ՎԱՐԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԲՈՒԺՔՈՒՅՐ
«Ուիգմոր հիվանդանոց երեխաների համար» բժշկական կենտրոնը փնտրում է վարակի հսկողության բուժքույր։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
· Հիվանդանոցում վարակի հսկողության ընթացակարգերի ներդրման մշտադիտարկում
· Մասնակցություն վարակի հսկողության տարբեր բաղադրիչների ներքին աուդիտներին
· Վարակի հսկողությանն առնչվող հիվանդանոցային ցուցանիշների հավաքագրում
· Բժշկական նշանակության իրերի ախտահանման և մանրէազերծման աշխատանքների վերահսկողություն
· Հիվանդանոցային հիգիենայի կանոնների պահպանման վերահսկողություն
· Բուժանձնակազմի պարբերական բուժզննման աշխատանքների կազմակերպում և համապատասխան գրառումների վարում
· Վարակի հսկողությանն առնչվող գրառումների իրականացում
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
· Բուժքրոջ որակավորում
· Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ ստացիոնար բաժանմունքում
· Համակարգչային օֆիսային ծրագրերի իմացություն (Ms Office)
· Հայերենի՝ գերազանց, օտար լեզուների իմացությունը ցանկալի է
· Քիմիական ախտահանիչ նյութերի հետ աշխատանքի հմտություն
· Վարակի հսկողությանն առնչվող նորմատիվ իրավական ակտերի իմացություն
· Կազմակերպության էթկայի կանոնակարգի պահպանման կարողություն
· Պարտաճանաչություն, բծախնդրություն և անաչառություն:
Աշխատավայրը՝ ք. Երևան, Ներսիսյան 10/7:
Համապատասխան մասնագետները կարող են ուղարկել իրենց CV-ն careers@wigmore.am էլ. հասցեին՝ վերնագիր դաշտում գրելով «Վարակի հսկողության բուժքույր»:
Դիմելու վերջնաժամկետը՝ 15 օգոստոսի 2023թ․
Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջներին համապատասխանող դիմորդները։