Wigmore Women’s & Children’s Hospital
ՏՆԱՅԻՆ ԱՅՑ ՈւԻԳՄՈՐԻ ՄԱՆԿԱԲՈՒՅԺԻ ԿՈՂՄԻՑ
15 January

Տարին սկսում ենք լավ լուրով․ Ուիգմորն առաջարկում է նոր ծառայություն՝ մանկաբույժի տնային այց և խորհրդատվություն Ձեր տանը։
Տնային այցերը կատարվում են Ուիգմորի ընդհանուր մանկաբույժի կողմից, 0-18 տարեկան երեխաների համար։
Տնային այց գրանցելու համար անհրաժեշտ է այդ օրը մինչև ժ․15։00 զանգահարել 012345678 հեռախոսահամարով։ Նշված ժամից հետո ստացված հայտերը կգրանցվեն հաջորդ օրը։
Ըստ օրվա ստացված հայտերի՝ բժիշկը կապ է հաստատում ընտանիքի հետ և կատարում է տնային այցերը ժ․16։30-20։00 միջակայքում։
Տնային այցի և խորհրդատվության համար վճարումը կատարվում է նախապես՝ փոխանցման միջոցով։
Ըստ օրվա ստացված հայտերի՝ բժիշկը կապ է հաստատում ընտանիքի հետ և կատարում է տնային այցերը ժ․16։30-20։00 միջակայքում։
Տնային այցի և խորհրդատվության համար վճարումը կատարվում է նախապես՝ փոխանցման միջոցով։
Տանը մեկից ավելի բուժառուների դեպքում՝ յուրաքանչյուր հաջորդող խորհրդատվության համար, նախապես պետք է կատարել առանձին վճար։
Ըստ բժշկի ցուցման տնային այցի ընթացքում տեղում հնարավոր է կատարել նաև քիթ-ըմպանից քսուքի քննություն՝ Ստրեպտակոկ, ՌՍՎ, Գրիպ, Ադենովիրուս, Կովիդ ստուգելու համար։ Հետազոտությունները նույնպես ենթակա են լրացուցիչ վճարման։
ՎՃԱՐՈՒՄ
• Տնայցի հաստատումից հետո, վճարումը կատարվում է նախօրոք փոխանցման միջոցով՝ Ուիգմոր Գրուփ ՓԲԸ 4001600003731419։
• Տնայցի վճարը կազմում է 50 000 ՀՀ դրամ։
• Տնայցից հետո հիվանդանոցում կրկնայցերը անվճար են՝ նույն խնդրի շրջանակում։
• Տուն կրկնայցը կատարվում է վճարովի հիմունքներով՝ նույն արժեքով։
• Տանը 1-ից ավել բուժառուների դեպքում, յուրաքանչյուր հաջորդող խորհրդատվության համար վճարվում է ՀՀ քաղաքացիների համար՝ 14000 ՀՀ դրամ, (ՀՀ քաղաքացի չհանդիսացող բուժառուների համար՝ 25 000 ՀՀ դրամ)։
• Բուժառուի հոսպիտալացման դեպքում տնայցի գումարը հետվերադարձի ենթակա չէ։
Last news
11 November
Բաց դռների օր «Ուիգմոր»-ում՝ նվիրված շաքարային դիաբետի համաշխարհային օրվան
11 November
Ի՞ՆՉ Է ՇԱՔԱՐԱՅԻՆ ԴԻԱԲԵՏԸ
07 November
ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ․ ԷՆԴՈԿՐԻՆՈԼՈԳԻԱ
01 November
Valley Children’s Healthcare-ի այցը Ուիգմոր, Սեպտեմբեր 2025
23 October
Աճից մինչև սեռահասունացում շվեդ մանկական էնդոկրինոլոգը՝ Հայաստանում
20 October
Կրծքով կերակրման մասնագետ
17 October
Շվեդիայի առաջատար մանկական էնդոկրինոլոգը՝ Հայաստանում
17 October
Կրծքագեղձի ուռուցքաբանական վիրաբուժական ծառայություններ
13 October
Վարդագույն հոկտեմբեր․ Ինչո՞ւ է կարևոր հոգ տանել կրծքագեղձերի առողջության մասին
09 October
Մասնագիտական այց՝ Օսամա Շաուկի