«Ուիգմոր հիվանդանոց երեխաների համար» բժշկական կենտրոնը փնտրում է պարտաճանաչ և բանիմաց բուժքույր՝ ստոմատոլոգիական բաժանմունքում աշխատելու համար:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
· Բժշկական նշանակության իրերի և ստոմատոլոգիական գործիքների ախտահանման և մանրէազերծման աշխատանքների իրականացում
· Քիմիական ախտահանիչ նյութերի և շոգեգոլորշային մանրէազերծիչ սարքի հետ աշխատանքների իրականացում
· Հիվանդների հետ հետադարձ կապի ապահովում
· Բժիշկներին աջակցում միջամտությունների իրականացման ընթացքում
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
· Բուժքրոջ որակավորում
· ստոմատոլոգիանական ոլորտում աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն
· Քիմիական ախտահանիչ նյութերի հետ աշխատանքի հմտություն
· Այցելուներին բարեհամբյուր սպասարկման հմտություն
· Նոր գիտելիքներ սովորելու պատրաստակամություն
· Համակարգչային օֆիսային ծրագրերի իմացություն (Ms Office)
· Հայերենի՝ գերազանց, ռուսերենի լավ իմացություն, անգլերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
· Կարգապահություն և բծախնդրություն:
Աշխատավայրը՝ ք․ Երևան, Ներսիսյան 10/7։
Աշխատանքային գրաֆիկը՝ վեցօրյա։
Համապատասխան մասնագետները կարող են ուղարկել իրենց CV-ն careers@wigmore.am էլ․ հասցեին՝ վերնագիր դաշտում գրելով «ստոմատոլոգի բուժքույր»։ CV չունենալու դեպքում կարող եք մոտենալ հիվանդանոցի ընդունարան և տեղում լրացնել աշխատանքի ընդունման դիմում- հայտը։
Դիմելու վերջնաժամկետը՝ 25 սեպտեմբերի 2023թ․
Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջին համապատասխանող դիմորդները։