Wigmore Women’s & Children’s Hospital
Մասնագիտական այց՝ Օսամա Շաուկի
09 October

Նոյեմբերի 3-ին «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը մասնագիտական այցով հյուրընկալելու է Կահիրեի «Շիֆա» հիվանդանոցի պրոֆեսոր Օսամա Շաուկիին, ով ներարգանդային վիրաբուժության առաջատարներից է ամբողջ աշխարհում։
Այցի շրջանակում պրոֆեսորը Ուիգմորի գինեկոլոգիական թիմի հետ համատեղ կիրականացնի վիրահատական միջամտություններ հետևյալ խնդիրներն ունեցող կանանց համար․
▫️Էնդոմետրիումի պոլիպներ,
▫️Արգանդի ենթալորձային միոմաներ(սուբմուկոզ),
▫️Ներարգանդային կպումներ (Աշերմանի համախտանիշ),
▫️Արգանդի բնածին արատներ (արգանդի խոռոչի միջնապատ, միաեղջյուր արգանդ),
▫️Կեսարյան հատման սպիի պլաստիկա:
Առաջնային խորհրդատվությունը կիրականացվի «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի գինեկոլոգների կողմից։
Խորհրդատվության համար կարող են գրանցվել նաև այն բուժառուները, ովքեր նախկինում ունեցել են ներարգանդային վիրահատական միջամտություն, որը չի բերել ցանկալի արդյունքի, ինչպես նաև անպտղություն ունեցող կանայք։
Գրանցման համար կարող եք զանգահարել 012 345678։
Last news
20 October
Կրծքով կերակրման մասնագետ
17 October
Շվեդիայի առաջատար մանկական էնդոկրինոլոգը՝ Հայաստանում
17 October
Կրծքագեղձի ուռուցքաբանական վիրաբուժական ծառայություններ
13 October
Վարդագույն հոկտեմբեր․ Ինչո՞ւ է կարևոր հոգ տանել կրծքագեղձերի առողջության մասին
08 October
ԿՐԾՔԱԳԵՂՁԻ ՔԱՂՑԿԵՂ. Ի՞ՆՉ Է ՊԵՏՔ ԻՄԱՆԱԼ՝ ՉՈՒՇԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
03 October
10 փաստ մամոլոգիայի մասին
27 September
Մասնագիտական այց՝ Շվեդիայի Ումեո համալսարանական հիվանդանոցից
22 September
LDR ծննդաբերություն․ ի՞նչ է անհրաժեշտ իմանալ Հայաստանում միակ LDR ծննդատան մասին
18 September
Բերանի խոռոչի խնամք
16 September
Հայ-ամերիկյան համագործակցության շնորհիվ առողջապահության ոլորտում բացվում են նոր հորիզոններ