Wigmore Women’s & Children’s Hospital
«Հայ բժշկության պատմություն»․ եզակի փաստավավերագրական ֆիմի ցուցադրություն
«Հայ բժշկության պատմություն»․ եզակի փաստավավերագրական ֆիմի ցուցադրություն
18 October

Հոկտեմբերի 18-ին «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում տեղի ունեցավ «Հայ բժշկության պատմություն» փաստավավերագրական ֆիլմի առաջին փակ ցուցադրությունը՝ հատուկ ԶԼՄ ներկայացուցիչների համար։ 

Ֆիլմը յուրահատուկ ճամփորդություն է ժամանակի մեջ. նախնադարից մինչև միջին դարեր, սովետական միության բժշկական դպրոցի ամենավառ դրվագրներից մինչև հայ բժշկության հետքերի բացահայտումներ տարածաշրջանում։

Ֆիլմի գաղափարն ու նախաձեռնությունը վավերագրական և գեղարվեստական ֆիլմերի ռեժիսոր Արտակ Ավետյանինն է։ Ֆիլմը նկարահանվել է ամբողջությամբ «Ուիգմոր Գրուփ» ընկերության ֆինանսական աջակցությամբ՝ հայ բժշկության հարուստ պատմությունը, կարևոր դրվագները և ժառանգությունը ներկայացնելու և պահպանելու համար։

«Ինչպես բոլոր մտքերը, որ հետագայում մարմին են ստանում՝ այս ֆիլմի գաղափարը ստեղծվեց հանկարծակի․ մի օր բացահայտեցի, որ բժշկական ոլորտի մասին որևէ ամփոփ ֆիլմ չկա։ Այդ պահից այս միտքն ինձ հանգիստ չէր տալիս», - պատմում է ֆիլմի ռեժիսոր Արտակ Ավետյանը։ 


«Հայ բժշկության պատմություն» վավերագրական ֆիլմը «Ուիգմոր Գրուփ»-ի ներդրումն է՝ ուղղված ոլորտի պատմության ներկայացմանն ու պահպանմանը՝ որպես կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նախաձեռնություն։ 

Նկարահանումներն իրականացվել են Հայաստանում, Վրաստանում (Թբիլիսի) և Թուրքիայում (Ստամբուլ): Հնագիտական բազում նյութեր են վերլուծվել, Մատենադարանի արխիվներից ներկայացվել են միջին դարերի եզակի աշխատություններ և հայ բժշկագիտական դպրոցների գործունեության ապացույցներ, ինչպես նաև հավաքագրվել են սովետական ժամանակաշրջանի արխիվային կադրեր մեր մեծանուն բժիշկների մասնակցությամբ:

«Հայաստանի ժամանակակից պատմության մեջ առաջին անգամ է նման ֆիլմ ստեղծվում՝ ներկայացնելով հայ բժշկագիտության և բժշկական դպրոցի հիմնադիրներին, անդրադառնալով ժամանակի հանճարեղ նվաճումներին, պատմության անկյունաքարային դրվագներին և բեկումնային առաջընթացի պահերին», - իր հերթին հանդիպումն ամփոփեց «Ուիգմոր Գրուփ»-ի զարգացման գծով փոխտնօրեն Տաթևիկ Քոլոյանը:


***
Արտակ Ավետյանը վավերագրական և գեղարվեստական ֆիլմերի ռեժիսոր է։ Նրա աշխատանքների ցանկում են մի շարք կարևոր ակնարկներ և դիմանկարային ֆիլմեր, ինչպես, օրինակ՝ «Վիկտոր Համբարձումյան. կյանքի դրվագներ», «Յուրի Վարդանյան», «Գրիգոր Զոհրապ», «Գուրգեն Մահարի», «Ալեքսանդր Թամանյան», «Մովսես Խորենացի» և այլն։

***

Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցը Երևանում տեղակայված, 220 մահճակալ կարողությամբ հագեցած բժշկական կենտրոն է, որի աշխատանքի հիմքում երեխաներին և կանանց համապարփակ, մատչելի և բարձրորակ առողջապահական ծառայություններ մատուցելու մշակույթն է։ ՀՀ առողջապահության նախարարի 2023 թվականի հուլիսի 6-ի թիվ 3350-Ա որոշման համաձայն՝ «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ն արժանացել է մանկական խնամքի երրորդ բարձրագույն մակարդակի: Ընդունելով ընտանիքներ հանրապետության ողջ տարածքից՝ Ուիգմորը տրամադրում է միջազգային չափանիշներին համապատասխան ընդհանուր մանկաբուժական, նեղ մասնագիտական մանկական ծառայություններ, ինչպես նաև կանանց առողջությանն ուղղված և ծննդօգնության ծառայություններ:Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.wigmore.am կայք։


Last news
 Ուշադրություն. ավետում է Ուիգմորը…
20 September
Ուշադրություն. ավետում է Ուիգմորը…
Մանկական վիրաբուժության օր «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում
11 September
Մանկական վիրաբուժության օր «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում
10 փաստ, որոնք անհրաժեշտ է իմանալ Արևմտյան Նեղոսի Տենդի մասին
22 August
10 փաստ, որոնք անհրաժեշտ է իմանալ Արևմտյան Նեղոսի Տենդի մասին
 «Մասնագիտություն»․ Հայաստանում նոր կազմավորվող մասնագիտություն՝ ուրոգինեկոլոգիա
20 August
«Մասնագիտություն»․ Հայաստանում նոր կազմավորվող մասնագիտություն՝ ուրոգինեկոլոգիա
«Ուրոգինեկոլոգիայի և փոքր կոնքի վերակառուցողական վիրաբուժության 3-րդ գիտաժողով». Հայաստանում նոր մասնագիտական համայնք է ձևավորվում
01 August
«Ուրոգինեկոլոգիայի և փոքր կոնքի վերակառուցողական վիրաբուժության 3-րդ գիտաժողով». Հայաստանում նոր մասնագիտական համայնք է ձևավորվում
«Ուիգմոր»-ն ամփոփում է «Valley Children’s Healthcare»-ի անդրանիկ այցը Հայաստան
31 July
«Ուիգմոր»-ն ամփոփում է «Valley Children’s Healthcare»-ի անդրանիկ այցը Հայաստան
Podcast-Հարց բժշկին. ուրոգինեկոլոգիան լուծում է և՛ գինեկոլոգիական, և՛ ուրոլոգիական հարցերը միաժամանակ
15 July
Podcast-Հարց բժշկին. ուրոգինեկոլոգիան լուծում է և՛ գինեկոլոգիական, և՛ ուրոլոգիական հարցերը միաժամանակ
Համագործակցություն՝ ուղղված մանկական առողջապահության զարգացմանը. «Ուիգմոր»-ում մեկնարկել է «Valley Children’s healthcare» (ԱՄՆ) մանկական հիվանդանոցի մասնագիտական այցը
09 July
Համագործակցություն՝ ուղղված մանկական առողջապահության զարգացմանը. «Ուիգմոր»-ում մեկնարկել է «Valley Children’s healthcare» (ԱՄՆ) մանկական հիվանդանոցի մասնագիտական այցը
«Ուշադրություն․ավետում է «Ուիգմոր»-ը․ այստեղ ծնվում է երջանկությունը
29 June
«Ուշադրություն․ավետում է «Ուիգմոր»-ը․ այստեղ ծնվում է երջանկությունը
«Ուիգմոր Գրուփ»-ը հայտնում է «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ի առաջին պոլիկլինիկայի բացման մասին
28 June
«Ուիգմոր Գրուփ»-ը հայտնում է «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ի առաջին պոլիկլինիկայի բացման մասին