Wigmore Foundation
О нас
О нас
Բարի գալուստ Ուիգմոր առողջապահական կրթական հիմնադրամ:
Մեր առաքելությունն է ուժեղացնել Հայաստանի առողջապահական համակարգը՝ զարգացնելով նորարար առողջապահական ծրագրեր, խթանելով կանխարգելիչ առողջապահությունն ու առողջ ապրելակերպը, ինչպես նաև շարունակական մասնագիտական զարգացումն ու վերապատրաստումները ողջ երկրում։
Հիմնադրամի նպատակն է՝
Հիմնադրամի նպատակն է՝
- Առողջապահական ծրագրերի և նախագծերի մշակում և իրականացում՝ ուղղված ոլորտի զարգացմանը, ներառյալ բարեգործական, սոցիալական և կրթական ծրագրեր,
- Կանխարգելիչ բժշկությանն ու առողջ ապրելակերպին ուղղված իրազեկման ծրագրերի իրականացում, ներառյալ քարոզարշավներ, կրթական միջոցառումներ և հանդիպումներ
- Առողջապահական ոլորտում ոչ-ֆորմալ և ֆորմալ կրթական ծրագրերի, վերապատրաստումների և միջոցառումների կազմակերպում և իրականացում Երևանում և ՀՀ բոլոր մարզերում՝ ի նպաստ շարունակական մասնագիտական կրթությանը և զարգացմանը
- Առողջապահության ոլորտում տարատեսակ սոցիալական և բարեգործական ծրագրերի մշակում և իրականացում։
Структура
Զավեն Քոլոյան
Տնօրեն
Զավեն Քոլոյան
Должность
Տնօրեն
Завен Колоян является соучредителем и директором сети здравоохранения «Wigmore Group».
«Wigmore Group» объединяет «Уигмор, больница для женщин и детей», «Клинику Уигмор» и «Центр семейного здоровья Уигмор», формируя комплексную и современную экосистему здравоохранения.
Завен Колоян имеет высшее медицинское образование (Ереванский государственный медицинский университет) и степень бакалавра экономики (Ереванский государственный университет).
Дальнейшее обучение он продолжил в Гарвардской медицинской школе (последипломная программа по управлению больницами).
Обладая многолетним профессиональным опытом, доктор Колоян выступает как хирург-вертебролог и предприниматель в сфере здравоохранения, основывая и руководя рядом медицинских организаций, учреждений и инициатив.
Совет попечителей
Տաթևիկ Քոլոյան
Հոգաբարձուների խորհրդի անդամ
Տաթևիկ Քոլոյան
Должность
Հոգաբարձուների խորհրդի անդամ
Տաթևիկ Քոլոյանը հանրային քաղաքականության և կառավարման փորձառու մասնագետ է՝ Հայաստանում կայուն զարգացմանն ուղղված ծրագրեր մշակելու և իրականացնելու մեծ փորձով:
Նա ներկայումս զբաղեցնում է Ուիգմոր Գրուփ ՓԲԸ-ի Զարգացման գծով փոխտնօրենի պաշտոնը՝ համակարգելով հիվանդանոցի միջազգային գործընկերությունները, հանրային հաղորդակցությունը և կրթական-սոցիալական ծրագրերը՝ խթանելով ոլորտի զարգացումն ու համակարգային բարեփոխումները:
Տաթևիկն ունի 22 տարվա աշխատանքային փորձ, ներառյալ զբաղեցրած առանցքային պաշտոնները Միավորված Ազգերի Կազմակերպության հայաստանյան գրասենյակում, որտեղ նա ղեկավարել է Նորարարության և ԿԶՆ ֆինանսական պորտֆելը և նպաստել Հայաստանում բնապահպանության և կայուն զարգացմանն ուղղված ծրագրերին:
Տաթևիկը Լոնդոնի Համալսարանի Հանրային քաղաքականության և կառավարման ֆակուլտետի հետբուհական կրթության, ինչպես նաև Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի շրջանավարտ է:
Տաթևիկ Քոլոյանն ամուսնացած է, ունի երկու որդի և մեկ դուստր։
Ահարոն Բարսեղյան
Հոգաբարձուների խորհրդի անդամ
Ահարոն Բարսեղյան
Должность
Հոգաբարձուների խորհրդի անդամ
Կարեն Ակոպյան
Հոգաբարձուների խորհրդի անդամ
Կարեն Ակոպյան
Должность
Հոգաբարձուների խորհրդի անդամ
Կարեն Ակոպյանը դիմածնոտային վիրաբույժ է և առողջապահության կազմակերպիչ՝ կլինիկական և բժշկական կրթության կազմակերպման երկարամյա փորձառությամբ:
Ներկայումս «Ուիգմոր Կանանց և Երեխաների հիվանդանոց»-ի աշխատակազմի ղեկավարն է, ինչպես նաև աշխատում է որպես դիմածնոտային վիրաբույժ «Ուիգմոր Քլինիք»-ում:
Նախկինում դր․ Ակոպյանը զբաղեցրել է տարբեր պաշտոններ Երևանի Պետական Բժշկական Համալսարանում, ներառյալ ԲՈւՀ-ի աշխատակազմի ղեկավար, դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի ավագ դասախոս, ռեկտորի խորհրդական և ՏՏ բաժնի ղեկավար: Նա նաև ղեկավարել է Ստոմատոլոգիայի գերազանցության կրթության կենտրոնը և աշխատել որպես փոխտնօրեն «ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ» բժշկական կենտրոնում:
Դր․ Ակոպյանն ավարտել է Երևանի Պետական Բժշկական Համալսարանը, որտեղ ավարտել է իր օրդինատուրան, այնուհետև ասպիրանտուրան՝ ստացել է բժշկական գիտությունների թեկնածուի աստիճան, ինչպես նաև բիզնես վարչարարության մագիստրոսական (MBA) աստիճան: Նա հրապարակել է մեկ ուսումնական ձեռնարկ և 11 գիտական հոդվածներ հայկական և միջազգային ամսագրերում:
Բացի իր մասնագիտական գործունեությունից, դոկտոր Ակոպյանը զբաղվում է գեղանկարչությամբ և բանաստեղծություններ է գրում: Նրա ստեղծագործությունները արտացոլում են իր ներքին աշխարհը և սերը մարդասիրության և արվեստի նկատմամբ։
Դոկտոր Ակոպյանը ամուսնացած է ունի երկու դուստր և մեկ որդի: