Wigmore Gyumri
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ «ՈՒԻԳՄՈՐ ԳՅՈՒՄՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ»
03 November
«Ուիգմոր Գյումրի բժշկական կենտրոնը» նորագույն լուծումներով հագեցած կենտրոն է, որտեղ հասանելի են ընդհանուր մանկաբուժական և նեղ մասնագիտական արտահիվանդանոցային ծառայություններ։
Հավատարիմ մնալով Հայաստանի մանկական առողջապահության ոլորտում համակարգային փոփոխություններ իրականացնելու և միջազգային չափանիշներին համապատասխան բուժօգնություն հասանելի դարձնելու մեր տեսլականին՝ Ուիգմորն ընդլայնում է իր գործունեությունը Հայաստանի մարզերում։
Մեր մարզային երկրորդ մասնաճյուղը Շիրակի մարզում է՝ Գյումրի քաղաքում։
Կենտրոնում խորհրդատվություններ են իրականացնում մեր փորձառու մասնագետները՝ Ուիգմորի փորձն ու մասնագիտական ներուժը հասանելի դարձնելով մարզերի երեխաներին և ընտանիքներին։

