«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը փետրվարի 22-ին կազմակերպում է մանկական նյարդաբանության և նյարդավիրաբուժության բաց դռների օր: Այդ օրը ծնողները հնարավորություն կունենան անվճար և առանց ուղեգրի խորհրդատվություն անցնել մանկական նյարդաբանի և նյարդավիրաբույժի հետ, ինչպես նաև՝ անհրաժեշտության դեպքում անցնել Էլեկտրոէնցեֆալոգրաֆիկ (ԷԷԳ) հետազոտություն՝ նույնպես անվճար: Նախապես հերթագրվելը պարտադիր է: Գրանցվելու համար զանգահարեք՝ +374 12 34 56 78։
Հիվանդանոցում ընդգծում են, որ էպիլեպսիայի արդյունավետ վերահսկման համար անհրաժեշտ է բարձրացնել հասարակության իրազեկվածությունը։ «Ուիգմոր» հիվանդանոցում էպիլեպսիա ախտորոշում ունեցող երեխաների համար անցկացվող բաց դռների օրը կծառայի նաև որպես կրթական/լուսավորչական հարթակ, որտեղ ծնողները կարող են ստանալ ոչ միայն մասնագիտական խորհրդատվություն, այլև տեղեկություններ ժամանակակից դեղորայքային և վիրահատական բուժման մեթոդների մասին։
«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի մանկական նյարդաբանության ծառայության պատասխանատու, մանկական նյարդաբան Նունե Կույումջյանը նշում է, որ Հայաստանում մանկական էպիլեպսիան ամենահաճախ հանդիպող նյարդաբանական հիվանդություններից մեկն է. ըստ պաշտոնական տվյալների՝ երկրում 3000-ից ավելի երեխա ունի «էպիլեպսիա» ախտորոշումը։
«Մեր հասարակության մեջ կա թյուր ընկալում, թե էպիլեպսիան մեկ հիվանդություն է, մինչ դեռ գոյություն ունեն դրա բազմաթիվ տեսակներ։ Էպիլեպսիան կարող է ի հայտ գալ երեխայի կյանքի տարբեր փուլերում՝ սկսած նորածնային տարիքից մինչև դեռահասություն։ Այսօր մասնագետների հիմնական խնդիրը ոչ միայն հիվանդության ճիշտ ախտորոշումն ու բուժումն է, այլև՝ ծնողների և հասարակության իրազեկման մակարդակի բարձրացումը», – ընդգծում է Ն․ Կույումջյանը։
Ամբողջական տարբերակը կարդացեք այս հղումով։









