
Պատվաստումները կարևոր է կատարել ոչ միայն երեխաներին, այլև մեծահասակներին ամբողջ կյանքի ընթացքում։
Ներկայացնում ենք ձեզ մեծահասակների պատվաստման վերաբերյալ տարածված հարցերը և պատասխանները։
Ո՞ր հիվանդություններից կարող
են պաշտպանվել մեծահասակները պատվաստումների միջոցով
Բացի գրիպի պատվաստումից, որը խորհուրդ է տրվում
կատարել ամեն տարի աշնանը, մեծահասակների համար շատ կարևոր է ստանալ նաև փայտացման, դիֆթերիայի դեմ պատվաստումները
(10 տարին մեկ), ինչպես նաև անհրաժեշտության դեպքում հեպատիտ Բ-ի, կարմրուկի, կարմրախտի,
խոզուկի, պնևմակոկային վարակի և այլ կանխարգելվող հիվանդությունների դեմ պատվաստումներ։
Արդյո՞ք կարելի է պատվաստվել քրոնիկ
հիվանդությունների դեպքում
Շատ քրոնիկ հիվանդությունների
դեպքում (շաքարային դիաբետ, սրտի, թոքերի,
լյարդի հիվանդություններ, ասթմա և այլն) պատվաստումներով կանխարգելվող վարակների
ծանր բարդությունների ռիսկը ավելի բարձր է, ուստի քրոնիկ հիվանդությունների առկայության
դեպքում էլ ավելի է կարևորվում կանխարգելիչ պատվաստումների ժամանակին կատարելը։
Ավելին, փայծաղի բացակայության, արյան որոշ հիվանդությունների,
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և մի շարք այլ վիճակների դեպքում պարտադիր է կատարել լրացուցիչ պատվաստումներ՝
ծանր բարդություններից պաշտպանվելու համար։
Արդյո՞ք կարելի է պատվաստվել հղիության
ընթացքում
Հղիության ընթացքում
առավել կարևոր է լինել պաշտպանված, ինչպես նաև ապահովել պտղին և նորածնին պաշտպանիչ
հակամարմիններով։
Հղիության ընթացքում
կատարվող կարևոր պատվաստումներից են գրիպի,
փայտացման, դիֆթերիայի և կապույտ հազի պատվաստումները, քանի որ նշված վարակները
առավել ծանր են ընթանում հղի կանանց շրջանում, ինչպես նաև վտանգավոր են պտղի և նորածնի
համար։
Որոշ պատվաստումներ հակացուցված են հղիության ընթացքում (օր․, կարմրուկ, կարմրախտ, խոզուկի դեմ պատվաստումները), սակայն ցուցման դեպքում դրանք կարելի է կատարել պլանավորվող հղիությունից 1 ամիս առաջ։
Մեծահասակների պատվաստումները
առողջ ապրելակերպի կարևորագույն բաղադրիչներից են։









