
Հարգելի այցելուներ, ներկայումս աշխարհի առողջապահական համակարգերի ջանքերն ուղված են առավելապես կորոնավիրուսային վարակի դեմ պայքարին:
Այսօր այն խոշորագույն մարտահրավերն է առողջապահության համար, սակայն ներկայիս պայմաններում կարող են տուժել քրոնիկ տարբեր հիվանդություններով տառապող անձինք՝ կորցնելով իրենց հիվանդությունների ժամանակին ախտորոշման և բուժման հնարավորությունը, ինչն անխուսափելիորեն կհանգեցնի հիվանդությունների բարդությունների և առողջության համար անդառնալի կորուսների:
Ուիգմոր Քլինիքում հիվանդների կուտակումների բացառման, ինչպես նաև առկա հիվանդությունների բարդացման կանխարգելման նպատակով մեր բժիշկները պատրաստ են իրականացնելու առցանց խորհրդատվություններ, որոնց ընթացքում հնարավոր կլինի տրամադրել խորհուրդներ, ինչպես նաև ֆիլտրել պլանային և անհետաձգելի դեպքերը:
Տեղեկացնում ենք, որ առցանց խորհրդատվության նախընտրելի եղանակը կարող եք ընտրել հենց դուք:
Այն կարող է լինել ինչպես հեռախոսազանգի, այնպես էլ տեսազանգի կամ էլեկտրոնային նամակի միջոցով:
Առցանց խորհրդատվություններ են տրամադրում մանկաբուժական, անոթային վիրաբուժության, մանկական և մեծահասակների օրթոպեդիայի, սրտաբանական, երիկամաբանական, քիթ-կոկորդ-ականջաբանական և ակնաբուժական ծառայությունները:
Տեղեկացնում ենք նաև, որ առցանց խորհրդատվություններն իրականացվում են բացարձակ անվճար հիմունքներով:
Հերթագրման համար կարող եք գրել անձնական նամակ մեր ֆեյսբուքյան էջին նշելով պացիենտի գանգատները, կոնտակտային տվյալները, հաղորդակցման նախընտրելի եղանակը և ստանալ խորհրդատվության օրն ու ժամը:
Ձեր ապահովությունը և առողջությունը մեր գերագույն նպատակն է:









