Wigmore Women’s & Children’s Hospital
10 փաստ մամոլոգիայի մասին
03 October 
                1.       Մամոլոգիան բժշկության ենթաճյուղ է, որը զբաղվում է կրծքագեղձերի հիվանդությունների կանխարգելմամբ, ախտորոշմամբ և բուժումով, ներառյալ բարորակ և չարորակ գոյացությունները:
2.       Կրծքագեղձի քաղցկեղը կանանց շրջանում ամենատարածված չարորակ գոյացությունն է։ Վաղ ախտորոշումը և ճիշտ բուժական տակտիկան  թույլ են տալիս հասնել վերջնական ապաքինման՝ խուսափելով կյանքի որակի կամ տևողության վրա էական ազդեցությունից:

3.       Մամոգրաֆիան ախտորոշման ոսկե ստանդարտ է համարվում։ Ճառագայթային այս մեթոդը թույլ է տալիս հայտնաբերել նորագոյացությունները ամենավաղ փուլերում, երբ այլ ախտանիշներ դեռ ի հայտ չեն եկել:
4.       Ուլտրաձայնային հետազոտությունը և մամոգրաֆիան համարժեք հետազոտություններ չեն, դրանք լրացնում են միմյանց։ Մինչև 40 տարին լրանալը՝ որպես կրծքագեղձի հետազոտման առաջնային մեթոդ կիրառվում է ՈՒՁՀ-ը, ինչը պայմանավորված է երիտասարդ տարիքում կրծքագեղձերի կառուցվածքային առանձնահատկություններով։

5.       Կրծքագեղձերի ինքնազննումը կարևոր կանխարգելիչ միջոց է։ Պարբերաբար (ամիսը 1 անգամ) ինքնազննումը օգնում է կանանց նկատել փոփոխությունները կրծքագեղձում և ժամանակին դիմել բժշկի: Սակայն այս մեթոդը չի փոխարինում մասնագիտական հետազոտությունը։
6.       Հղիությունը և կրծքով կերակրումը  նվազեցնում են կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը:

7.       Կրծքագեղձի քաղցկեղի  առաջացման ռիսկի հիմնական գործոնները ներառում են ծխելը, ալկոհոլի չարաշահումը, ավելորդ քաշը, նստակյաց կյանքը, ինչպես նաև կարևոր է ընտանեկան անամնեզը։
8.       Կրծքագեղձի հիվանդություն կարող է առաջանալ նաև տղամարդկանց մոտ. չնայած դրանք ավելի հաճախ են հանդիպում կանանց մոտ, տղամարդիկ ևս կարող են ունենալ կրծքագեղձի խնդիրներ, օր․՝ գինեկոմաստիա (մեծացած կրծքագեղձեր), բարորակ գոյացություններ կամ  շատ ավելի հազվադեպ հանդիպող կրծքագեղձի քաղցկեղ: Նման խնդիրներ նկատելու դեպքում տղամարդիկ նույնպես պետք է դիմեն մամոլոգի։

9.   	Ֆիբրոադենոման կրծքագեղձի առավել հաճախ հանդիպող բարորակ գոյացություն է։ Այն հիմնականում հանդիպում է մինչև 35 տարեկան կանանց մոտ։ Բուժական տակտիկան կախված է ֆիբրոադենոմայի աճի տեմպերից, չափերից և տեղակայման առանձնահատկություններից։
10.	Կրծքագեղձի հիվանդություն կարող է առաջանալ նաև տղամարդկանց մոտ. չնայած դրանք ավելի հաճախ են հանդիպում կանանց մոտ, տղամարդիկ ևս կարող են ունենալ կրծքագեղձի խնդիրներ, օր․՝ գինեկոմաստիա (մեծացած կրծքագեղձեր), բարորակ գոյացություններ կամ  շատ ավելի հազվադեպ հանդիպող կրծքագեղձի քաղցկեղ: Նման խնդիրներ նկատելու դեպքում տղամարդիկ նույնպես պետք է դիմեն մամոլոգի։ 
Մամոլոգիական ծառայությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:
Last news
            
                        20 October 
                            Կրծքով կերակրման մասնագետ
                        
                        17 October 
                            Շվեդիայի առաջատար մանկական էնդոկրինոլոգը՝ Հայաստանում
                        
                        17 October 
                            Կրծքագեղձի ուռուցքաբանական վիրաբուժական ծառայություններ
                        
                        13 October 
                            Վարդագույն հոկտեմբեր․ Ինչո՞ւ է կարևոր հոգ տանել կրծքագեղձերի առողջության մասին
                        
                        09 October 
                            Մասնագիտական այց՝ Օսամա Շաուկի
                        
                        08 October 
                            ԿՐԾՔԱԳԵՂՁԻ ՔԱՂՑԿԵՂ. Ի՞ՆՉ Է ՊԵՏՔ  ԻՄԱՆԱԼ՝ ՉՈՒՇԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
                        
                        27 September 
                            Մասնագիտական այց՝ Շվեդիայի Ումեո համալսարանական հիվանդանոցից
                        
                        22 September 
                            LDR ծննդաբերություն․ ի՞նչ է անհրաժեշտ իմանալ Հայաստանում միակ LDR ծննդատան մասին
                        
                        18 September 
                            Բերանի խոռոչի խնամք
                        
                        16 September 
                            Հայ-ամերիկյան համագործակցության շնորհիվ առողջապահության ոլորտում բացվում են նոր հորիզոններ