Wigmore Women’s & Children’s Hospital
Ի՞ՆՉ Է ՇԱՔԱՐԱՅԻՆ ԴԻԱԲԵՏԸ
Ի՞ՆՉ Է ՇԱՔԱՐԱՅԻՆ ԴԻԱԲԵՏԸ
11 November
Շաքարային դիաբետը քրոնիկ հիվանդություն է, որը բնորոշվում է հիպերգլիկեմիայով՝ արյան գլյուկոզայի բարձրացումով։ Այն առաջանում է ինսուլինի արտազատման խանգարման և/կամ ինսուլինի ազդեցության խանգարման հետևանքով։


Ինսուլինը հորմոն է, որն արտադրվում է ենթաստամոքսային գեղձի, այսպես կոչված «Լանգերհանսյան կղզյակների» բետտա-բջիջներում։ Ինսուլինի լիարժեք արտազատումը ոչ և/կամ ինսուլինի անբավարար ազդեցությունը թիրախ-հյուսվածքների վրա առաջացնում է ածխաջրատային, ճարպային և սպիտակուցային փոխանակության խանգարումներ։


ՏԻՊ 1
Այս ժամանակ տեղի է ունենում բետտաբջիջների աուտոիմուն ախտահարում, որի հետևանքով ինսուլինի արտադրությունը օրգանիզմում պրակտիկորեն բացակայում է։ Առավել բնորոշ է երեխաներին։ Բուժումը՝ ինսուլինոթերապիա։

ՏԻՊ 2
Այս ժամանակ խանգարված է ինսուլինի ազդեցությունը և/կամ սեկրեցիան։ Առավել բնորոշ է մեծահասակներին։ Բուժումը՝ շաքար իջեցնող հաբեր։


  • Արտահայտված ընդհանուր թուլություն
  • Քաշի կտրուկ կորուստ,
  • Ծարավի անհագ զգացում,
  • Շատախմություն,
  • Հաճախամիզություն։

Այս բոլոր գանգատների դեպքում խորհուրդ է տրվում որոշել գլյուկոզան արյան մեջ։

 ԻՆՉՊԵ՞Ս ԲՈՒԺԵԼ ՇԱՔԱՐԱՅԻՆ ԴԻԱԲԵՏԸ
Շաքարային դիաբետ տիպ 1–ի միակ բուժումը ինսուլինաթերապիան է։ Այն իրականացվում է ենթամաշկային ներարկումների ձևով։
Ինսուլինոթերապիայի ժամանակ խորհուրդ է տրվում՝

1. օրը 6-8 անգամ չափել գլյուկոզան արյան մեջ,

2. հաշվել սննդում ածխաջրատների քանակը,

3. հաշվի առնել ֆիզիկական ակտիվությունը։


Չկոմպենսացված շաքարային դիաբետի հետևանքով առաջանում են սուր և քրոնիկ բարդություններ։ Սուր բարդություններից է հիպոգլիկեմիան (գլյուկոզայի նորմայից ցածր մակարդակ), ընդհուպ մինչև հիպոգլիկեմիկ կոմա։

Քրոնիկ բարդություններից են՝

1. Երիկամների ախտահարում (նեֆրոպաթիա);

2. Աչքերի ցանցաթաղանթի ախտահարում (ռետինոպաթիա);

3. Սիրտ-անոթային հիվանդություններ;

4. Ծայրամասային անոթների և նյարդերի ախտահարում: