Wigmore clinic

News

20 January 2021
Մանկաբուժական բաժանմունքում երեխաների հիվանդանոցային բուժումն իրականացվելու է պետական պատվերի շրջանակներում
 «Ուիգմոր Քլինիք»-ի ընդհանուր մանկաբուժական բաժանմունքում երեխաների հիվանդանոցային բուժումն այսուհետ իրականացվելու է նաև պետական պատվերի շրջանակներում։
06 June 2020
Կրծքավանդակի համակարգչային տոմոգրաֆիա
«Ուիգմոր Քլինիք»-ում համակարգչային շերտագրությունն իրականացվում է գերժամանակակից սարքավորումների օգնությամբ՝ ապահովելով ճառագայթման նվազագույն չափաքանակներ: Վերջին մեկ ամսվա ընթացքում կրծքավանդակի համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտության պահանջարկից ելնելով, այսուհետև «Ուիգմոր Քլինիք»-ում հետազոտությունները իրականացվում են նաև երեկոյան ժամերին: Կրծքավանդակի համակարգչային տոմոգրաֆիայի արժեքն է 30 000 ՀՀ դրամ: Գրանցվելու համար կարող եք զանգահարել՝ 012345678 կամ 093023023 հեռախոսահամարներով: 
08 April 2020
Առցանց խորհրդատվություն
Հարգելի այցելուներ, ներկայումս աշխարհի առողջապահական համակարգերի ջանքերն ուղված են առավելապես կորոնավիրուսային վարակի դեմ պայքարին: Այսօր այն խոշորագույն մարտահրավերն է առողջապահության համար, սակայն ներկայիս պայմաններում կարող են տուժել քրոնիկ տարբեր հիվանդություններով տառապող անձինք՝ կորցնելով իրենց հիվանդությունների ժամանակին ախտորոշման և բուժման հնարավորությունը, ինչն անխուսափելիորեն կհանգեցնի հիվանդությունների բարդությունների և առողջության համար անդառնալի կորուսների: Ուիգմոր Քլինիքում հիվանդների կուտակումների բացառման, ինչպես նաև առկա հիվանդությունների բարդացման կանխարգելման նպատակով մեր բժիշկները պատրաստ են իրականացնելու առցանց խորհրդատվություններ, որոնց ընթացքում հնարավոր կլինի տրամադրել խորհուրդներ, ինչպես նաև ֆիլտրել պլանային և անհետաձգելի դեպքերը: Տեղեկացնում ենք, որ առցանց խորհրդատվության նախընտրելի եղանակը կարող եք ընտրել հենց դուք: Այն կարող է լինել ինչպես հեռախոսազանգի, այնպես էլ տեսազանգի կամ էլեկտրոնային նամակի միջոցով: Առցանց խորհրդատվություններ են տրամադրում մանկաբուժական, անոթային վիրաբուժության, մանկական և մեծահասակների օրթոպեդիայի, սրտաբանական, երիկամաբանական, քիթ-կոկորդ-ականջաբանական և ակնաբուժական ծառայությունները: Տեղեկացնում ենք նաև, որ առցանց խորհրդատվություններն իրականացվում են բացարձակ անվճար հիմունքներով: Հերթագրման համար կարող եք գրել անձնական նամակ մեր ֆեյսբուքյան էջին նշելով պացիենտի գանգատները, կոնտակտային տվյալները, հաղորդակցման նախընտրելի եղանակը և ստանալ խորհրդատվության օրն ու ժամը: Ձեր ապահովությունը և առողջությունը մեր գերագույն նպատակն է:
16 March 2020
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի այցելուներ, Տեղեկացնում ենք, որ երկրում կորոնավիրուսային վարակի հետագա տարածումը կանխելու նպատակով Ուիգմոր Քլինիքը անցնում է հիվանդների ընդունման հատուկ ռեժիմի. մասնավորապես՝ • Հետաձգվում են բոլոր պլանային վիրահատությունները • Հետաձգվում են բոլոր պլանային խորհրդատվությունները • Մանկաբուժական անհետաձգելի ծառայությունը շարունակում է գործել 7/24 ռեժիմով • Լաբորատոր-գործիքային հետազոտությունները հասանելի են միայն մանկաբուժական ծառայության այցելուներին • Ընդունարան մոտենալուց առաջ առաջարկվելու է կրել դիմակ և ախտահանել ձեռքերը • Յուրաքանչյուր երեխայի պետք է ուղեկցի միայն մեկ հարազատ • Ստացիոնար բաժանմունքում ինչպես նախորդ երկու շաբաթներում շարունակվելու է արգելված մնալ ցանկացած այցելություն: Վերոնշյալ կանխարգելիչ միջոցառումների նպատակն է պահպանել Ձեր և Ձեր հարազատների առողջությունը: Հետագայում կառաջնորդվենք կառավարության կարգադրություններով։
30 January 2020
Կայացան հերթական բարդ վիրահատությունները Ուիգմոր Քլինիքում
Ստենֆորդի համալսարանի պրոֆեսոր, օնկոօրթոպեդ Րաֆֆի Ավեդյանը նախորդ շաբաթ մեր թիմի հետ համատեղ իրականացրեց ոսկրային և փափուկ հյուսվածքային ուռուցքների բարդագույն վիրահատություններ, որոնք իրենց ծավալով և բարդությամբ, աննախադեպ էին ՀՀ-ի համար: Շնորհակալ ենք Րաֆֆի Ավեդյանին իր ծանրաբեռնված գործունեության մեջ ժամանակ գտնելու և մեզ այցելելու համար:
14 January 2020
Ամանորին կազմակերպած բարեգործությունը "Wigmore Clinic"-ում երջանկացրեց ևս մեկ ընտանիքի
Շնորհիվ Ամանորին կատարած Ձեր բարեգործության,այսօր 10 տարեկան Նանան՝ Մարտունի քաղաքից, բարեհաջող վիրահատվեց: Շնորհակալություն ենք հայտնում բոլորին, ովքեր մասնակից դարձան փոքրիկի առողջացմանը: Հիշեցնենք, որ Ամանորյա տոնածառի զարդարման արդյունքում հավաքված գումարը նախատեսված էր փոքրիկ Նանայի վիրահատության համար, ով տառապում է մանկական ուղեղային կաթվածով և ում վիրահատության համար անհրաժեշտ մետաղական կոնստրուկցիաների գումարը ծնողները չունեին: Վիրահատությունը նախատեսված էր կատարել հունվար ամսին։
10 December 2019
Զարդարելով տոնածառը՝ կարող եք փոխել մեկ երեխայի կյանք․․․
Մասնակից դարձե՛ք մեր կախարդական տոնածառի զարդարմանը՝ նվիրաբերելով 5000 դրամ՝ մեկ խաղալիքի դիմաց: ✨ ⠀ Հավաքված գումարը շատ անհրաժեշտ է Մարտունի քաղաքից 10 տարեկան Նանային, ով տառապում է մանկական ուղեղային կաթվածով և ում վիրահատության համար անհրաժեշտ մետաղական կոնստրուկցիաների գումարը ծնողները չունեն: Վիրահատությունը նախատեսված է կատարել հունվար ամսին: Կարծում ենք մեծագույն երջանկություն է հիվանդ երեխայի առողջացմանը մասնակից դառնալը:
09 November 2019
Ողնաշարի բարդագույն վիրահատություններ՝ «Ուիգմոր Քլինիքի»-ում
Մենք շարունակում ենք համագործակցել աշխարհի լավագույն բժիշկների հետ: Այս անգամ «Ուիգմոր Քլինիքի» հրավերով Հայաստան էր ժամանել Շվեյցարիայի Բեռնի համալսարանի Ողնաշարի վիրաբուժության ամբիոնի հիմնադիր, Կանադայի Մոնրեալ քաղաքի համալսարանի օրթոպեդիայի ամբիոնի վարիչ, ավելի քան 250 գիտական հոդվածների և գրքերի հեղինակ, ողնաշարաբանության Եվրոպական հեղինակավոր գիտական ասոցիացիաների համահիմնադիր, պրոֆեսոր Մաքս Էբին: Բժիշկը խորհրդատվություններ անցկացրեց եւ կատարեց ողնաշարի բարդագույն պաթոլոգիաների վիրահատություններ՝ «Ուիգմոր Քլինիքի» ողնաշարաբանների հետ համատեղ: Նշենք, որ մեր կլինիկան մշտապես հյուրընկալում է արտասահմանյան առաջատար մասնագետների, ինչի արդյունքում պացիենտները ստիպված չեն լինում բարդ վիրահատությունների համար մեկնել արտերկիր:
02 October 2019
Արցունքատար ուղու անանցանելիություն
Արցունքատար ուղու անանցանելիությունը հանդիպում է նորածին երեխաների 10% մոտ: Այն պայմանավորված է արցունքատար ճանապարհի բնածին խոչընդոտի առկայությամբ, որն իրենից ներկայացնում է կամ թաղանթ, կամ անատոմիական նեղացում: Երկու-երեք շաբաթական հասակից ծնողները սկսում են նկատել երեխայի աչքերի արցունքակալում, թարախային կամ լորձային արտադրություն, կոպերի թեթևակի այտուց կամ կարմրածություն:«Ուիգմոր Քլինիք»-ի մանկական ակնաբուժական բաժանմունքում բուժվում են արցունքատար ուղիների հետ կապված խնդիրները, թե՛ կոնսերվատիվ եղանակով և թե՛ հատուկ միջամտության՝ զոնդավորման միջոցով:
25 September 2019
Պրոֆեսոր Մաքս Էբին կրկին Ուիգմոր Քլինիքում
Նոյեմբերի 4-ից հերթական անգամ «Ուիգմոր Քլինիք» է այցելելու Շվեյցարիայի Բեռնի համալսարանի Ողնաշարի վիրաբուժության ամբիոնի հիմնադիր, Կանադայի Մոնրեալ քաղաքի համալսարանի օրթոպեդիայի ամբիոնի վարիչ, ավելի քան 250 գիտական հոդվածների և գրքերի հեղինակ, ողնաշարաբանության Եվրոպական հեղինակավոր գիտական ասոցիացիաների համահիմնադիր, պրոֆեսոր Մաքս Էբին:  Պրոֆեսորը «Ուիգմոր Քլինիք»-ի ողնաշարաբաններին աջակցում է բարդագույն դեպքերի բուժման հարցերում: Մաքս Էբիի խորհրդատվությանը գրանցվելու համար նախ և առաջ անհրաժեշտ է գրանցվել «Ուիգմոր Քլինիք»-ի ողնաշարաբանների մոտ խորհրդատվության (անվճար), որպեսզի պրոֆեսորի ժամանելուն պես հիվանդի բոլոր հետազոտությունները պատրաստ լինեն: Հերթագրման համար կարող եք զանգահարել` +374 12345678 կամ +374 93023023 հեռախոսահամարներով:  
28 August 2019
Վերապատրաստման դասընթացներ Ուիգմոր Քլինիքում
Կարևորելով բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացումը՝ ուրախ ենք տեղեկացնել, որ այսուհետ Ուիգմոր Քլինիքը, համագործակցելով Առողջապահության Ազգային Ինստիտուտի հետ, իրականացնելու է վերապատրաստման դասընթացներ մանկաբուժության, մանկական օրթոպեդիայի ոլորտներում: Իրականացվելու են նաև վերապատրաստումներ օրթոպեդիկ բաժանմունքում աշխատող բուժքույրերի համար: Ձեզ հետաքրքրող վերապատրաստման դասընթացի վերաբերյալ մանրամասներին ծանոթանալու համար կարող եք կապնվել Առողջապահության Ազգային Ինստիտուտի վերապատրաստման բաժին:  
13 August 2019
Սպորտային բժիշկների դերը երեխային հարմար սպորտաձև ընտրելու հարցում։
  Մոտենում է սեպտեմբերը, և շատ ծնողներ ցանկանում են իրենց երեխաներին սպորտի տանել: Սակայն նախքան այս կամ այն սպորտաձևն ընտրելը, անհրաժեշտ է, որպեսզի երեխան բուժզննում անցնի սպորտային բժիշկների կողմից, որոնք կզննեն երեխայի հենաշարժիչ համակարգը, կորոշեն, թե ինչպես է աշխատում սիրտ-անոթային համակարգը տարբեր ծանրաբեռնվածության պայմաններում, ինչն էլ թույլ կտա ընտրել երեխայի օրգանիզմի առանձնահատկություններին ամենահարմար սպորտաձևը՝ նվազեցնելով օրգանիզմի համար հնարավոր առողջական ռիսկերը:
07 August 2019
Արամ Ղազարյանի հերթական այցը "Wigmore Clinic"
«Ուիգմոր Քլինիք»-ը, շարունակելով համագործակցել աշխարհի առաջատար մասնագետների հետ, այս անգամ հյուրընկալել էր Լիոնից ժամանած վաստակաշատ ձեռքի վիրաբույժ, Ֆրանսիայի ձեռքի փոխպատվաստման վիրաբուժական թիմի ղեկավար Արամ Ղազարյանին, որը մեր կլինիկայի բժիշկների հետ համատեղ իրականացրեց վերին վերջույթի լրջագույն արատներով, վնասվածքներով ու հիվանդություններով հիվանդների խորհրդատվություն և մի շարք բարդագույն վիրահատություններ:
07 August 2019
«Ուիգմոր Քլինիք»-ում ներկա պահին չկան թափուր հաստիքներ, այնուամենայնիվ եթե ցանկանում եք աշխատել մեր թիմում, կարող եք Ձեր ինքնակենսագրականն ուղարկել  careers@wigmore.am էլեկտրոնային հասցեին և մենք այն կպահպանենք մեր տվյալների բազայում: Շնորհակալություն մեզ հետ աշխատելու Ձեր հետաքրքրվածության համար:
09 July 2019
Սպիրոմետրիա
Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ուիգմոր Քլինիքը» համալրվել է սպիրոմետրիայի ժամանակակից սարքավորումներով։ Սպիրոմետրիան անցավ և արագ հետազոտության մեթոդ է։ Իրականացվում է սպիրոմետր կոչվող սարքով, ինչի միջոցով չափվում է թոքերի տարողությունը, ինչպես նաև ներշնչման և արտաշնչման արագությունները։ Հիմնականում հետազոտվում են 5 տարեկանից մեծ երեխաները (այդ տարիքից սկսած են երեխաները կարողանում հրահանգները կատարել)։ Սպիրոմետրիայի միջոցով բժիշկը ստուգում է, թե ինչպես են աշխատում թոքերը: Այն կիրառվում է ախտորոշելու այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են բրոնխիալ ասթման և ցիստիկ ֆիբրոզը։ Սպիրոմետրիայի միջոցով կարելի է՝ պարզել դժվարաշնչության, հազի և խզզոցների պատճառը, ստուգել շնչական հիվանդությունների բուժման արդյունավետությունը, ստուգել վիրահատությունից առաջ թոքերի ֆունկցիան։ Չի թույլատրվում սպիրոմետրիա իրականացնել այն երեխաներին, ովքեր ունեն կրծքավանդակի ցավ, վերջերս որովայնի կամ աչքի վիրահատություն են ունեցել, ունեն սրտային հիվանդություն:
29 June 2019
Team building with Wigmore Clinic:
​​​​​​        
22 June 2019
Գիտելիքն է մարդուն դարձնում ուժեղ և ազատ։
«Ուիգմոր Քլինիք»-ի հմուտ մանկաբույժների թիմն անցկացրեց հերթական դասախոսությունը: Մեր բանիմաց մասնագետներն այս անգամ խոսեցին հակաբիոտիկների եւ հակաբիոտիկակայունության մասին: Դասընթացի մասնակիցներին շնորհվեց 6 ՇՄԶ կրեդիտ: Շնորհակալ ենք մասնակցության եւ ակտիվության համար: Հետեւեք «Ուիգմոր Քլինիք»-ի էջին, որպեսզի բաց չթողնեք մեր հետագա դասընթացները:
20 June 2019
Փափուկ հյուսվածքների եւ հոդերի ՈՒՁՀ
Ուլտրաձայնային հետազոտությունն անվնաս, ինֆորմատիվ, ոչ ինվազիվ մեթոդ է, որը պացիենտից հատուկ պատրաստվածություն չի պահանջում: ՈՒՁՀ-ի ժամանակ հնարավոր է տեսնել՝ ▪️ ջլերի պատռվածքներ (ամբողջական եւ մասնակի), տենդինիտներ, տենոսինովիտներ ▪️ մկանների պատռվածք, հեղուկի կուտակումներ (հեմատոմա)  ▪️ կապանների ձգում եւ պատռվածքներ  ▪️ հեղուկի կուտակում սինովիալ պարկերում եւ հոդերի խոռոչում  ▪️ մենիսկի վնասում ▪️ հոդերի եւ հիալինային աճառի դեգեներատիվ փոփոխություններ  ▪️ արթրիտի դեպքում վաղ փոփոխություններ ▪️ փափուկ հյուսվածքներում բարորակ եւ չարորակ գոյացություններ ▪️ փափուկ հյուսվածքներում օտար մարմինների առկայություն ▪️ սինովիալ կիստաներ  ▪️ մկանների ճողվածք Հոդերի ուլտրաձայնային հետազոտությունը միջինում տեւում է 15-30 րոպե:
18 June 2019
21-րդ դարում խիստ արդիական խնդիր հանդիսացող ալերգիայի ախտորոշման մաշկային թեստերն արդեն հասանելի են «Ուիգմոր Քլինիք»-ում:
Մեր բանիմաց և բարեհամբույր ալերգոլոգ Լուսինե Ավետյանը, համադրելով իր գիտելիքները ալերգենների մաշկային թեստի արդյունքների հետ, կփորձի առավել օգտակար լինել Ձեր երեխային։   Թեստն ունի մի շարք առավելություններ՝ քիչ տրավմատիկ է, արդյունքներին պետք չէ սպասել ժամեր կամ օրեր, և որ ամենակարևորն է, հնարավորություն է տրվում կազմել ալերգենների անհատական խմբեր՝ կախված հիվանդի գանգատներից և պատմությունից։ Անհոգ մանկություն Ձեր փոքրիկին՝ առանց տանջող քորի, չարիք դարձած հազի և փռշտոցների։ 
03 June 2019
PHILIPS Zoom 4 սպիտակեցման համակարգ
Եթե որոշել եք սպիտակեցնել ատամները...մենք ունենք լավ լուր Ձեզ համար: Մենք արդեն աշխատում ենք աշխարհում առաջատար PHILIPS Zoom 4 սպիտակեցման համակարգով:  Այն ապահովում է մինչև 8 տոն սպիտակեցում՝ չվնասելով էմալն ու առողջ պահելով Ձեր ատամները: Սպիտակեցան փաթեթի մեջ ներառված է՝ ▪️ Մինչեւ երեք փուլանի սպիտակեցումը, որը մեզ կբերի մինչև 8 տոն ատամների գույնի փոփոխում ▪️ Տնային խնամքի պարագաների տրամադրումը ( կապաններ, խնամքի նյութ) ▪️ Ատամնաքարերի հեռացում ▪️ Կապանների պատրաստում տնային խնամքի համար ❗️ Արժեքը միասին կազմում է 150.000 դրամ:
21 May 2019
Սկոլիոզ, ընդդեմ կեղծ պատկերացումների
Սկոլիոզի հետ կապված հասարակության մեջ կա թյուր կարծիք առ այն, որ հիվանդությունը կարող է զարգանալ փափուկ անկողնում քնելու, դպրոցական ծանր պայուսակ կրելու, ծուռ նստելու պատճառով:  Անկախ ամեն ինչից՝ սկոլիոզի առաջացման հաճախականությունն ամենուր նույնն է, իսկ հիվանդացությունն ունի ներքին օրինաչափություն․ դեֆորմացիայի առաջացման պատճառ չի կարելի փնտրել արտաքին աշխարհում: Ուստի, անկախ նրանից, երեխան ծուռ է նստում, թե ուղիղ, դա չի կարող անդրադառնալ նրա ողի աճի վրա: Երեխաների մոտ ողնաշարային հիվանդությունների առաջացման հիմնական պատճառներից են՝ ▪️ հղիության առաջին շաբաթների ընթացքում հղիի անհատական հիգիենան ▪️ վիտամինների պակասությունը ▪️ ֆոլաթթվի դեֆիցիտը Որոշ պնդումների համաձայն՝ եթե երեխան ունենում է ողնաշարի դեֆորմացիա, ապա պետք է տանել սպորտի: Սպորտով զբաղվելը թույլ կտա ունենալ ավելի ուժեղ մկաններ, գեղեցիկ կեցվածք, բայց դեֆորմացիայի կանխարգելման հարցում արդյունավետություն չի ունենա: Հիշեք՝ մի խնդիր, որը կապված է ողնաշարի զարգացման հետ, արտաքին ու կարճատև միջոցառումներով հնարավոր չէ շտկել:
08 March 2019
ՈՂՆԱՇԱՐԻ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ
 «Ուիգմոր Քլինիքը», հավատարիմ մնալով իր սկզբունքներին, շարունակում է համագործակցել աշխարհի լավագույն բժիշկների հետ:  Այս անգամ մեր հրավերով Շվեյցարիայից Հայաստան էր ժամանել ողնաշարի հայտնի վիրաբույժ, Բեռնի համալսարանի օրթոպեդիկ վիրաբուժության հետազոտման և գնահատման ինստիտուտի ղեկավար, պրոֆեսոր Մաքս Էբին, որը խորհրդատվություններ անցկացրեց եւ կատարեց վիրահատություններ՝ «Ուիգմոր Քլինիքի» ողնաշարաբանների հետ համատեղ: Նշենք, որ մեր կլինիկան մշտապես հյուրընկալում է արտասահմանյան առաջատար մասնագետների, ինչի արդյունքում պացիենտները ստիպված չեն լինում բարդ վիրահատությունների համար մեկնել արտերկիր:
03 March 2019
«Ուիգմոր Քլինիք»-ում գործում է քայլվածքի կլինիկական հետազոտության՝ տարածաշրջանում եզակի լաբորատորիա
«Ուիգմոր Քլինիք»-ում գործում է քայլվածքի կլինիկական հետազոտության՝ տարածաշրջանում եզակի լաբորատորիա, որը թույլ է տալիս ստանալ ճշգրիտ տեղեկատվություն քայլվածքի բոլոր պարամետրերի վերաբերյալ: Կիրառվող տեխնիկական միջոցներ՝ ✅ Եռաչափ օպտիկական զննումը ինֆորմացիա է տալիս հոդերի եւ քայլքի պարամետրերի մասին (արագություն, քայլի երկարություն, տեւողություն եւ այլն): ✅ Ուժային հարթակների շնորհիվ ստացվում է ինֆորմացիա քայլելու ընթացքում աշխատող մկանային խմբերի ֆունկցիաների մասին (գրաֆիկների տեսքով) ✅ Էլեկտրոմիոգրաֆիան ցույց է տալիս, թե որ մկանը երբ է ակտիվանում քայլելու ժամանակ: ✅ Տեսագրություն, որը կատարվում է միաժամանակ երկու դիրքից: Այն թույլ է տալիս քայլելու գործընթացը դիտել դանդաղեցված եւ ավելի մանրամասն՝ երկու հարթությունում: Քայլվածքի լաբորատորիան օգնում է ստանալ օբյեկտիվ ինֆորմացիա քայլվածքի մասին, ինչի շնորհիվ պացիենտը ստանում է ավելի ճշգրիտ բուժում:նաբերության համար նախատեսված մոդելային տեքստ է: Սկսած 1500-ականներից` Lorem Ipsum-ը հանդիսացել է