Wigmore Women’s & Children’s Hospital
Երեխայի աճը
18 Ноябрь
Երեխայի աճը առողջության կարևորագույն ցուցանիշներից մեկն է: Երեխայի աճը կախված է բազմաթիվ գործոններից, ինչպես օր․՝ սնուցումը, ժառանգական գործոնը, բավարար քունը, ֆիզիկական ակտիվությունը, երեխայի հոգեբանական վիճակը և երեխայի ընդհանուր առողջական վիճակը (քրոնիկ հիվանդությունների առկայությունը կամ բացակայությունը): Աճի գործում, իհարկե, շատ մեծ դեր են խաղում նաև հորմոնները:

Երեխայի կյանքի ընթացքում աճի առավելագույն արագությունը դիտվում է կյանքի առաջին տարվա ընթացքում և կազմում է տարեկան մոտ 25սմ: Կյանքի երկրորդ տարվա ընթացքում երեխայի հասակը ավելանում է մոտ 12,5սմ-ով։ Այնուհետև աճի արագությունը դանդաղում է` կազմելով տարեկան մոտ 4-6սմ։
Աճի զգալի արագացում դիտվում է սեռական հասունացման ընթացքում, երբ աղջիկների մոտ հասակը 1 տարվա ընթացքում ավելանում է միջինում 8-10սմ-ով, իսկ տղաների մոտ` միջինում 10-12սմ-ով: Սեռական հասունացմամբ պայմանավորված ակտիվ աճի այս շրջանը շարունակվում է մոտ 2 տարի, որից հետո աճը կտրուկ դանդաղում է և դեռահասը հասնում է իր վերջնական հասակին:
Երեխայի վերջնական հասակը կախված է ծնողների հասակից: Ըստ ծնողների հասակի` կարելի է նաև որոշել երեխայի կանխատեսվող հասակը: Երեխայի բնականոն աճի դեպքում նրա վերջնական հասակը պետք է գտնվի կանխատեսվող հասակից +/- 8,5սմ-ի սահմաններում:
Տղաների կանխատեսվող հասակ = (հայրական հասակ+մայրական հասակ) / 2 + 6,5 սմ
Աղջիկների կանխատեսվող հասակ= (հայրական հասակ+մայրական հասակ) / 2 - 6,5 սմ

Երեխայի աճի հապաղումը կարող է պայմանավորված լինել մի շարք էնդոկրին խնդիրներով, ինչպես օր․՝ աճի հորմոնի անբավարարություն, վահանաձև գեղձի թերֆունկցիա, սեռական հորմոնների անբավարարություն և այլն: Երեխայի աճը հնարավոր է խթանել տարբեր մեթոդներով՝ կախված հապաղման պատճառներից:
Երեխայի հասակը և քաշը նշվում է երեխայի զարգացման քարտի հատուկ աղյուսակում՝ յուրաքանչյուր առողջ այցի ժամանակ։ Տվյալների խնամքով գրանցման դեպքում աճի շեղումը հնարավոր է վաղ հայտնաբերել և ավելի արդյունավետ միջամտել։

Հարգելի՛ ծնողներ, հետևողականորեն իրականացրեք երեխայի տարեկան կանխարգելիչ այցերը, որպեսզի մանկաբույժը կամ ընտանեկան բժիշկը գրանցի և գնահատի երեխայի աճի չափանիշները։
Последние новости
08 Декабрь
Ջերմային (ֆեբրիլ) ցնցումներ
08 Декабрь
Ջերմություն․ ինչպե՞ս օգնել երեխային․․․
04 Декабрь
Ցելիակիա ունեցող երեխաների սննդակարգ
04 Декабрь
Գաստրոշիզիս. երբ բացակայում է նորածնի որովայնի պատը (Հանրային հեռուստաընկերության անդրադարձը)
28 Ноябрь
Ճարպակալում
27 Ноябрь
«Հասանելի դարձնել որակյալ բուժօգնությունը». «Ուիգմոր»-ի երրորդ պոլիկլինիկան
25 Ноябрь
Թոքաբորբ․ ախտանշաններ, ռիսկի գործոններ և կանխարգելում
24 Ноябрь
Գեստացիոն դիաբետ․ ի՞նչ է կարևոր իմանալ ապագա մայրիկներին
18 Ноябрь
Երեխաներ և կենդանիներ․ համատեղ անվտանգ կեցության կանոնները
11 Ноябрь
Բաց դռների օր «Ուիգմոր»-ում՝ նվիրված շաքարային դիաբետի համաշխարհային օրվան