Wigmore Women’s & Children’s Hospital
Բերանի խոռոչի խնամք
Բերանի խոռոչի խնամք
18 Сентябрь

Երեխայի բերանի խոռոչի հիգիենան երեխայի ընդհանուր առողջության կարևոր բաղադրիչներից է։ Ներկայացնում ենք բերանի խոռոչի հիգիենիկ առանձնահատկությունները ըստ տարիքի։


Բերանի խոռոչի խնամքը նախքան ատամների ծկթումը չափազանց կարևոր է, քանի որ թքարտադրությունը և մկանային ակտիվությունը դեռևս բավարար չեն, որպեսզի անցման ծալքերում կամ լեզվի վրա կաթնային մնացորդները ինքնամաքրեն։
  •  Կերակրումներից հետո մաքրեք երեխայի լնդերը թաց թանզիվով կամ հատուկ սիլիկոնե մատնոցներով։ Սա օգնում է հեռացնել սննդային մնացորդները, ձևավորում է խնամքի սովորություն։


  •  Ատամները կարելի է մաքրել հատուկ փափուկ կամ գերփափուկ խոզանակներով։
  •  Մինչև երեխայի մեկ տարեկանը կարելի է կիրառել խոզանակն առանց մածուկի կամ կիրառել 0+ տարիքի համար նախատեսված մածուկներ, որոնք չեն պարունակում ֆտոր, պարաբեններ կամ այլ վտանգավոր նյութեր։ Մինչև մեկ տարեկան երեխաների համար ֆտորով մածուկի կիրառումը պետք է լինի միայն ստոմատոլոգի ցուցումով։
  •  Ատամների մաքրումը ցանկալի է իրականացնել ամեն ուտելուց հետո։



  •  Օգտագործել ատամի մածուկը քիչ՝ բրնձի հատիկի չափով, ֆտորի մինիմալ պարունակությամբ (500ppm)։
  •  Երեխային սովորեցնել մածուկը կուլ չտալ, իսկ 2 տարեկանից բարձր երեխաներին սովորեցնել բերանի ողողում կատարել։


  •  Թույլ տալ երեխային ինքնուրույն փորձել մաքրել ատամները մեծի հսկողությամբ, սակայն հիմնական խնամքը պետք է իրականացնի ծնողը։
  •  Կազմակերպել առաջին այցը ստոմատոլոգի մոտ հենց 1-2 տարեկան հասակում:
  •  Բացառել քաղցր հյութերի, կոնֆետների, կպչուն մարմելադների օգտագործումը, առավել ևս քնից առաջ։


  •  Մածուկը օգտագործել ոլոռի հատիկի չափով, ընտրել ֆտորի 1000ppm պարունակությամբ մածուկ:
  •  Բացատրել երեխային բերանի խոռոչի հիգիենայի կարևորությունը և օրինակ ծառայել:


  •  Ամենօրյա խնամքի մաս դարձնել ատամնաթելը կամ ֆլոսերները՝ միջատամնային տարածությունների հիգիենան պահպանելու և կոնտակտային կարիեսի առաջացումը կանխելու համար։
  •  Այս տարիքում կարող եք թույլ տալ երեխային ինքնուրույն մաքրել ատամները, սակայն մեծահասակի անմիջական և պարտադիր հսկողության տակ:
  •  Ատամները լվանալ առավոտյան և երեկոյան՝ առնվազն 1,5-2 րոպե տևողությամբ։
  •  Այցելել ստոմատոլոգի պրոֆիլակտիկ այցի ամենաքիչը տարին մեկ անգամ։


  •  Ամենօրյա խնամքի մեջ պարտադիր կիրառել ատամնաթել։
  •  Խիստ սահմանափակել քաղցրի, գազավորված ըմպելիքների օգտագործումը։
  •  Այցելել ստոմատոլոգի պրոֆիլակտիկ այցի առնվազն տարին մեկ անգամ։


6 տարեկանում ծկթում են առաջին մշտական ծամիչները։ Այս ատամները հաճախ են ունենում կարիեսային ախտահարում, երբ հիգիենան բավարար չէ։ Ատամները ծկթելու ժամանակ ցանկալի է դիմել մանկական ստոմատոլոգի՝ քննարկելու նոր ծկթած ատամների ակոսների զմրսումը և կարիեսի կանխարգելումը։

Գոյություն ունեն ատամնափառի ինդիկատորներ կամ ինդիկատորով մածուկներ՝ ատամների վրա առկա փառը գունավորելու և ավելի ակնառու դարձնելու համար։ Ցանկալի է նման մածուկ կամ ինդիկատոր կիրառել ատամները մաքրելուց հետո, որը կգունավորի ատամների դեռևս չմաքրված ատամնափառի մնացորդները։ Վերջինս խոզանակով մաքրելու դեպքում հեշտորեն անցնում է։ Այն հնարավորություն է տալիս գնահատել բերանի խոռոչի հիգիենան, հասկանալ թերի խնամքի արժանացած տեղամասերը։


  •  Ատամների խոզանակումը խորհուրդ է տրվում սկսել վերին աջ ատամների դրսային (այտային) մակերեսից․ խոզանակի գլխիկը պետք է ատամի առանցքի հետ կազմի 45 աստիճանի անկյուն։
  •  Ծամիչ մակերեսների մաքրման ժամանակ ատամի խոզանակը պետք է պահել ծամիչ մակերեսին զուգահեռ, իսկ կտրիչների մաքրման ժամանակ՝ քմային կամ լեզվային մակերեսին զուգահեռ։
  •  Խոզանակը պետք է շարժել լնդից դեպի կտրող եզր ուղղությամբ՝ հանդարտ շարժումներով։


  •  Ատամի խոզանակը պետք է փոխել 2-3 ամիսը մեկ։
  •  Ներգրավեք երեխային խնամքի գործընթացի մեջ՝ ցույց տվեք ուսուցողական մուլտֆիլմեր ատամների վերաբերյալ, թույլ տվեք նրանց ընտրել մածուկի համ, խոզանակի գույն կամ տեսք։
  •  Կոնֆետները կարող եք փոխարինել ատամների համար չափազանց օգտակար շաքարով՝ քսիլիտով։ Քսիլիտը բնական քաղցրացուցիչ է, որն օգտակար է բերանի խոռոչի հիգիենայի համար։ Այն ունի հակակարիեսային ազդեցություն, ճնշում է բակտերիաների աճը, նպաստում է թքարտադրությանը։ Կարող եք ձեռք բերել քսիլիտի պարունակությամբ մաստակներ, ատամի մածուկներ, կոնֆետներ և սառնաշաքարներ։

Последние новости
Հայ-ամերիկյան համագործակցության շնորհիվ առողջապահության ոլորտում բացվում են նոր հորիզոններ
16 Сентябрь
Հայ-ամերիկյան համագործակցության շնորհիվ առողջապահության ոլորտում բացվում են նոր հորիզոններ
Հայ-ամերիկյան համագործակցության շնորհիվ առողջապահության ոլորտում բացվում են նոր հորիզոններ
12 Сентябрь
Հայ-ամերիկյան համագործակցության շնորհիվ առողջապահության ոլորտում բացվում են նոր հորիզոններ
Մասնագիտական այց
11 Сентябрь
Մասնագիտական այց
Մանկաբուժությունը գործնականում․ կիսելով Valley Children’s-ի փորձն ու գիտելիքը» գիտաժողով
09 Сентябрь
Մանկաբուժությունը գործնականում․ կիսելով Valley Children’s-ի փորձն ու գիտելիքը» գիտաժողով
Ատամների ծկթում
08 Сентябрь
Ատամների ծկթում
«Valley Children’s Healthcare և «Ուիգմոր»․ համագործակցության հուշագրի երկրորդ փուլի ստորագրում
05 Сентябрь
«Valley Children’s Healthcare և «Ուիգմոր»․ համագործակցության հուշագրի երկրորդ փուլի ստորագրում
Համագործակցության նոր փուլ`ուղղված Հայաստանում մանկական առողջապահության հզորացմանը
04 Сентябрь
Համագործակցության նոր փուլ`ուղղված Հայաստանում մանկական առողջապահության հզորացմանը
«Valley Children’s Healthcare և «Ուիգմոր»․ համագործակցության հուշագրի  երկրորդ փուլի ստորագրում
02 Сентябрь
«Valley Children’s Healthcare և «Ուիգմոր»․ համագործակցության հուշագրի երկրորդ փուլի ստորագրում
Valley Children’s Healthcare-ի պատվիրակությունը սեպտեմբերին կայցելի Հայաստան․ տեղի կունենա «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի հետ համագործակցության հուշագրի երկրորդ փուլի ստորագրումը
22 Август
Valley Children’s Healthcare-ի պատվիրակությունը սեպտեմբերին կայցելի Հայաստան․ տեղի կունենա «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի հետ համագործակցության հուշագրի երկրորդ փուլի ստորագրումը
Մանկաբուժությունը գործնականում․ կիսելով Valley Children’s-ի փորձն ու գիտելիքը» ՇՄԶ կրեդիտավորված գիտաժողով / օրակարգ
21 Август
Մանկաբուժությունը գործնականում․ կիսելով Valley Children’s-ի փորձն ու գիտելիքը» ՇՄԶ կրեդիտավորված գիտաժողով / օրակարգ