ՓՆՏՐՈՒՄ ԵՆՔ ԴԵՂԱԳՈՐԾ-ՕՊԵՐԱՏՈՐ
«Ուիգմոր հիվանդանոց երեխաների համար» բժշկական կենտրոնը փնտրում է դեղագործ-օպերատոր՝ ներհիվանդանոցային դեղատանն աշխատելու համար:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
· դեղատան պահեստի վարում,
· դեղորայքի և բժշկական պարագաներին առնչվող պահանջագրերի ընդունում և մատակարարումների կազմակերպում
· դեղորայքի և բժշկական պարագաների ծախսագրումների վարում և հաշվետվողականության ապահովում
· դեղագործական ընկերությունների հետ հետադարձ կապի ապահովում
· ընթացիկ գնումների աշխատանքներին մասնակցություն,
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
· Դեղագործի միջին մասնագիտական որակավորում
· Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ դեղագործական ոլորտում
· Համակարգչային օֆիսային ծրագրերի իմացություն (Ms Office)
· Հայերենի՝ գերազանց իմացություն, օտար լեզուների իմացությունը ցանկալի է։
· Կազմակերպության էթիկայի կանոնակարգի պահպանման կարողություն
· Կարգապահություն և բծախնդրություն:
Աշխատավայրը՝ ք. Երևան, Ներսիսյան 10/7:
Աշխատանքային գրաֆիկը՝ հնգօրյա:
Համապատասխան մասնագետները կարող են ուղարկել իրենց CV-ն careers@wigmore.am էլ. հասցեին՝ վերնագիր դաշտում գրելով «դեղագործ-օպերատոր»:
Դիմելու վերջնաժամկետը՝ 10 սեպտեմբերի 2023թ․
Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջներին համապատասխանող դիմորդները։