Wigmore Women’s & Children’s Hospital
Տաթևիկ Քոլոյան. «Ուիգմոր»-ը համակարգային փոփոխություն բերելու մեծ ներուժ ունի
Տաթևիկ Քոլոյան. «Ուիգմոր»-ը համակարգային փոփոխություն բերելու մեծ ներուժ ունի
17 Март
«Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոցի» զարգացման գծով փոխտնօրեն Տաթեւիկ Քոլոյանը հիվանդանոցի աշխատանքին նայում է բուժառուի աչքերով։ Երեք երեխաների մայրիկն ասում է, որ այդ հայացքն օգնում է աշխատանքն ավելի ճիշտ կազմակերպել, հիշել տարբեր բուժհաստատություններում իրեն հանդիպած խնդիրներն ու «Ուիգմոր»-ում լրիվ այլ մշակույթ ձևավորել։
 
«Տեսնում էի, որ «Ուիգմոր»-ն ունի շատ մեծ ներուժ»

21 տարեկանում, հետաքրքիր ու Հայաստանում դրական փոփոխություն բերող աշխատանքի ակնկալիքով՝ Տաթեւիկ Քոլոյանը դիմեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ։

«Գրեթե 17 տարի աշխատել եմ ՄԱԿ-ում, կառույցի ներսում չորս աշխատանք եմ փոխել, գործադիր օգնականից մինչև նորարարության եւ զարգացման ֆինանսավորման բաժնի ղեկավար։ Դրանք անձնային և մասնագիտական աճի հագեցած տարիներ էին։ Ինձ միշտ գրավում էր երկրում դրական փոփոխություններ բերելու ներուժը։ Հայաստանի գրասենյակի մակարդակում հասել էի ինձ համար հուզական ու դժվար պահի․ պետք էր որոշել՝ շարունակել զարգացնել կարիերան արտերկրում, թե մնալ Հայաստանում... Բայց երկրից դուրս աշխատանքն ինձ երբեք չի հետաքրքրել»։


Տաթեւիկ Քոլոյանը
Լուսանկարը` Մեդիամաքս

Այդ ընթացքում աշխատանքի առաջարկ է ստանում «Ուիգմոր»-ից:

«Ես տեսնում էի, որ «Ուիգմոր»-ն ունի շատ մեծ ներուժ, որը ճիշտ ուղղորդելու, կառավարելու դեպքում կարող է Հայաստանում համակարգային փոփոխություն բերել։ Ուրախ եմ, որ տարիների ընթացքում ձեռք բերած փորձն ու գիտելիքները հիմա կարողանում եմ շատ ավելի թիրախային օգտագործել ու ավելի արագ տեսնել արդյունքները»։

«Ինքնաթիռը կառուցում էինք թռիչքի ընթացքում»

Վնասվածքաբան եւ օրթոպեդ Զավեն Քոլոյանը, համախոհ մի քանի բժիշկների հետ, 2017 թվականին հիմնեց «Ուիգմոր Քլինիք» օրթոպեդիայի, վնասվածքաբանության կենտրոնը։ Թեեւ նախատեսված չէր, բայց, պահանջարկից ելնելով, մեկ տարի անց բացվեց մանկաբուժական բաժինը։ Հինգ մանկաբույժ, մի քանի սենյակ. մանկաբուժական հատվածի համար այսքանն էր նախատեսված, բայց երկու տարի անց այն գրավեց «Ուիգմոր Քլինիք»-ի կեսից ավելին։ Երբ հիվանդասենյակի վերածվեց նաեւ տնօրենի աշխատասենյակը, հիմնադիրները հասկացան՝ առանձին մանկական հիվանդանոցի կարիք կա։


Լուսանկարը` «Ուիգմոր Կանանց և Երեխաների հիվանդանոց»

2022-ի դեկտեմբերին Հրաչյա Ներսիսյան 10/7 հասցեում բացվեց «Ուիգմոր հիվանդանոց երեխաների համար» բժշկական կենտրոնը՝ մատուցելով ընդհանուր մանկաբուժական եւ նեղ մասնագիտական ծառայություններ, 8 վիրասրահով, վերակենդանացման եւ անհետաձգելի բուժօգնության բաժիններով։

Բացումից երկու շաբաթ անց Տաթեւիկ Քոլոյանը միացավ հիվանդանոցի անձնակազմին։

«Պատկերավոր ասած՝ մենք ինքնաթիռը շարունակում էինք կառուցել թռիչքի ընթացքում, այնքան արագ էր ամեն բան զարգանում»:

«Հայաստանում բուժօգնությունը շատ բաժանված էր, երեխաները ստիպված էին տարբեր հարցերով տարբեր մանկական բուժհաստատություններ դիմել։ Մեր նպատակն էր մեկ հիվանդանոցում մատուցել բոլոր ծառայությունները համալիր, մի տանիքի տակ՝ որպես բուժառուակենտրոն բուժսպասարկում։


Լուսանկարը` «Ուիգմոր Կանանց և Երեխաների հիվանդանոց»

Մեզ համար նաեւ սկզբունքային է, որ ջերմ մոտեցումը, որակյալ, ապացուցահեն բժշկությունը հասանելի լինի Հայաստանի բոլոր երեխաներին։ Այդպիսով, «Ուիգմորում» յուրաքանչյուր երեխա կարող է պետպատվերի շրջանակում անվճար հիվանդանոցային բուժօգնություն ստանալ»։

«Ծննդալուծման եկած կինը պետք է զգա՝ ինքն ամենակարեւոր մարդն է»

Առողջ կին, առողջ երեխա, առողջ ընտանիք, առողջ հասարակություն. շատ երկրներում վաղուց այս մոտեցմամբ են առաջնորդվում՝ չտարանջատելով կնոջ եւ երեխայի առողջությունը։


Լուսանկարը` «Ուիգմոր Կանանց և Երեխաների հիվանդանոց»

«Զարգացման մեր ռազմավարությունը նախատեսում էր ժամանակի ընթացքում մանկաբուժության հետ մեկտեղ հիվանդանոցը ներդաշնակորեն համալրել կանանց առողջությանը վերաբերող ծառայություններով։ 2023թ․ աշնանը մեկնարկեցինք կանանց առողջության ծառայությունները ողջ ծավալով՝ վերանվանվելով «Ուիգմոր Կանանց և Երեխաների հիվանդանոց»»:

Գարնանը «Ուիգմոր»-ը մեկնարկում է ծննդօգնության ծառայությունը։ Հիվանդանոցում արդեն սկսել են հղիների հաշվառումը։ Տաթեւիկն ասում է՝ ծննդատան իրենց հայեցակարգն ամբողջովին տարբեր է, Հայաստանում նախադեպը չունեցող։

Հղիության պլանավորումը, հսկողությունը, ծննդալուծումը եւ հետծննդյան շրջանի վարումը իրականացվում է բացառապես ապացուցողական բժշկության հիման վրա` հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարության կողմից սահմանված չափորոշիչները եւ Մանկաբարձների եւ գինեկոլոգների ամերիկյան քոլեջի (ACOG) ուղեցույցները եւ գործելակերպերը։

«Ծննդօգնության եւ կանանց առողջության մեր թիմն արդեն կես տարի է վերապատրաստվում է ԱՄՆ գործընկեր հիվանդանոցում։ Նյու Յորքի մասնագետների հետ նաեւ նախատեսվում է համագործակցություն շարունակական ուղղորդման եւ մշտադիտարկման ձեւաչափով», - նշում է Տաթեւիկը։

Առաջին անգամ Հայաստանում՝ աշխարհի առաջատար բուժհաստատությունների օրինակով, ներդրվում է LDR (Labor, Delivery, and Recovery) մոտեցումը։ Նախածննդյան շրջանը, ծննդաբերությունը, ինչպես նաեւ հետծննդյան շրջանը կինն անցկացնում է հարմարավետ սենյակում՝ համապատասխան կահավորանքով՝ տրանսֆորմեր մահճակալով եւ հոգատար բժշկական անձնակազմի հսկողությամբ։


Տաթեւիկ Քոլոյանը
Լուսանկարը` Մեդիամաքս

Ծննդաբերական ցավի կառավարումը իրականացվում է ինչպես դեղորայքային, այնպես էլ ոչ դեղորայքային մեթոդներով, մասնավորապես նաեւ հիդրոթերապիայի միջոցով՝ երբ հղի կինը, տաք ջրում ընկղմվելով, կարողանում է ֆիզիկապես ավելի լավ, հանգիստ եւ թուլացած զգալ։

«Կնոջ հետ, ըստ ցանկության, ծննդալուծման ամբողջ ընթացքում նրա հետ կարող է լինել հարազատներից մեկը՝ որպես էմոցիոնալ աջակից», - պատմում է Տաթեւիկը։

Չնայած հղիության շրջանն ու ծննդաբերությունը կնոջ կյանքում ամենակարեւորն են, նա բայց սեփական օրինակով գիտի, որ հիվանդանոցային պայմանները, թերի բժշկությունը կամ կոպիտ վերաբերմունքը որքան խոցելի են դարձնում կնոջը:

«Որպես երեք երեխաների մայր, ով անցել է այս ճանապարհով Հայաստանում եւ բախվել շատ խնդիրների, ցանկանում եմ, որ «Ուիգմոր»-ում յուրաքանչյուր երեխայի ծնունդը իր մայրիկի համար լավագույն փորձառությունը լինի՝ ճիշտ կազմակերպած բուժօգնությամբ եւ ջերմ վերաբերմունքով», - բացատրում է Տաթեւիկը։

«Բոլոր աշխատակիցների համար շատ մեծ արժեք է ապրումակցումը»

«Ուիգմոր»-ում հավասարապես հոգատար վերաբերմունք ու որակյալ բուժօգնություն է ստանում ցանկացած կին ու երեխա:

«Մենք գործնականում ապացուցում ենք, որ անկախ նրանից՝ դուք ով եք, «Ուիգմոր»-ում լավագույն բուժօգնությունն ու վերաբերմունք եք ստանալու»։


Լուսանկարը` Մեդիամաքս

Որակը, բուժառուի անվտանգությունը, ապրումակցումը, արդարությունը, թիմային աշխատանքը և վստահությունը Ուիգմորի հիմնարար արժեքներն են։

«Անկախ նրանից՝ մայրապետն է, բուժքույրն է, տնօրենը, թե բժիշկը, բոլոր հավասար են մեր հիվանդանոցում ամրագրված օրենքների առջեւ: Դա բերում է շատ մեծ վստահություն անձնակազմի ներսում»:

«Հայաստանում փոփոխություն բերելու մեծ ներուժ ենք տեսնում»

Տաթեւիկ Քոլոյանը շեշտում է, որ չեն ցանկանում Հայաստանի առողջապահական համակարգում «օազիս» լինել։ Իրենց նպատակը համակարգային փոփոխություն բերելն է, ինչն էլ անհնար է առանց շարունակական կրթության: Հենց այդ պատճառով նրա աշխատանքի առանցքային ուղղություններից է Ուիգմորի ակտիվ կրթական օրակարգը և միջազգային լավագույն գիտելիքի ու փորձի յուրացումն ու տեղայնացումը Հայաստանում։

Համագործակցությունների շարքում առանձնացնում է ամերիկյան մանկական լավագույն հիվանդանոցների տասնյակում ընդգրկված Valley Children’s Healthcare-ի հետ եռամյա համագործակցության հուշագիրը։

Հարցազորւյցի ամբողջական տարբերակը կարդացեք այս հղումով։
Последние новости
«Հայ բժշկության պատմություն»․ եզակի փաստավավերագրական ֆիմի ցուցադրություն
18 Октябрь
«Հայ բժշկության պատմություն»․ եզակի փաստավավերագրական ֆիմի ցուցադրություն
 Ուշադրություն. ավետում է Ուիգմորը…
20 Сентябрь
Ուշադրություն. ավետում է Ուիգմորը…
Մանկական վիրաբուժության օր «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում
11 Сентябрь
Մանկական վիրաբուժության օր «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում
10 փաստ, որոնք անհրաժեշտ է իմանալ Արևմտյան Նեղոսի Տենդի մասին
22 Август
10 փաստ, որոնք անհրաժեշտ է իմանալ Արևմտյան Նեղոսի Տենդի մասին
 «Մասնագիտություն»․ Հայաստանում նոր կազմավորվող մասնագիտություն՝ ուրոգինեկոլոգիա
20 Август
«Մասնագիտություն»․ Հայաստանում նոր կազմավորվող մասնագիտություն՝ ուրոգինեկոլոգիա
«Ուրոգինեկոլոգիայի և փոքր կոնքի վերակառուցողական վիրաբուժության 3-րդ գիտաժողով». Հայաստանում նոր մասնագիտական համայնք է ձևավորվում
01 Август
«Ուրոգինեկոլոգիայի և փոքր կոնքի վերակառուցողական վիրաբուժության 3-րդ գիտաժողով». Հայաստանում նոր մասնագիտական համայնք է ձևավորվում
«Ուիգմոր»-ն ամփոփում է «Valley Children’s Healthcare»-ի անդրանիկ այցը Հայաստան
31 Июль
«Ուիգմոր»-ն ամփոփում է «Valley Children’s Healthcare»-ի անդրանիկ այցը Հայաստան
Podcast-Հարց բժշկին. ուրոգինեկոլոգիան լուծում է և՛ գինեկոլոգիական, և՛ ուրոլոգիական հարցերը միաժամանակ
15 Июль
Podcast-Հարց բժշկին. ուրոգինեկոլոգիան լուծում է և՛ գինեկոլոգիական, և՛ ուրոլոգիական հարցերը միաժամանակ
Համագործակցություն՝ ուղղված մանկական առողջապահության զարգացմանը. «Ուիգմոր»-ում մեկնարկել է «Valley Children’s healthcare» (ԱՄՆ) մանկական հիվանդանոցի մասնագիտական այցը
09 Июль
Համագործակցություն՝ ուղղված մանկական առողջապահության զարգացմանը. «Ուիգմոր»-ում մեկնարկել է «Valley Children’s healthcare» (ԱՄՆ) մանկական հիվանդանոցի մասնագիտական այցը
«Ուշադրություն․ավետում է «Ուիգմոր»-ը․ այստեղ ծնվում է երջանկությունը
29 Июнь
«Ուշադրություն․ավետում է «Ուիգմոր»-ը․ այստեղ ծնվում է երջանկությունը