությունը
15 Январь
Ո՞վ է զարգացման մանկաբույժը և ե՞րբ դիմել մասնագետին
13 Январь
Նորածինների հանկարծամահության համախտանիշ
07 Январь
«Մանկաբուժությունը գործնականում». Ուիգմորում ամփոփում են 2025-ի ծավալուն նախագիծը