Wigmore Women’s & Children’s Hospital
Podcast-Հարց բժշկին. ուրոգինեկոլոգիան լուծում է և՛ գինեկոլոգիական, և՛ ուրոլոգիական հարցերը միաժամանակ
        
    Podcast-Հարց բժշկին. ուրոգինեկոլոգիան լուծում է և՛ գինեկոլոգիական, և՛ ուրոլոգիական հարցերը միաժամանակ
15 Июль 2024
                ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուրոգինեկոլոգիան բժշկության մասնագիտացված ոլորտ է, որը կենտրոնացած է կանանց կոնքի հատակի խանգարումների ախտորոշման և բուժման վրա՝ միզուղիների  անմիզապահություն, կոնքի օրգանների պրոլապս և միզապարկի ու աղիների դիսֆունկցիա: Ուրոգինեկոլոգիան ամբողջ աշխարհում վաղուց կիրառվող մասնագիտացում է, սակայն Հայաստանում այն սկսել է խորացված ուսումնասիրվել և կիրառվել վերջին մի քանի տարիների ընթացքում:
«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի շրջանակում  «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի ուրոգինեկոլոգիական ծառայության պատասխանատու ուրոգինեկոլոգ, գինեկոլոգ  Զարուհի Գրիգորյանի հետ զրուցել ենք Հայաստանում նոր համարվող մասնագիտության կարևորության, առանձնահատկության և առաջարկվող ծառայությունների մասին:

Խոսելով մասնագիտության նրբություններից, մասնագետը նշեց՝ եթե բժիշկը գինեկոլոգ կամ ուրոլոգ  չլինի՝ չի կարող այս ենթամասնագիտությանը տիրապետել:
Ուրոգինեկոլոգիան այսօր մի քանի  խնդիրներ լուծում է միաժամանակ. այսինքն՝ կինը կարող է դիմել ուրոգինեկոլոգին ու ստանալ և՛ գինեկոլոգիական, և՛ուրոլոգիական հարցերի բոլոր պատասխանները։
Որո՞նք են կանանց առողջությանը վերաբերվող այն խնդիրները, որոնց լուծում է տալիս ուրոգինեկոլոգիան: Որո՞նք են ուրոգինեկոլոգների կողմից բուժվող ամենատարածված հիվանդությունները: Ինչպե՞ս հասկանալ, որ հարկավոր է դիմել հենց այս նեղ մասնագետին` ուրոգինեկոլոգին։ Ի՞նչ է նշանակում կոնքի հատակի խանգարում, ե՞րբ ու ինչպե՞ս է այն առաջանում։ Որո՞նք են անմիզապահության, անկղապահության և կոնքի օրգանների պրոլապսի բուժման ներկայիս մոտեցումները:
Այս և մի շարք այլ հարցերին ու մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին առաջարկում ենք ծանոթանալ՝ լսելով փոդքաստը:
Գայանե Գաբոյան
Ամբողջական փոդքասթը հասանելի է հղումով՝ https://armenpress.am/hy/article/1195733 
Последние новости
            
                        20 Октябрь 
                            Կրծքով կերակրման մասնագետ
                        
                        17 Октябрь 
                            Շվեդիայի առաջատար մանկական էնդոկրինոլոգը՝ Հայաստանում
                        
                        17 Октябрь 
                            Կրծքագեղձի ուռուցքաբանական վիրաբուժական ծառայություններ
                        
                        13 Октябрь 
                            Վարդագույն հոկտեմբեր․ Ինչո՞ւ է կարևոր հոգ տանել կրծքագեղձերի առողջության մասին
                        
                        09 Октябрь 
                            Մասնագիտական այց՝ Օսամա Շաուկի
                        
                        08 Октябрь 
                            ԿՐԾՔԱԳԵՂՁԻ ՔԱՂՑԿԵՂ. Ի՞ՆՉ Է ՊԵՏՔ  ԻՄԱՆԱԼ՝ ՉՈՒՇԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
                        
                        03 Октябрь 
                            10 փաստ մամոլոգիայի մասին
                        
                        27 Сентябрь 
                            Մասնագիտական այց՝ Շվեդիայի Ումեո համալսարանական հիվանդանոցից
                        
                        22 Сентябрь 
                            LDR ծննդաբերություն․ ի՞նչ է անհրաժեշտ իմանալ Հայաստանում միակ LDR ծննդատան մասին
                        
                        18 Сентябрь 
                            Բերանի խոռոչի խնամք