Wigmore Women’s & Children’s Hospital
Մասնագիտական այց՝ Օսամա Շաուկի
09 October 
                
Նոյեմբերի 3-ին «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը մասնագիտական այցով հյուրընկալելու է Կահիրեի «Շիֆա» հիվանդանոցի պրոֆեսոր Օսամա Շաուկիին, ով ներարգանդային վիրաբուժության  առաջատարներից է ամբողջ աշխարհում։
 
 
                        Այցի շրջանակում պրոֆեսորը Ուիգմորի գինեկոլոգիական թիմի հետ համատեղ կիրականացնի վիրահատական միջամտություններ հետևյալ խնդիրներն ունեցող կանանց համար․
▫️Էնդոմետրիումի պոլիպներ,
▫️Արգանդի ենթալորձային միոմաներ(սուբմուկոզ),
▫️Ներարգանդային կպումներ (Աշերմանի համախտանիշ),
▫️Արգանդի բնածին արատներ (արգանդի խոռոչի միջնապատ, միաեղջյուր արգանդ),
▫️Կեսարյան հատման սպիի պլաստիկա:
Առաջնային խորհրդատվությունը կիրականացվի «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի գինեկոլոգների կողմից։ 
Խորհրդատվության համար կարող են գրանցվել նաև այն բուժառուները, ովքեր նախկինում ունեցել են ներարգանդային վիրահատական միջամտություն, որը չի բերել ցանկալի արդյունքի, ինչպես նաև անպտղություն ունեցող կանայք։
Գրանցման համար կարող եք զանգահարել 012 345678։
Last news
            
                        20 October 
                            Կրծքով կերակրման մասնագետ
                        
                        17 October 
                            Շվեդիայի առաջատար մանկական էնդոկրինոլոգը՝ Հայաստանում
                        
                        17 October 
                            Կրծքագեղձի ուռուցքաբանական վիրաբուժական ծառայություններ
                        
                        13 October 
                            Վարդագույն հոկտեմբեր․ Ինչո՞ւ է կարևոր հոգ տանել կրծքագեղձերի առողջության մասին
                        
                        08 October 
                            ԿՐԾՔԱԳԵՂՁԻ ՔԱՂՑԿԵՂ. Ի՞ՆՉ Է ՊԵՏՔ  ԻՄԱՆԱԼ՝ ՉՈՒՇԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
                        
                        03 October 
                            10 փաստ մամոլոգիայի մասին
                        
                        27 September 
                            Մասնագիտական այց՝ Շվեդիայի Ումեո համալսարանական հիվանդանոցից
                        
                        22 September 
                            LDR ծննդաբերություն․ ի՞նչ է անհրաժեշտ իմանալ Հայաստանում միակ LDR ծննդատան մասին
                        
                        18 September 
                            Բերանի խոռոչի խնամք
                        
                        16 September 
                            Հայ-ամերիկյան համագործակցության շնորհիվ առողջապահության ոլորտում բացվում են նոր հորիզոններ