Ամանորին կազմակերպած բարեգործությունը "Wigmore Clinic"-ում երջանկացրեց ևս մեկ ընտանիքի
14 January 2020
Շնորհիվ Ամանորին կատարած Ձեր բարեգործության,այսօր 10 տարեկան Նանան՝ Մարտունի քաղաքից, բարեհաջող վիրահատվեց:
Շնորհակալություն ենք հայտնում բոլորին, ովքեր մասնակից դարձան փոքրիկի առողջացմանը:
Հիշեցնենք, որ Ամանորյա տոնածառի զարդարման արդյունքում հավաքված գումարը նախատեսված էր փոքրիկ Նանայի վիրահատության համար, ով տառապում է մանկական ուղեղային կաթվածով և ում վիրահատության համար անհրաժեշտ մետաղական կոնստրուկցիաների գումարը ծնողները չունեին:
Վիրահատությունը նախատեսված էր կատարել հունվար ամսին։