«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը փնտրում է փորձառու բուժքույր՝ վիրահատական բլոկում աշխատելու համար:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
· Վիրահատությունների ընթացքում բժշկին աջակցություն
· Գործիքների նախամանրէազերծումային մշակում, ախտահանում և մանրէազերծում
· Մանրէազերծիչ սարքավորումների աշխատանքի հսկողության իրականացում
· Վիրահատական գործիքների, նյութերի ծախսի կառավարում և համապատասխան գրառումների վարում
· Վիրահատական բլոկի սանիտարական ռեժիմի ապահովում:
· Ընկերության կանոնակարգերի պահպանում։
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
· Բուժքրոջ որակավորում
· Վիրահատական սրահում աշխատանքի առնվազն 3 տարվա փորձ(ցանկալի է գինեկոլոգիական բաժանմունքում)
· Քիմիական ախտահանիչ նյութերի հետ աշխատանքի հմտություն
· Կազմակերպության էթիկայի կանոնակարգի պահպանման կարողություն
· Պարտաճանաչություն, ճշտապահություն, բծախնդրություն և աչալրջություն
· Նոր գիտելիքներ սովորելու պատրաստակամություն
· Համակարգչային օֆիսային ծրագրերի իմացություն (Ms Office)
· Հայերենի՝ գերազանց իմացություն, օտար լեզուների իմացությունը ցանկալի է։
Աշխատավայրը՝ ք. Երևան, Ներսիսյան 10/7:
Աշխատանքային գրաֆիկը՝ վեցօրյա:
Համապատասխան մասնագետները կարող են ուղարկել իրենց CV-ն careers@wigmore.am էլ. հասցեին՝ վերնագիր դաշտում գրելով «Վիրահատարանի բուժքույր»:
Դիմելու վերջնաժամկետը՝ 30 սեպտեմբերի 2023թ․
Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջներին համապատասխանող դիմորդները։