Wigmore Women’s & Children’s Hospital
Ինչպե՞ս վաղ հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը։
29 July
Կրծքագեղձի քաղցկեղը կանանց մոտ չարորակ նորագոյացությունների խմբում զբաղեցնում է առաջին տեղը։ Սակայն կրծքագեղձի քաղցկեղը դատավճիռ չէ, այն ընդամենը ախտորոշում է, մասնավորապես եթե վաղ փուլում է հայտնաբերվում։
Կրծքագեղձի քաղցկեղն ունի հիվանդության նախակլինիկական շրջան և, վաղ փուլերում հայտնաբերման պարագայում, բուժումը շատ արդյունավետ է։
Ռիսկի գործոններն են․
- Ժառանգական նախատրամադրվածությունը,
- Վաղաժամ կամ ուշացած դաշտանադադարը,
- Կրծքով չկերակրելը,
- Ճարպակալումը,
- Ֆիզիկական ակտիվության սահմանափակումը,
- Ծխախոտի և ալկոհոլի չարաշահումը։

Կանխարգելիչ հետազոտությունների նպատակը կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերումը և բուժումն է։
- Կարևոր է յուրացնել կրծքագեղձի ինքնազննման հմտությունը։ Ինքնազննումը կատարվում է ամիսը մեկ անգամ և կարող է օգնել հայտնաբերել հիվանդության ամենավաղ դրսևորումները։

- 25 տարեկանից սկսած խորհուրդ է տրվում պարբերաբար իրականացնել կրծքագեղձերի սոնոգրաֆիկ հետազոտություն։
- 30 տարեկանում, մասնագետի հետ խորհրդակցելով, կարելի է գնահատել քաղցկեղի առաջացման ռիսկը։ Ի դեպ, կրծքագեղձի քաղցկեղի դեպքերի 85% պայմանավորված չէ ժառանգականությամբ։
- 40 տարեկանից սկսած քաղցկեղի վաղ հայտնաբերման ամենաարդյունավետ եղանակը տարին մեկ անգամ մամոգրաֆիկ հետազոտություն իրականացնելն է։ Այս կանխարգելիչ հետազոտության շնորհիվ կրծքագեղձի քաղցկեղով պայմանավորված մահացության ցուցանիշը կարող է իջնել 40%-ով։

Ստորև ներկայացված նշանների դեպքում կինը պետք է անհապաղ դիմի մասնագետի՝ չսպասելով կանխարգելիչ հետազոտության համար նախանշված ժամկետին։ Դրանք են՝
- Շոշափվող գոյացություն կրծքագեղձում,
- Մաշկի ներքաշվածություն,
- Դաշտանային ցիկլով չպայմանավորված ցավ մի կրծքագեղձում,
- Կրծքագեղձի մաշկի կարմրություն,
- Պտուկից արյունային արտադրություն,
- Պտուկի ներքաշվածություն կամ վերքային մակերեսի առաջացում,
- Կրծքագեղձի մաշկի փոփոխություն՝ նմանվող լիմոնի կեղևի։

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի մամոլոգիական ծառայությանը կարող եք ծանոթանալ հղմամբ:
Last news
11 November
Բաց դռների օր «Ուիգմոր»-ում՝ նվիրված շաքարային դիաբետի համաշխարհային օրվան
11 November
Ի՞ՆՉ Է ՇԱՔԱՐԱՅԻՆ ԴԻԱԲԵՏԸ
07 November
ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ․ ԷՆԴՈԿՐԻՆՈԼՈԳԻԱ
01 November
Valley Children’s Healthcare-ի այցը Ուիգմոր, Սեպտեմբեր 2025
23 October
Աճից մինչև սեռահասունացում շվեդ մանկական էնդոկրինոլոգը՝ Հայաստանում
20 October
Կրծքով կերակրման մասնագետ
17 October
Շվեդիայի առաջատար մանկական էնդոկրինոլոգը՝ Հայաստանում
17 October
Կրծքագեղձի ուռուցքաբանական վիրաբուժական ծառայություններ
13 October
Վարդագույն հոկտեմբեր․ Ինչո՞ւ է կարևոր հոգ տանել կրծքագեղձերի առողջության մասին
09 October
Մասնագիտական այց՝ Օսամա Շաուկի