Wigmore Women’s & Children’s Hospital
Մանկական օրթոպեդիան գործնականում․ մանկական օրթոպեդիայի միջազգային գիտաժողով
Մանկական օրթոպեդիան գործնականում․ մանկական օրթոպեդիայի միջազգային գիտաժողով
24 February
«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը ս․թ․ մարտի 5-6-ը կհյուրընկալի մանկական օրթոպեդիայի ոլորտի առաջատար միջազգային մասնագետների Իսրայելից և ԱՄՆ-ից։ Մասնագիտական այցի շրջանակում մարտի 6-ին հիվանդանոցում տեղի կունենա «Մանկական օրթոպեդիան գործնականում․ վերջույթների և կոնք-ազդրային հոդի խնդիրների բուժման միջազգային փորձը» խորագրով կրեդիտավորված գիտաժողովը՝ 6 ՇՄԶ կրեդիտ։





Գիտաժողովին կմասնակցեն մանկական օրթոպեդներ Մարկ Էյդելմանը (Իսրայել), Սքոթթ Նելսոնը (ԱՄՆ) և Վաչե Համբարձումյանը (ԱՄՆ)․ խոսնակներն իրենց ելույթներում կներկայացնեն մանկական օրթոպեդիայի միջազգային ժամանակակից փորձը և կլինիկական մոտեցումները։

«Գործընկերների այցը և այս գիտաժողովը մեզ համար կարևոր հարթակ է տեղական փորձը միջազգային առաջատար մոտեցումների հետ համադրելու համար։ «Ուիգմոր»-ի կայուն առաջնահերթություններից է Հայաստանում օրթոպեդիայի ոլորտի շարունակական զարգացումը, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը և ոլորտում մասնագիտական բաց երկխոսության ձևավորումը», — նշում է մանկական օրթոպեդ-վնասվածքաբան, «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի մանկական օրթոպեդիայի և վնասվածքաբանության ծառայության պատասխանատու Վահե Յավրյանը։

Հիվանդանոցից հայտնում են, որ գիտաժողովի ընթացքում կքննարկվեն մանկական օրթոպեդիայի մի շարք արդիական թեմաներ, այդ թվում՝
- երեխաների վերջույթների դեֆորմացիաների շտկման համար թվային հավելվածների կիրառումը,
- ազդրոսկրի վզիկի երկարացման և Մորշերի ոսկրահատման մեթոդները,
- վերջույթի երկարության տարբերության և վերջույթների դեֆորմացիաների վերլուծությունները,
- շյուղերի և ձողերի անցկացման տեխնիկաները,
- «57-ի կանոնը» մանկական օրթոպեդիայում։

«Միջազգային մասնագետների մասնակցությամբ նման գիտաժողովները նպաստում են Հայաստանում մանկական օրթոպեդիայի զարգացմանը, մասնագիտական համայնքի ամրապնդմանը և ժամանակակից մասնագիտական գիտելիքի տարածմանը», - նշում է Հայաստանի մանկական օրթոպեդների ասոցիացիայի նախագահ, մանկական օրթոպեդ-վնասվածքաբան Կարեն Քոլոյանը։
Նրա խոսքով՝ հենց միջազգային համագործակցությունների շնորհիվ է ձևավորվում առաջատար մասնագետների հետ միասին բարդ կլինիկական դեպքերը քննարկելու և երեխաների համար լավագույն լուծումներ գտնելու հնարավորությունը։
Իր հերթին Վ․Յավրյանն էլ ընդգծում է, որ մանկական օրթոպեդիան մշտապես զարգացող յուրահատուկ ոլորտ է, և տարբեր երկրների մասնագետների միջև փորձի փոխանակումը կարևոր դեր ունի Հայաստանում բուժման արդյունավետ մեթոդների ներդրման գործում։
«Այսօր մեր առաջնահերթություններից է «Ուիգմոր»-ի մանկական օրթոպեդիայի թիմի շարունակական մասնագիտացումը և ընդլայնումը՝ միավորելով փորձառու մասնագետներին, աշխարհի նոր տեխնոլոգիական միտումներն ու միջազգային համագործակցությունների հնարավորությունները», - նշում է բժիշկ Յավրյանը։
«Մանկական օրթոպեդիան գործնականում» գիտաժողովը նախատեսված է մանկական օրթոպեդ-վնասվածքաբանների համար։ Մասնակցությունն անվճար է, գիտաժողովի մասնակիներին տրվում է 6 ՇՄԶ կրեդիտ։
Գիտաժողովը կանցկացվի «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում (ք. Երևան, Ներսիսյան 10/7)։
Գիտաժողովի աշխատանքային լեզուն՝ անգլերեն։
Գիտաժողովին գրանցվելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով՝ https://forms.gle/pARNd8fEziaKPQtX9
Last news
26 February
Բնածին արատի շտկում վերականգնողական միջամտություն
19 February
Հարթաթաթությունից մինչև աճուկային ցավեր․ ե՞րբ գործ ունենք առողջական իրական խնդիրների հետ, իսկ երբ նորմայի
14 February
Պլաստիկ ռեկոնստրուկտիվ վիրաբուժության և միկրովիրաբուժության ծառայություն
09 February
Երեխան կուլ է տվել օտար մարմին․ առաջին օգնությունը
02 February
Գեստացիոն դիաբետ․ պարզաբանում է էնդոկրինոլոգը
21 January
Արգանդի պարանոցի քաղցկեղ․ լիովին կանխարգելելի հիվանդությունը
15 January
Ո՞վ է զարգացման մանկաբույժը և ե՞րբ դիմել մասնագետին
13 January
Նորածինների հանկարծամահության համախտանիշ
07 January
«Մանկաբուժությունը գործնականում». Ուիգմորում ամփոփում են 2025-ի ծավալուն նախագիծը
22 December 2025
Մանկական ատամնաշարի առողջությունը