Wigmore Women’s & Children’s Hospital
Վարդագույն հոկտեմբեր․ Ինչո՞ւ է կարևոր հոգ տանել կրծքագեղձերի առողջության մասին
Վարդագույն հոկտեմբեր․ Ինչո՞ւ է կարևոր հոգ տանել կրծքագեղձերի առողջության մասին
13 October

Երբևէ նկատե՞լ եք՝ որքան հաճախ ենք մեր առողջության հետ կապված գործողությունները հետաձգում․․․ Մինչև բոլոր ավելի կարևոր գործերն ավարտենք։ Մինչև ցավն անտանելի չդառնա։ Մինչև․․․
Հոկտեմբերն ամբողջ աշխարհում նշվում է որպես կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս։ Սա ժամանակ է խոսելու կանանց առողջության, վաղ ախտորոշման և հիվանդության կանխարգելման մասին և խրախուսել հոգ տանել սեփական առողջության մասին, ոչ թե մինչև․․․ այլ հենց հիմա՛։ Հարյուրավոր երկրներում բարձրաձայնում են պարզ և կարևոր ճշմարտություն. կրծքագեղձի քաղցկեղը բուժելու հավանականությունը շատ բարձր է, եթե այն հայտնաբերվի ժամանակին։ Հայաստանում այս հարցերը դեռ հնչում են առավել հուզական ու հրատապ․․․

Ինչո՞ւ հատկապես Հայաստանում
2022-2024թ․-ը ամբողջ աշխարհում գրանցվել է առավել քան 2.2 միլիոն կրծքագեղձի քաղցկեղի նոր դեպք (ըստ ԱՀԿ տվյալների)։ Հայաստանում ամեն տարի գրանցվում է կրծքագեղձի քաղցկեղի ավելի քան 1400 նոր դեպք։ Ցավալի է նաև այն, որ հիվանդությունը «երիտասարդանում» է. վերջին տարիներին դեպքերն ավելի հաճախ արձանագրվում են մինչև 40 տարեկան կանանց շրջանում։

«Ամենամեծ մարտահրավերը, որ պետք է բոլորս օգնենք կանանց հաղթահարել, վախն է․ վախ՝ ցավից, վախ՝ անցանկալի ախտորոշում լսելու։ «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում մենք փորձում ենք ձևավորել առողջության հանդեպ պատասխանատու և հոգատար վերաբերմունքի մշակույթ։ Մենք կարևորում ենք կանանց հետ բաց և հասանելի հաղորդակցությունը, կազմակերպում ենք կրթական հանդիպումներ, դասախոսություններ, այցելություններ դեպի մարզեր՝ նպաստելով, որ կանխարգելիչ բժշկությունը հասանելի ու հասկանալի լինի բոլորին», — ասում է Ներսիկ Ժամհարյանը՝ «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի մամոլոգիական ծառայության պատասխանատուն։
Իր հերթին «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի բժիշկ-ռադիոլոգ, ՈւՁՀ մասնագետ/մամոգրաֆիստ Հերմինե Պողոսյանն ընդգծում է, որ շատ հաճախ է տեսնում կանանց, որոնք մամոգրաֆիայի սենյակ մտնում են վախով ու լարվածությամբ, սակայն գործողության ավարտին դուրս են գալիս դրական հույզերով։

«Ժամանակակից մամոգրաֆիան տևում է 10-15 րոպե՝ մասնագետին տալով առավելագույն անհրաժեշտ տեղեկատվությունը։ Ժամանակակից սարքերը, որոնք օգտագործվում են «Ուիգմոր»-ում, կրծքագեղձին քիչ սեղմումով տալիս են բարձրորակ, գերճշգրիտ պատկերներ՝ նվազագույն ճառագայթման պայմաններում։ Բացի այդ ռեպրոդուկտիվ տարիքի կանանց մոտ մամոգրաֆիան իրականացնելու համար ընտրվում է դաշտանային ցիկլի այնպիսի օրեր, երբ կրծքագեղձը մինիմալ զգայուն է։ Սովորաբար, դրանք դաշտանային ցիկլի 7-12-րդ օրերն են։

Զննման սկզբում մենք հանգիստ խոսում ենք հետազոտության ընթացքի, նպատակների ու հնարավոր արդյունքների մասին։ Տրվում է տեղեկատվական թերթիկ՝ պարզ լեզվով ներկայացված բոլոր հարցերով՝ ի՞նչ հագնել, ինչպե՞ս պատրաստվել, ի՞նչ սպասել։ Զրուցում ենք նաև ընդհանուր առողջական ֆոնից, ժառանգականությունից, և, եթե անհրաժեշտ է, հավելյալ հետազոտության տարբերակներ ենք առաջարկում։
Մեր նպատակն է ոչ միայն հետազոտություն կատարել, այլ նաև օգնել կնոջը գիտակցել՝ իր առողջությունն իր ձեռքերում է», - պատմում է բժիշկ․ Հ․Պողոսյանը։
Ի՞նչ է մամոգրաֆիան
Մամոգրաֆիան կրծքագեղձի ռենտգեն հետազոտություն է, որն ունի կարգավիճակ՝ վաղ հայտնաբերման տեսանկյունից։ «Ուիգմոր»-ում տեղադրված նոր սերնդի սարքավորումները թույլ են տալիս ստանալ եռաչափ պատկերներ՝ մինիմալ ճնշմամբ, բարձր հստակությամբ և գրեթե առանց ցավի։ Հետազոտությունը տևում է 5-10 րոպե, իսկ պատասխանը տրվում է նույն օրը՝ 10 րոպեում։
Մամոգրաֆիկ հետազոտության կամ խորհրդատվության գրանցվելու կամ հավելյալ տեղեկություն ստանալու համար զանգահարեք՝ 012345678։

Հավելյալ տեղեկատվություն կրծքագեղձի առողջության վերաբերյալ․
10 փաստ մամոլոգիայի մասին՝
Ինչպե՞ս վաղ հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը՝
Ի՞նչ է մամոգրաֆիան՝
Կրծքագեղձի անվճար սքրինինգային ծրագիր՝
«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի մամոլոգիական ծառայություն՝
Last news

09 October
Մասնագիտական այց՝ Օսամա Շաուկի

08 October
ԿՐԾՔԱԳԵՂՁԻ ՔԱՂՑԿԵՂ. Ի՞ՆՉ Է ՊԵՏՔ ԻՄԱՆԱԼ՝ ՉՈՒՇԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

03 October
10 փաստ մամոլոգիայի մասին

27 September
Մասնագիտական այց՝ Շվեդիայի Ումեո համալսարանական հիվանդանոցից

22 September
LDR ծննդաբերություն․ ի՞նչ է անհրաժեշտ իմանալ Հայաստանում միակ LDR ծննդատան մասին

18 September
Բերանի խոռոչի խնամք

16 September
Հայ-ամերիկյան համագործակցության շնորհիվ առողջապահության ոլորտում բացվում են նոր հորիզոններ

12 September
Հայ-ամերիկյան համագործակցության շնորհիվ առողջապահության ոլորտում բացվում են նոր հորիզոններ

11 September
Մասնագիտական այց
09 September
Մանկաբուժությունը գործնականում․ կիսելով Valley Children’s-ի փորձն ու գիտելիքը» գիտաժողով