«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը աշխատանքի է հրավիրում ադմինիստրատիվ օգնականի՝ լրիվ դրույքով աշխատանքի:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• գործնական հանդիպումների, ժողովների և դասընթացների կազմակերպում, հանդիպումների արձանագրում, ըստ անհրաժեշտության
• պաշտոնական նամակագրության վարում և վերահսկում հաղորդակցության վարում կազմակերպության տարբեր բաժինների և արտաքին գործընկերների հետ
• տնօրենի աշխատանքային հանդիպումների և միջոցառումների օրացույցի վարում,
• աջակցություն միջոցառումներ կազմակերպելուն
• փաստաթղթաշրջանառության վարում,
• գրասենյակային ապրանքների ընթացիկ գնումների կազմակերպում,
• համագործակցություն գնումների մասնագետի հետ, տպագրատների հետ աշխատանքի կազմակերպում, պահեստի ապրանքների շարժի վերահսկում
• մուտքի/ելքի քարտային համագարգի վերահսկում, Արմեդ համակարգի մոնիթորինգ
• անհրաժեշտ հաշվետվությունների, պրեզենտացիաների պատրաստում և ներկայացում,
• ադմինիստրատիվ գրասենյակի աշխատանքների կազմակերպում
• մասնակցություն կազմակերպության տեղեկատվական և հաղորդակցման պլատֆորմների համակարգմանը՝ ըստ անհրաժեշտության
• այլ վարչական պարտականություններ՝ ըստ տնօրինական կազմի հանձնարարության:
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• նվազագույնը 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ ադմինիստրատիվ ոլորտում,
• հայերենի գրավոր և բանավոր գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն,
• MS Office-ի (Excel, Word), Power Point-ի լավ իմացություն,
• ժամանակի կառավարման հմտություն,
• գործնական նամակագրություն վարելու հմտություն
• բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություններ,
• գաղտնի տեղեկատվության հետ աշխատելիս բարձր պատասխանատվության դրսևորում,
• կազմակերպչական հմտություններ և պատասխանատվության բարձր զգացում,
• արագ կողմնորոշվելու և արագ ըմբռնելու կարողություն,
• թիմում աշխատելու պատրաստակամություն,
Աշխատավայրը՝ ք. Երևան, Ներսիսյան 10/7:
Աշխատանքային գրաֆիկը՝ վեցօրյա:
Համապատասխան մասնագետները կարող են ուղարկել իրենց CV-ն careers@wigmore.am էլ. հասցեին՝ վերնագիր դաշտում գրելով «Ադմինիստրատիվ օգնական»:
Դիմելու վերջնաժամկետը՝ 31 հոկտեմբերի 2023թ․
Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջներին համապատասխանող դիմորդները։