Wigmore Women’s & Children’s Hospital
DEVELOPMENTAL PEDIATRICS

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում գործում է Զարգացման մանկաբուժության ծառայությունը:

Զարգացման մանկաբույժին կարող եք դիմել ցանկացած անհանգստության դեպքում, որոնք նկատում եք երեխայի բնականոն զարգացման ընթացքում, մասնավորապես հետևյալ տարիքային խմբերի և խնդիրների դեպքում.
  • Նորածիններ` շարժողական ոլորտի հապաղումներով կամ հնարավոր զարգացման գլոբալ հապաղումներով, ՄՈՒՊ-ի (մանկական ուղեղային պարալիզ) կասկածով։
  • Կրտսեր տարիքի երեխաներ` շարժողական, խոսքի, սոցիալական ոլորտների զարգացման հապաղումներով, ներառյալ աուտիստիկ սպեկտրի խանգարումներով կամ ՄՈՒՊ-ով, վարքային, քնի, և/կամ կերակրման խանգարումներով։
  • Նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաներ` սովորելու դժվարություններով, զարգացման-վարքային խնդիրներով, ուշադրության կենտրոնացման, քնի խանգարումներով, մտավոր խնդիրներով, ՄՈՒՊ-ով, աուտիստիկ սպեկտրի խանգարումներով, տագնապային վիճակներով։
Զարգացման մանկաբույժը հետազոտում է երեխային տարիքին համապատասխան ադապտացված հատուկ թեստերով։

Մտավոր զարգացման և ադապտիվ ֆունկցիաների, ինչպես նաև աուտիստիկ սպեկտրի խանգարումների գնահատումն իրականացվում է հետևյալ գործիքակազմով․
  • Ցյուրիխյան խաղային վարքագիծ,
  • SON-R 2-8 Nonverbal Intelligence Test,
  • Kaufman Assessment Battery for Children (KABC):



Հետազոտությունը միջինում տևում է 1 ժամ։

Doctors
Nona Eghoyan
Developmental pediatrician
Nona Eghoyan
Position
Developmental pediatrician
Phone
+374 12 345 678
Education
Activity
Pricelist
* Dear visitor, the prices of the services presented on the website are indicative and may be changed at the moment. Please pay attention to the cost of the service presented to you during registration.
** Consultations for patients who are not RA citizens will vary between 25,000-30,000 AMD, and the cost of surgical interventions will depend on their type.
Զարգացման մանկաբուժություն
Զարգացման մանկաբուժություն
Service
Price
Զարգացման մանկաբույժի խորհրդատվություն
25 000
Զարգացման մանկաբույժի խորհրդատվություն, ոչ ՀՀ քաղաքացի
35 000