Wigmore Women’s & Children’s Hospital
Աճից մինչև սեռահասունացում շվեդ մանկական էնդոկրինոլոգը՝ Հայաստանում
Աճից մինչև սեռահասունացում շվեդ մանկական էնդոկրինոլոգը՝ Հայաստանում
23 Октябрь
«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում ամփոփում են հոկտեմբերի 14-16-ը մասնագիտական այցով Հայաստան ժամանած Շվեդիայի Ումեո համալսարանական հիվանդանոցի մանկական էնդոկրինոլոգիայի և դիաբետոլոգիայի բաժանմունքի ղեկավար Ելենա Լունդբերգի մասնագիտական այցն ու այցի շրջանակում կայացած՝ «Աճից մինչև սեռահասունացում․ մանկական էնդոկրին համակարգի խանգարումների վարման ժամանակակից մոտեցումները» թեմայով ՇՄԶ-կրեդիտավորված գիտաժողովը՝ նախատեսված մանկաբույժների, մանկական և մեծահասակների էնդոկրինոլոգների համար։
Մասնագիտական այցի և գիտաժողովի էական նպատակն էր Հայաստանում խթանել մանկական էնդոկրինոլոգիայի ոլորտում միջազգային փորձի փոխանակումը, մասնագիտական համայնքում ապահովել նորագույն տեխնոլոգիաների կիրառումն, ապացուցահեն բժշկության հիման վրա շարունակական որակի զարգացումն ու լավագույն մոտեցումների տեղայնացումը հայկական բժշկական միջավայրում։
Առանձնահատուկ ուշադրության կենտրում էր մանկական շաքարային դիաբետի ժամանակակից բուժման մեթոդները, մասնավորապես՝ ինսուլինային պոմպերի տեխնոլոգիան, որն արդեն երկար տարիներ լայնորեն կիրառվում է Շվեդիայում և մի շարք եվրոպական երկրներում, սակայն Հայաստանում դեռ լայն տարածում չունի։
«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցը» այս ուղղությամբ հանդես է գալիս որպես նորարարական մոտեցումների ներդրող, նպատակ ունենալով Հայաստանի երեխաների համար հասանելի դարձնել ինսուլինային պոմպերի կիրառման փորձը և բարելավել նրանց կյանքի որակը՝ վերահսկվող և ճշգրիտ ինսուլինոթերապիայի միջոցով։
Последние новости
07 Ноябрь
ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ․ ԷՆԴՈԿՐԻՆՈԼՈԳԻԱ
01 Ноябрь
Valley Children’s Healthcare-ի այցը Ուիգմոր, Սեպտեմբեր 2025
20 Октябрь
Կրծքով կերակրման մասնագետ
17 Октябрь
Շվեդիայի առաջատար մանկական էնդոկրինոլոգը՝ Հայաստանում
17 Октябрь
Կրծքագեղձի ուռուցքաբանական վիրաբուժական ծառայություններ
13 Октябрь
Վարդագույն հոկտեմբեր․ Ինչո՞ւ է կարևոր հոգ տանել կրծքագեղձերի առողջության մասին
09 Октябрь
Մասնագիտական այց՝ Օսամա Շաուկի
08 Октябрь
ԿՐԾՔԱԳԵՂՁԻ ՔԱՂՑԿԵՂ. Ի՞ՆՉ Է ՊԵՏՔ ԻՄԱՆԱԼ՝ ՉՈՒՇԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
03 Октябрь
10 փաստ մամոլոգիայի մասին
27 Сентябрь
Մասնագիտական այց՝ Շվեդիայի Ումեո համալսարանական հիվանդանոցից