Wigmore Women’s & Children’s Hospital

Вакансии

Փնտրում ենք SMM մասնագետ
2023-09-06
SMM մասնագետ առողջապահության ոլորտում Մենք փնտրում ենք ակտիվ և եռանդուն SMM մասնագետի միանալու  մարքեթինգի թիմին: Հիմնական պարտականությունները. SMM ռազմավարության մշակում և իրականացում Հանրային բովանդակության պլանավորում Reel-երի և Story-ների պատրաստում Գովազդների տեղադրում և թիրախավորում սոց. ցանցերում Գովազդային տեքստերի մշակում, copywriting  Թվային մարքեթինգի ամսական հաշվետվություն Նորությունների թարմացում կայքում և բոլոր էջերում (Facebook, Instagram, Youtube, LInkedin, Twitter) Մարքեթինգի մենեջերի և դիզայների հետ տարբեր մարքեթինգային առաջադրանքների համակարգում Հիմնական պահանջներ: Համապատասխան կրթություն (ցանկալի է մարքեթինգի, հանրային կապերի, սոցիալական կամ լեզվաբանության ոլորտներում) Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ (ցանկալի է առողջապահության մարքեթինգի ոլորտում) Բովանդակություն ստեղծելուփորձ Բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններ Տեսանյութերի խմբագրման հմտություններ Թիմում աշխատելու ունակություն Պահանջվող լեզուներ՝ հայերեն և անգլերեն։ Ռուսերենի իմացությունը ցանկալի է։ Պահանջներին համապատասխանող հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել իրենց ինքնակենսագրականը marketing@wigmore.am էլ հասցեին` վերնագրում նշելով  «SMM ՄԱՍՆԱԳԵՏ» :  Դիմելու վերջնաժամկետը՝ 15 հոկտեմբեր 2023թ․ Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջներին համապատասխանող դիմորդները
Փնտրում ենք վիրահատարանի բուժքույր
2023-08-28
«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը փնտրում է փորձառու բուժքույր՝ վիրահատական բլոկում աշխատելու համար:   ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ·         Վիրահատությունների ընթացքում բժշկին աջակցություն ·         Գործիքների նախամանրէազերծումային մշակում, ախտահանում և մանրէազերծում ·         Մանրէազերծիչ սարքավորումների աշխատանքի հսկողության իրականացում ·         Վիրահատական գործիքների, նյութերի ծախսի կառավարում և համապատասխան գրառումների վարում ·         Վիրահատական բլոկի սանիտարական ռեժիմի ապահովում: ·         Ընկերության կանոնակարգերի պահպանում։   ՊԱՀԱՆՋՎՈՂ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ·         Բուժքրոջ որակավորում ·         Վիրահատական սրահում աշխատանքի առնվազն 3 տարվա փորձ(ցանկալի է գինեկոլոգիական բաժանմունքում) ·         Քիմիական ախտահանիչ նյութերի հետ աշխատանքի հմտություն ·         Կազմակերպության էթիկայի կանոնակարգի պահպանման կարողություն ·         Պարտաճանաչություն, ճշտապահություն, բծախնդրություն և աչալրջություն ·         Նոր գիտելիքներ սովորելու պատրաստակամություն ·         Համակարգչային օֆիսային ծրագրերի իմացություն (Ms Office) ·         Հայերենի՝ գերազանց իմացություն, օտար լեզուների իմացությունը ցանկալի է։   Աշխատավայրը՝ ք. Երևան, Ներսիսյան 10/7: Աշխատանքային գրաֆիկը՝  վեցօրյա: Համապատասխան մասնագետները կարող են ուղարկել իրենց CV-ն careers@wigmore.am էլ. հասցեին՝ վերնագիր դաշտում գրելով «Վիրահատարանի բուժքույր»: Դիմելու վերջնաժամկետը՝ 30 սեպտեմբերի 2023թ․ Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջներին համապատասխանող դիմորդները։
Փնտրում ենք դեղագործ-օպերատոր
2023-08-23
ՓՆՏՐՈՒՄ ԵՆՔ ԴԵՂԱԳՈՐԾ-ՕՊԵՐԱՏՈՐ «Ուիգմոր հիվանդանոց երեխաների համար» բժշկական կենտրոնը փնտրում է դեղագործ-օպերատոր՝ ներհիվանդանոցային դեղատանն աշխատելու համար:   ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ·   դեղատան պահեստի վարում, ·   դեղորայքի և բժշկական պարագաներին առնչվող պահանջագրերի ընդունում և մատակարարումների կազմակերպում ·   դեղորայքի և բժշկական պարագաների ծախսագրումների վարում և հաշվետվողականության ապահովում ·   դեղագործական ընկերությունների հետ հետադարձ կապի ապահովում ·   ընթացիկ գնումների աշխատանքներին մասնակցություն,   ՊԱՀԱՆՋՎՈՂ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ·         Դեղագործի միջին մասնագիտական որակավորում ·         Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ դեղագործական ոլորտում ·         Համակարգչային օֆիսային ծրագրերի իմացություն (Ms Office) ·         Հայերենի՝ գերազանց իմացություն, օտար լեզուների իմացությունը ցանկալի է։ ·         Կազմակերպության էթիկայի կանոնակարգի պահպանման կարողություն ·         Կարգապահություն և բծախնդրություն:    Աշխատավայրը՝ ք. Երևան, Ներսիսյան 10/7:   Աշխատանքային գրաֆիկը՝ հնգօրյա: Համապատասխան մասնագետները կարող են ուղարկել իրենց CV-ն careers@wigmore.am էլ. հասցեին՝ վերնագիր դաշտում գրելով «դեղագործ-օպերատոր»: Դիմելու վերջնաժամկետը՝ 10 սեպտեմբերի 2023թ․ Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջներին համապատասխանող դիմորդները։
Փնտրում ենք Օպերատոր
2023-08-18
ՓՆՏՐՈՒՄ ԵՆՔ ՕՊԵՐԱՏՈՐ «Ուիգմոր Քլինիք»-ին անհրաժեշտ է աշխատակից՝ համակարգչային օպերատորի հաստիքում աշխատելու համար Պարտավորություններ՝ բժշկական տեղեկանքների պատրաստում  էլեկտրոնային նամակագրության իրականացում մատենավարման աշխատանքների իրականացում Պահանջներ՝ հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը ցանկալի է Microsoft office փաթեթի տիրապետում հաղորդակցման հմտություն պարտաճանաչություն և ճշտապահություն: Աշխատավայրը՝ ք. Երևան, Պուշկինի 56: Հնգօրյա աշխատանքային գրաֆիկ, աշխատանքային ժամերը՝ երկ-ուրբաթ 09:00-18:00-ն: Համապատասխանող մասնագետները կարող են ուղարկել CV-ն՝ լուսանկարով՝ careers@wigmoreclinic.am էլ. հասցեին՝ վերնագրի դաշտում գրելով «համակարգչային օպերատոր» բառը: Միայն հիմնական ցուցակում ներառված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Փնտրում ենք ստոմատոլոգիական բաժանմունքումի բուժքույր
2023-08-04
  «Ուիգմոր հիվանդանոց երեխաների համար» բժշկական կենտրոնը փնտրում է պարտաճանաչ և բանիմաց բուժքույր՝ ստոմատոլոգիական բաժանմունքում աշխատելու համար:   ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ·      Բժշկական նշանակության իրերի և ստոմատոլոգիական գործիքների ախտահանման և մանրէազերծման աշխատանքների իրականացում ·      Քիմիական ախտահանիչ նյութերի և շոգեգոլորշային մանրէազերծիչ սարքի հետ աշխատանքների իրականացում ·      Հիվանդների հետ հետադարձ կապի ապահովում ·      Բժիշկներին աջակցում միջամտությունների իրականացման ընթացքում   ՊԱՀԱՆՋՎՈՂ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ·      Բուժքրոջ որակավորում ·      ստոմատոլոգիանական ոլորտում աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն ·      Քիմիական ախտահանիչ նյութերի հետ աշխատանքի հմտություն ·      Այցելուներին բարեհամբյուր սպասարկման հմտություն ·      Նոր գիտելիքներ սովորելու պատրաստակամություն ·      Համակարգչային օֆիսային ծրագրերի իմացություն (Ms Office) ·      Հայերենի՝ գերազանց, ռուսերենի լավ իմացություն, անգլերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն ·      Կարգապահություն և բծախնդրություն: Աշխատավայրը՝ ք․ Երևան, Ներսիսյան 10/7։ Աշխատանքային գրաֆիկը՝ վեցօրյա։ Համապատասխան մասնագետները կարող են ուղարկել իրենց CV-ն careers@wigmore.am էլ․ հասցեին՝ վերնագիր դաշտում գրելով «ստոմատոլոգի բուժքույր»։ CV չունենալու դեպքում կարող եք մոտենալ հիվանդանոցի ընդունարան և տեղում լրացնել աշխատանքի ընդունման դիմում- հայտը։ Դիմելու վերջնաժամկետը՝ 25 սեպտեմբերի 2023թ․ Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջին համապատասխանող դիմորդները։

1

2

3

4